• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի արդյունքները Ուրսուլա ֆոն դեր Լայենի... 19:57
Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ. «Հարևաններ» Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում... 19:26
Օրը՝ 60 վայրկյանում | 02.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 02.07.2026 20:13
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:0417 Նմբ, 2021

ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի միջազգային արձագանքները

Աշխարհն արձագանքում է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիայի և միջազգային հումանիտար իրավունքի խախտումներին: Մարտերը դադարեցնելու կոչ է հնչել Վաշինգտոնից: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել:

ԱՄՆ պետքարտուղարություն - Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա լարվածությունը կանխելու համար: Մենք նաև կողմերին կոչ ենք անում ուղիղ և կառուցողական համագործակցության բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար, ներառյալ՝ սահմանագծումը։

Պետքարտուղարությանը կոչով է հանդես եկել կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ընդգծելով բոլոր դիվանագիտական ուղիներն ու լծակներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ կանխելու հերթական զանգվածային հումանիտար աղետը և ցույց տալու ԱՄՆ անսասան աջակցությունը հայ ժողովրդին և նրա ինքնիշխանությանը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ իրեն խորապես անհանգստացնում են սահմանին հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական ուժերի հարձակման մասին հաղորդագրությունները, այդ թվում՝ երկու տասնյակից ավելի հայ զինվորների սպանության կամ ապօրինի կալանավորման մասին հաղորդումները։

«Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության սրումն անընդունելի է»,- հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: Նրա խոսքով՝ պնդումները, թե երկու կողմն էլ մեղավոր են, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զորքերը հարձակվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ահաբեկում անմեղ քաղաքացիներին: «Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որն ավելի կքաջալերի Ալիևին, եթե նա չկանգնեցվի»,- հայտարարել է կոնգրեսականը:

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախմամբ, որը հանգեցրել է հայ զինծառայողների մահվան: «Մեր մտքերը զոհերի ընտանիքների և հարազատների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հնարավոր լինի գտնել հակամարտության խաղաղ լուծում»,- գրել է նա:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Եվրոպայի խորհրդի անունից կոչ է արել կողմերին՝ անհապաղ դադարեցնել վերսկսված ռազմական գործողությունները։

Մարիա Պեյչինովիչ Բուրիչ - Ավելի քան քսան տարի առաջ մեր կազմակերպությանն անդամակցելով՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հանձնառություն են ստանձնել հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը մնում է անփոփոխ և պետք է խստորեն պահպանվի։ Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ տարաձայնությունների խաղաղ լուծման համար Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու նրանց շարունակական ջանքերում: Մենք պատրաստ ենք աջակցել ԵԽ անդամ երկու երկրների երկխոսությանը՝ վստահության ամրապնդմանը և հաշտեցմանը նպաստելու նպատակով:

Հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության իրավիճակի վատթարացման և ծանր զինատեսակների կիրառման կապակցությամբ մտահոգություն է հայտնել Փարիզը: Ֆրանսիան կոչ է արել արագ թուլացնել լարվածությունը և ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր չլուծված հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Փարիզը հստակեցրել է, որ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է իրականացվի բանակցությունների միջոցով՝ բացառելով նման միջադեպերը, նաև վերահաստատում՝ այդ գործընթացին նպաստելու՝ Ֆրանսիայի լիակատար պատրաստակամությունը:

Երկու կողմին զսպվածություն ցուցաբերել և իրավիճակը չսրելու կոչ է արել Իրանը:

Արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում ռազմական նոր բախումների առնչությամբ: Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կոչ է արել նրանց լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով: Խաթիբզադեն ներկա լարվածությունը «վտանգավոր» է որակել տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համար և ասել. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, պատրաստ է աջակցել կողմերին վեճերը լուծելու և տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու համար»։

Հեղինակ`Մերի Ներսիսյան
Դիտումների քանակ97
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լիբանանը ոչ մի սանտիմետր տարածք չի զիջի Իսրայելին. Ժոզեֆ Աուն 20:2902 Հլս, 2026
  • Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը 20:2402 Հլս, 2026
  • Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, մենք դա չենք անի. Փաշինյանը՝ IMEI կոդերի մասին 20:1902 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 02.07.2026 20:1302 Հլս, 2026
  • Կառավարությունը հաստատել է Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը 20:0702 Հլս, 2026
  • Ե՞րբ կբացվի կայծակից վնասված կամուրջը 20:0202 Հլս, 2026
  • Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն 19:5402 Հլս, 2026
  • Ալբանիայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել 19:5202 Հլս, 2026
  • ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր 19:4402 Հլս, 2026
  • Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս 19:3702 Հլս, 2026
  • Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին 19:3402 Հլս, 2026
  • Հարավային Կովկասը պետք է դառնա Արևելքն ու Արևմուտքը կապող տարածաշրջան. Քարլոն 19:2602 Հլս, 2026
  • Կառավարությունն առաջարկում է սահմանել առաջիկա երեք տարիների ակցիզային հարկի դրույքաչափերը 19:1702 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած այլ երկիր՝ առանց որևէ օգուտ ստանալու. Թրամփ 19:0802 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Սա մեր երկաթուղին է, և մենք ենք կառավարելու. Փաշինյանի անդրադարձը 19:0002 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ 18:5802 Հլս, 2026
  • Առաջարկվում է պատասխանատվություն սահմանել առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում 18:5302 Հլս, 2026
  • Արտյոմ և Արամ Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը 18:4502 Հլս, 2026
  • Քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը 18:4302 Հլս, 2026
  • Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տարածքը. Իրանի ԶՈՒ կենտրոնական շտաբ 18:3602 Հլս, 2026
  • Վաղը մեկնելու եմ Իրան. Նիկոլ Փաշինյան 18:2902 Հլս, 2026
  • Քննարկվել են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները 18:2202 Հլս, 2026
  • Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ. Բրազիլիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին 18:1502 Հլս, 2026
  • Ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ. վարչապետ 18:1202 Հլս, 2026
  • ՀՀ-ում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին 18:0902 Հլս, 2026
  • Դամասկոսը պատրաստ է հանդիպելու «Հըզբոլլահի» ներկայացուցիչների հետ. Ասաադ աշ-Շայբանի 18:0702 Հլս, 2026
  • Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը. Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին 18:0202 Հլս, 2026
  • ԵՄ-ի դիրքորոշումը դրական է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ. վարչապետ 17:5702 Հլս, 2026
  • Առաջարկվում է փոխել պատգամավորների երդման տեքստը 17:5202 Հլս, 2026
  • Արտահանման աջակցության գործակալության ձևավորման պրոցեսն ընթացքի մեջ է, առաջիկայում կձևավորվի. վարչապետ 17:4502 Հլս, 2026
  • Երկաթուղիները ՀՀ սեփականությունն են և պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան 17:4102 Հլս, 2026
  • ՀՀ բնակավայրերի հիմնական մուտքերում կտեղադրվի Հայաստանի պետական դրոշը. օրենսդիրը միասնական ու հստակ կարգավորումներ է սահմանում 17:3902 Հլս, 2026
  • Ակնալիճում հայտնաբերվել է թմրամիջոցների գործով հետախուզվող 44-ամյա տղամարդը 17:3202 Հլս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին 17:2502 Հլս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 17:2402 Հլս, 2026
  • Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտոր 17:2002 Հլս, 2026
  • Վարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծը 17:1802 Հլս, 2026
  • Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնություն 17:0902 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր 16:5902 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ճանապարհել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակությանը 16:5502 Հլս, 2026
  • Կառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ում 16:4902 Հլս, 2026
  • Ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվեն 16:4402 Հլս, 2026
  • Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի. Փաշինյան 16:3902 Հլս, 2026
  • Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին․ ԱԺ-ն ընդունել է նախագիծը 16:3802 Հլս, 2026
  • Ազգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգեր 16:3402 Հլս, 2026
  • Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան 16:2902 Հլս, 2026
  • Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա 16:2202 Հլս, 2026
  • Կիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվել 16:2002 Հլս, 2026
  • Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին 16:1102 Հլս, 2026
  • Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ 16:0302 Հլս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 16:0002 Հլս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ 15:5302 Հլս, 2026
  • Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը 15:4702 Հլս, 2026
  • Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան 15:4302 Հլս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ 15:3602 Հլս, 2026
  • Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային 15:2202 Հլս, 2026
  • Բնավ զարմացած չեմ, որ ընդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճից. Ալեքսանյան 15:2102 Հլս, 2026
  • Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան 15:0802 Հլս, 2026
  • Ռեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար 15:0802 Հլս, 2026
  • Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար 15:0102 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | ՀՀ-ԵՄ գործընկերության կարևոր ուղղություններից մեկում առաջընթաց է գրանցվել. Փաշինյան 15:0002 Հլս, 2026
  • Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան 14:5802 Հլս, 2026
  • Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար 14:5302 Հլս, 2026
  • Ալիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին 14:3902 Հլս, 2026
  • Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր Լայեն 14:3702 Հլս, 2026
  • Հանրապետության տարածքում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ 14:2602 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. Քարլոն 14:1702 Հլս, 2026
  • Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան 14:1302 Հլս, 2026
  • Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը 14:0802 Հլս, 2026
  • Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցությունները 14:0602 Հլս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետ 13:5602 Հլս, 2026
  • Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը. Ալեն Սիմոնյանը չի վերցնի մանդատը և չի գնա Ազգային ժողով որպես պատգամավոր 13:4502 Հլս, 2026
  • Շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը. ֆոն դեր Լայենը՝ վիզաների ազատականացման մասին 13:3202 Հլս, 2026
  • Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը 13:2702 Հլս, 2026
  • Կոռեկտության սահմանների մեջ Ձեզ պահեք. բանավեճ ԱԺ-ում 13:2302 Հլս, 2026
  • Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. Փաշինյան 13:1502 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Պատրաստ ենք ուղղել մինչև 2 մլրդ եվրո՝ Հարավային Կովկասում ռազմավարական նախագծերի համար. ԵՀ նախագահ 13:0002 Հլս, 2026
  • Բացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասին 12:5802 Հլս, 2026
  • Եվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգը 12:5602 Հլս, 2026
  • Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. ՆԳ նախարարը ներկայացրեց քննարկվելիք նախագծերը 12:5102 Հլս, 2026
  • Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է աջակցության նոր գործիքները 12:4402 Հլս, 2026
  • Տարբեր մոտեցումների միջոցով մենք պատրաստ ենք սատարել ձեզ. ֆոն դեր Լայենը՝ ռուսական գազից և էներգետիկ ենթակառուցվածքներից կախվածությունը հաղթահարելու մասին 12:4102 Հլս, 2026
  • Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն 12:2902 Հլս, 2026
  • Գործընկերոջս հետ քննարկել ենք էներգիայի կուտակման կայանքների կառուցման հարցում ԵՄ աջակցության հաստատման և հատկացման հարցը. Նիկոլ Փաշինյան 12:2102 Հլս, 2026
  • Քննարկվել են «Բուսասանիտարիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները 12:1402 Հլս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ Հայաստանը և ԵՄ-ն միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Փաշինյան 12:0502 Հլս, 2026
  • Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի 12:0202 Հլս, 2026
  • Եթե ՌԴ-ն փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն 11:5802 Հլս, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել 11:4802 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի ասուլիսը | ՈՒՂԻՂ 11:4402 Հլս, 2026
  • Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը 11:3902 Հլս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմերով. Նիկոլ Փաշինյան 11:3702 Հլս, 2026
  • ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել 11:2302 Հլս, 2026
  • ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները 10:5802 Հլս, 2026
  • Կառավարությունում հյուրընկալեցի Ուրսուլա ֆոն դեր Լայենին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:4902 Հլս, 2026
  • Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան 10:1602 Հլս, 2026
  • Վեդիի երկու բնակավայրում գազամատակարարման ընդհատումեր կլինեն 10:1402 Հլս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են Սևանա լճի հարակից անտառում մոլորված քաղաքացուն 10:0402 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը | 02.07.2026 10:0002 Հլս, 2026
  • Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան 09:4202 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015