Նոյեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, RAPISCAN ORION 920 CX ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Վ․ Ս․-ի անվամբ քաղաքացի Վ․ Մ․-ի կողմից բերված հեռուստացույցը։ Արդյունքում հեռուստացույցի միջից հայտնաբերվել է 5 բջջային հեռախոս։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։