• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 20:14
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի... 13:42
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ֆեյք ուժի ֆեյք վարչապետի թեկնածուն է. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աղոթենք, որ Բարձրյալն Աստված օրհնի, խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հասարակություն
12:4406 Հնվ, 2022

Աղոթենք, որ Բարձրյալն Աստված օրհնի, խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պատգամ է հղել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ: 
 
«Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն։
 
«Փառք ի բարձունս մեծիդ Աստուծոյ,
 
որ եկիր և փրկեցեր զտիեզերս Քոյով յայտնութեամբ»
(Շարական Սուրբ Ծննդյան):
 
Սիրելի հավատավոր ժողովուրդ,
 
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ» երկնաձայն ավետիսով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ՝ եկեղեցում համախմբված բարեպաշտ հավատացյալներիդ, համայն մեր ժողովրդին և Աստվածորդու առջև խոնարհված հովիվների ու հրեշտակների հետ օրհնաբանում մարմնացյալ Փրկչին՝ ասելով. «Փառք բարձունքներում մեծդ Աստծուն, որ եկար և Քո հայտնությամբ փրկեցիր տիեզերքը»։
 
Քրիստոսի Սուրբ Ծննդյան հրաշազարդ խորհրդով այսօր փրկության հույսն ու շնորհն է վերստին իջնում արհավիրքներից ու աղետներից խռովահույզ աշխարհի վրա։ Բեթղեհեմյան աստղի պայծառ շողարձակումով, Մանուկ Հիսուսի Ծննդյան շնորհով Բեթղեհեմ դարձած հոգիներից ցրվում է անհուսության խավարը։ Աստված Իր Միածին Որդու հայտնությամբ հրավեր է ուղղում ողջ մարդկությանը՝ իրենց սրտերը դարձնելու աստվածային անսահման սիրո հայտնության վկայարան, մեղքերից սրբվելու, վերափոխվելու և նորոգության միջոցով փրկվելու: «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ»,- հորդորում է առաքյալը (Եփ. 4.22-24):
 
Մարդու նորոգության ու փրկության ուղին Աստծո պատվիրաններով ապրելն է, մեղքի կապանքներից ազատագրումը, ինչը հաստատուն երաշխիքն է մարդկության հարատևության և գրավականը հավիտենական երանության։ Փրկիչ մեր Տերը, որպես Աստծո՝ առ մարդն ունեցած անսահման սիրո և հոգատարության առհավատչյա, հավաստում է, որ աշխարհը կարող է վերափոխվել, տառապանքի ու անարդարության իրականությունը կարող է վերածվել երանության վայրի՝ ըստ Եսայի մարգարեի վկայության. «Դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան և առապարները՝ դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը» (Եսայի 40.4-5)։
 
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը այս օրերին՝ աղետալի պատերազմի կորուստների ցավով մորմոքվող, բեկված ու տագնապած, անորոշություններով անհանգիստ մեր սրտերին մխիթարություն ու սփոփանք է բերում, որ Տիրոջ փրկարար շնորհներով զորանանք, հավատով փոխակերպվենք և հույսով հաղթանակենք։ Այսպիսի ոգով ու ընթացքով, անտարակույս, պիտի կարողանանք հաղթահարել պատուհասներն ու նեղությունները և հզորանալ որպես ժողովուրդ ու պետություն, հայրենիք և սփյուռք։ Մեր հայրերը մեզ ուսուցանել են, որ աննկուն լինենք աղետների ու փորձանքների դեմ, թույլ չտանք, որ մեզ պարտության մատնեն հոգսերն ու կարիքները, հայրենիքի ապագայի հանդեպ տագնապները։
 
Թե՛ հայրենիքում և թե՛ աշխարհասփյուռ մեր համայնքներում լինենք միաբան ու միասնական։ Մեր անմիաբանությունն ու անհամերաշխությունը ծնունդ են տալու նոր կորուստների՝ ոտնակոխ անելով մեր մեծ ու փոքր հաղթանակները։ Ներկայիս բարդ իրադրության մեջ հարկ է, որ սթափվենք, մերժենք Աստծուց մեզ հեռացնող ընթացքները և մեր կյանքն ամրորեն խարսխենք դարերի փորձություն անցած, մեր ժողովրդի հարատևությունը երաշխավորած ազգային և հոգևոր արժեքների վրա։
 
Ամենքս սրբազան պարտք ունենք հայրենիքի համար նահատակության պսակն ընդունած մեր զավակների հիշատակի առջև՝ անձնուրաց ջանքեր ներդնելու հանուն հայրենի մեր երկրի, հանուն Արցախի ազատ կյանքի, հանուն հայոց պետականության անսասանության ու ազգային մեր ինքնության անխաթար պահպանության։ Միշտ հիշենք՝ հայրենիքի շահը վեր է ամենից, մեր ժողովրդի ազատ ու ապահով կյանքը՝ առաջնահերթություն։ Հզոր ու շեն հայրենիքի տեսլականի իրագործումը պահանջում է հանձնառության և անձնազոհության ոգի ու գիտակցություն, ազնիվ ու արդար գործելակերպ և հոգևոր, բարոյական արժեքների վրա հիմնված կենսակերպ։ Այդ առաքելությունը հնարավոր է իրականություն դարձնել մեր Տիրոջ լուսավոր օրինակով, ով, ըստ Իր խոսքի, չեկավ պաշտոն, ծառայություն և պատիվ ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28)։
 
Ամեն մի պաշտոն և իշխանություն հասարակական, քաղաքական կամ պետական ոլորտում պետք է ծառայի երկրի առաջընթացին, ընդհանուրի բարեկեցությանն ու ապահովությանը, ինչպես բարեպաշտ ընտանիքում։ Երբ պաշտոնը դադարում է սպասավորություն ընկալվելուց, դառնում է պատճառ կամայականությունների, չար ու անարդար գործերի: Մինչ ազգաշահ ու հայրենանվեր բարի գործերով, միմյանց հանդեպ հոգածություն, սեր ու խնամք ցուցաբերելով է, որ ուժ ու զորություն կունենանք նեղություններն ու դժվարությունները հաղթահարելու, երկիր շենացնելու։
 
Փրկչի Սուրբ Ծննդյան խորհրդով նորոգված կյանքով, հավատում ենք՝ կարող պիտի լինենք կերտելու նոր իրականություն, որտեղ գերակա կլինեն փոխհասկացողությունն ու համերաշխությունը, ուղղամտությունն ու հայրենանվիրումը. նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառություն միտված կլինի մեր ժողովրդի իղձերի ու ձգտումների իրագործմանը։ Այս տեսլականով և Քրիստոսի պարգևած փրկության շնորհով, սիրելի հավատացյալներ, վերափոխենք մեր կյանքի ընթացքը և միշտ քայլենք վերելքի ու սիրո կենարար ճանապարհով։
 
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության այս հոգեպարար օրը աղոթենք միասին, որ Բարձրյալն Աստված օրհնի, խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը և աշխարհը համայն։
 
Աղոթենք, որ մեր հայրենիքը դառնա մսուր աստվածային ներկայության, և մեր ժողովրդի զավակների հոգիները զորանան հավատով ու լավատեսությամբ։ Թող Տերը Իր ամենախնամ Սուրբ Աջի օգնականությամբ մեզ առաջնորդի ընթանալու հավատո բարի գործոց շավիղներով և փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:
 
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
 
Ձեզ և մեզ մեծ աւետիս»,- նշված է պատգամում: 

 

Դիտումների քանակ224
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնը 10:5006 Հնվ, 2022 Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնը Հասարակություն
  • Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ 10:4006 Հնվ, 2022 Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0009 Ապր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար 10:5109 Ապր, 2026
  • Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի գործողություններով Աբովյանի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել 15,900,000 դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածք 10:2209 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Արտոնյալ պայմաններ ոսկյա իրեր արտադրողների ու վերավաճառողների համար. օրինագիծ 10:0009 Ապր, 2026
  • ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները 09:4809 Ապր, 2026
  • Եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի՝ մարտերը կդառնան աննախադեպ լայնածավալ․ Թրամփ 09:3409 Ապր, 2026
  • ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում 09:1409 Ապր, 2026
  • Ինչ իրավիճակ է Լարսում 09:0109 Ապր, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել 08:5409 Ապր, 2026
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:3909 Ապր, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2009 Ապր, 2026
  • «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա տուժած 08:0009 Ապր, 2026
  • Ներդրումային բոլոր կանոններն ու երաշխիքները կներառվեն մեկ օրենքում 01:1209 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարը նախարարության և ՄՍԾ 4 տասնյակ աշխատակցի պարգևատրել է հուշամեդալով և շնորհակալագրով 01:0809 Ապր, 2026
  • Լավատես եմ, որ իրանցիները խելամիտ կլինեն․ Վենս 01:0609 Ապր, 2026
  • Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը. Իրանի ԱԳՆ 00:4809 Ապր, 2026
  • Խորացող ճգնաժամի ֆոնին Լիբանանի հայկական համայնքը միասնական է 00:2709 Ապր, 2026
  • ԸՕ-ում փոփոխություն. պարզ համընկնո՞ւմ, թե՞ քաղաքական ենթատեքստ 00:1309 Ապր, 2026
  • «Մայիսի 28-ի զորահանդեսին կտեսնեք՝ տեղական արտադրության ինչ զենքեր կան». վարչապետի շրջայցը Կոտայքում 00:0909 Ապր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 23:4508 Ապր, 2026
  • Ապրիլի 9-ի եղանակային կանխատեսումները 23:3308 Ապր, 2026
  • Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը 23:2208 Ապր, 2026
  • Երեք ներկայացում. աճեմյանցիների երևանյան հյուրախաղերը 23:1208 Ապր, 2026
  • Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին 23:0008 Ապր, 2026
  • Պոլիսոմնոգրաֆիա՝ պարզելու քնի ապնոէի պատճառները 22:5108 Ապր, 2026
  • ՆԳ նախարարը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին 22:4208 Ապր, 2026
  • Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 22:3608 Ապր, 2026
  • Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ Նիկոլ Փաշինյան 22:2308 Ապր, 2026
  • ԲԴԽ նախագահը հանդիպել է շվեդ պատգամավորների հետ 22:1508 Ապր, 2026
  • Հրդեհ Պառավաքար գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը 21:5708 Ապր, 2026
  • Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Doing Digital Forum 2026-ին՝ կարևորելով թվային վերափոխման օրակարգը 21:4808 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 8. 2026 21:3308 Ապր, 2026
  • Հենաշարժական խնդիր ունեցող ընտրողները կարող եք փոխել քվեարկության վայրը՝ ընտրելով մատչելի տեղամաս 21:1208 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր մանկապարտեզներ, դպրոցներ և ներդրումային ծրագրեր. վարչապետը Կոտայքում էր 21:0008 Ապր, 2026
  • Ապրիլ 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5808 Ապր, 2026
  • Արև ու շատ գույներ՝ Նվարդ Հայթայանի կտավներում 20:5208 Ապր, 2026
  • Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ հայկական կողմը վերադառնա ՀԱՊԿ. Զախարովա 20:4808 Ապր, 2026
  • Ջերմատների հիմնման ծրագիր՝ Սյունիքի բնակավայրերում 20:4708 Ապր, 2026
  • Էստոնիայի ԱԳ նախարարը ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում 20:4508 Ապր, 2026
  • Բուժաշխատողների աշխատավարձն ու առողջության ապահովագրությունը 20:4208 Ապր, 2026
  • Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները. Զախարովա 20:3608 Ապր, 2026
  • Իրանն Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունները պայմանավորել է Լիբանանում հրադադարով. Wall Street Journal 20:3108 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին 20:2508 Ապր, 2026
  • Կրեմլը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը 20:2008 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 20:1408 Ապր, 2026
  • Իսրայելի ընդդիմության առաջնորդը Իրանի հետ հրադադարը դիվանագիտական աղետ է անվանել 20:0808 Ապր, 2026
  • Վթար Ալավերդի քաղաքում. կա տուժած 20:0308 Ապր, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում 19:5908 Ապր, 2026
  • Մհեր Գրիգորյանը և «Քրոնիմետ»-ի տնօրենը քննարկել են ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավման հարցեր 19:5208 Ապր, 2026
  • Ոչնչացվել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների ավելի քան 80%-ը. Դեն Քեյն 19:4508 Ապր, 2026
  • Կալանավորների տեղափոխման խնդիր չի լինի. ՔԿԾ-ն նոր տրանսպորտային միջոցներ է ձեռք բերել 19:3708 Ապր, 2026
  • Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 31-ից ապրիլի 6-ը 19:2608 Ապր, 2026
  • Իրանը պետք է փոխհատուցի պատճառած վնասները. Կատարի ԱԳՆ 19:1808 Ապր, 2026
  • Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամ 19:1008 Ապր, 2026
  • Լուրեր 19։00 | 5000-ից ավելի պայմանագրային զինծառայող՝ 5 տարվա ծառայության ծրագրում. բանակի բարեփոխումները 19:0008 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն կվերցնի հարստացված ուրան Իրանից. Հեգսեթ 18:5708 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժը վերսկսվել է 18:4408 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը 18:3608 Ապր, 2026
  • Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը 18:3208 Ապր, 2026
  • Երևանի փրկարարական վարչությունն ամփոփում է մարտ ամիսը. անցկացվել են ուսումնավարժանքներ 18:2408 Ապր, 2026
  • Հայաստան–Շվեդիա համագործակցություն. ժողովրդավարության զարգացմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ 18:1608 Ապր, 2026
  • Քննարկվել է բիզնեսի համար մաքսային վարչարարության խաղի կանոնները հստակեցնող կարևոր բարեփոխում 18:0708 Ապր, 2026
  • Նավուրի կեսդարյա դպրոցի փոխարեն՝ նոր կրթահամալիր 17:5808 Ապր, 2026
  • Ինչպես քվեարկել, եթե ընտրողը մեկ համայնքում հաշվառված է, սակայն կանցկացնի քվեարկությունը այլ համայնքում 17:4908 Ապր, 2026
  • Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և VAZ մակնիշի ավտոմեքենան. կա երկու զոհ 17:3808 Ապր, 2026
  • Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն 17:3708 Ապր, 2026
  • Կսահմանվեն էկոպարեկային ծառայողի իրավունքները 17:2908 Ապր, 2026
  • Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ 17:1708 Ապր, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Մարտին Բրիանսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցեր 17:1008 Ապր, 2026
  • Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ 17:0408 Ապր, 2026
  • Լուրեր 17։00 | Ինչքան լավ սովորեք, այնքան դպրոցը, գյուղը, պետությունը լավը կդառնան. վարչապետը՝ Մրգաշենում 17:0008 Ապր, 2026
  • 2022-ի համեմատ 2025 թվականին զորակոչվածների թիվն ավելացել է 25,3 %-ով ՊՆ 16:5808 Ապր, 2026
  • Ուրանի հարստացում Իրանում չի լինի. Թրամփ 16:5108 Ապր, 2026
  • Մարտին Հայաստան է այցելել 152.444 զբոսաշրջիկ 16:4308 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Բալահովիտ բնակավայրում կառուցված մանկապարտեզ 16:2708 Ապր, 2026
  • Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ 16:2308 Ապր, 2026
  • Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան 16:1608 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն 16:0908 Ապր, 2026
  • Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին 16:0208 Ապր, 2026
  • Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը 15:5408 Ապր, 2026
  • ԱՄՆ-Իրան հրադադարից հետո երկու կողմն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին. AFP 15:5008 Ապր, 2026
  • Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ 15:4308 Ապր, 2026
  • Խաղաղության համաձայնությունն առաջնագծում գտնվողների մասնակցության արդյունքն էր. Փեզեշքիան 15:3508 Ապր, 2026
  • Աղավնաձոր բնակավայրի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է 15:2708 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի համաձայնություն են ձեռք բերել 15:2308 Ապր, 2026
  • Համաձայնագիր՝ միտված տվյալների արդյունավետ փոխանակմանը և տվյալների ճշգրտության բարձրացմանը 15:1408 Ապր, 2026
  • Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցության հայտերի ընդունումը 15:0708 Ապր, 2026
  • Լուրեր 15։00 | Ձերբակալվել են մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ 15:0008 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 14:5808 Ապր, 2026
  • Որոշ շրջաններում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 14:5108 Ապր, 2026
  • Քաղսի բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ 14:4308 Ապր, 2026
  • Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3508 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Ֆանտան բնակավայրում հիմնված վարդի ջերմատուն 14:2508 Ապր, 2026
  • Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար 14:2108 Ապր, 2026
  • Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը 14:1308 Ապր, 2026
  • Սա միլիոններ պետք է բերի համայնքին, խնդրում եմ՝ մտածե՛ք, մի լուծում գտնենք. Փաշինյանը՝ «Բջնի ամրոցի» տարածքը գերակա շահ ճանաչելու մասին 14:0408 Ապր, 2026
  • Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու 13:5808 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Արագյուղում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4708 Ապր, 2026
  • Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը 13:4508 Ապր, 2026
  • Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան 13:4208 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015