Լոռու մարզի Սպիտակ համայնքում մեկնարկել են Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոնի հիմնման շինարարական աշխատանքները: Մեկ տարի անց կենտրոնը կսկսի մեկ պատուհանի սկզբունքով սպասարկել շահառուներին՝ տրամադրելով հասանելի ու հասցեական սոցիալական ծառայություններ:
Կենտրոնի հիմնման աշխատանքներն իրականացվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակում։