Հանրապետության տարածքում հունվարի8-9-ը, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին և 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հունվարի 8-9-ը, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին և 12-ին կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: