Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-8-ը, 9-ի ցերեկը, 10-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ժամերին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 7-8-ը, 9-ի ցերեկը, 10-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերն սպասվում է անձրև:
Մանրամասները՝ տեսանյութում: