Ադրբեջանական անցակետի պատճառով հայկական բնակավայրերը չեն մեկուսացվի՝ այսօր շեշտել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նշել է, որ համայնքային ճանապարհների բարեկարգման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Իհարկե, ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ճանապարհները գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար. այդ աշխատանքները շարունակվում են: Համոզված ենք, որ կունենանք ասֆալտապատ ճանապարհ»,- ասաց Գրիգորյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է, և փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված է։