Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը, ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-26-ը գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Մանրամասները՝ տեսանյութում: