Մարզ կատարած աշխատանքային
այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը մասնակցել է առողջապահության նախարարության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործակցությամբ Լոռու մարզի Դսեղ գյուղում առողջության նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:
Կառուցվելուց հետո առողջության կենտրոնը բարձրորակ բժշկական ծառայություններ կմատուցի մարզի 15 գյուղերի բնակիչներին և ուղիղ ազդեցություն կունենա հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։
Առողջապահության նախարարը և COAF-ի ներկայացուցիչները նաև աշխատանքային քննարկում են ունեցել, որի արդյունքների հիման վրա ստորագրվել է համագործակցության հուշագիր:
