«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի դեկտեմբերի 28-ից հունվարի 15-ը ներառյալ՝ ժամը 10:00-22:00-ը։
Ամանորին «Գառնին» տոնական միջավայրում ու տրամադրությամբ կդիմավորի իր այցելուներին։ Տոնական լույսերով է զարդարվել նաև արգելոց-թանգարանի ճեմուղին։
Արգելոցի տարածքը և ճեմուղին լուսավորում են ավելի քան 18 հազար լամպ, բազմաձև լուսային խաղալիքներ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: