Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համագործակցության շրջանակն ընդլայնելու և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին այցելել են Գավառի մանկատուն։
.jpg)
Վերջիններս, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և հաստատության տնօրինության ուղեկցությամբ, շրջել են կենտրոնի տարածքում, զրուցել մանկատան սաների հետ, ծանոթացել երեխաների ձեռագործ աշխատանքներին, ապա մասնակցել նախատոնական միջոցառմանը։
.jpg)
Ընդգծելով Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բազմոլորտ համագործակցության արդյունավետությունը՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող ծրագրերի իրականացումը։ Նախարարի խոսքով՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների արժանապատիվ կյանքի իրավունքի ապահովումն ԱՍՀՆ առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ շարունակվում են իրականացվել անհրաժեշտ աշխատանքներ։
Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ շեշտելով պատրաստակամությունը՝ անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։
Այցի ավարտին Ալ Սալամին ամանորյա տոներին ընդառաջ նվերներ է հանձնել հաստատության սաներին։