Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, դեկտեմբերի 20-22-ն սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 21-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Մանրամասները՝ տեսանյութում: