«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Աշոցքի, Թալինի, Աշտարակի, Ապարանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Մասիսի, Արտաշատի, Նաիրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: