Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված մի փոքր կայունացում ունենք և ամենօրյա թվերի մի փոքր նվազում: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում՝ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրել և պատվաստվել։ Սեփական օրինակով եմ համոզվել, որ պատվաստումը այն միջոցն է, որը մեզ կօգնի հաղթահարել կորոնավիրուսի համավարակը և խուսափել մահերից»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատվաստումների ընդհանուր թիվը հասել է 954 հազար։