• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը հաշվի է նստում հենց Նիկոլ Փաշինյանի հետ. Ավետիս Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը... 20:38
Զինված հակամարտությունների գոտիներում գրանցվել են ադրբեջանցիների զոհվելու դեպքեր. «Հարևաններ» Զինված հակամարտությունների գոտիներում գրանցվել... 19:41
Հետընտրական ի՞նչ գործընթացներ են սպասվում | Աննա Դանիելյանի հարցազրույցը Ռոբերտ Ղևոնդյանի հետ Հետընտրական ի՞նչ գործընթացներ են... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 09:2108 Նմբ, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը. մաս 1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։

Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ: 

Պետրոս Ղազարյան - Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, հաշված օրեր են մնացել, որ լրանա մեկ տարին, երբ մենք կնքեցինք նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Անցել է մեկ տարի, և մենք այսօր այդ տարին կփորձենք ամփոփել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Բարի երեկո, պարոն վարչապետ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Մեկ տարի է անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից։ Հայաստանն ինչպե՞ս է գնահատում հայտարարության կետերի կյանքի կոչման ընթացքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ պիտի արձանագրենք, որ հայտարարության 1-ին կետը վերաբերում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը, և մենք մեծ հաշվով կարող ենք արձանագրել, որ, այո, պատերազմը դադարել է այդ հայտարարության ստորագրման բերումով։ Եվ ես կուզենայի ասել, որ այս առումով շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը պատերազմը դադարեցնելու գործում: Նաև պիտի արձանագրեմ, որ հայտարարության շատ կարևոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահներ, որոնց գործունեությունը մենք բարձր ենք գնահատում, և որոնք այսօր Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են, և սա պետք է արձանագրել:

Մյուս կողմից, պիտի ցավով նշեմ, որ, այնուամենայնիվ, կրակի դադարեցման ռեժիմը նաև Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ չի պահպանվում, և սա արձանագրել են նաև խաղաղապահները, և ես հույս ունեմ, որ այդ դեպքերի պատշաճ հետաքննություն կիրականացվի, և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ։ Վերջին ամենաաղաղակող դեպքերը հիշենք, երբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձը տրակտորի ղեկին խոցվել էր Ադրբեջանի դիպուկահարների կողմից։ Այո, տրակտորի մեջ կողքին նստած խաղաղապահ է եղել, և նաև այն դեպքը, երբ մենք 5 վիրավոր զինծառայող ունեցանք:

Ցավոք, պիտի արձանագրեմ, որ նոյեմբերի 9-ից հետո մենք բազմաթիվ վիրավորներ և զոհեր ենք ունեցել։ Շուրջ 28 զոհ ենք ունեցել, մասնավորապես, նկատի ունեմ նաև Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի զոհերին, նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, զոհեր ենք ունեցել: Սա, իհարկե, շատ անհանգստացնող փաստ է, և նաև պիտի ասեմ, որ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք, մասնավորապես՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցածը, նաև Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, որը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։

Պիտի ընդգծեմ, որ այսօր մեր հաստատված 40 գերիներից մեծ մասը՝ 90 տոկոսը, գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, և մինչ այժմ ազատ չի արձակվել՝ ի հեճուկս հայտարարության 8-րդ կետի, որտեղ հստակ ասվում է, որ ռազմագերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է ազատ արձակվեն: Իմիջիայլոց, Ադրբեջանի մեկնաբանությունը՝ թե ով է ռազմագերի, ով ռազմագերի չէ, ամենևին տեղին չէ, որովհետև հայտարարության մեջ ասվում է՝ ռազմագերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք, այսինքն՝ գործնականում սեփական կամքին հակառակ պահվող յուրաքանչյուր ոք, ըստ էության, գտնվում է այս հայտարարության, այս կետի իրավազորության ներքո: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ չկա այդպիսի տարբերակում՝ նոյեմբերի 9-ից առա՞ջ է գերեվարումը տեղի ունեցել, թե՞ նոյեմբերի 9-ից հետո։

Հաջորդ անհանգստացնող փաստը. ես ասացի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին, պիտի արձանագրեմ, որ հայ-ադրբեջանական սահմանագծին նույնպես հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ են տեղի ունենում, ինչը նույնպես եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է: Նաև պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության՝ մինչև օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակչության վերադարձի իրավունքը:

Հաջորդ խնդիրը, որ այս համատեքստում պիտի ընդգծեմ, հետևյալն է. կրկին ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի` մինչև այժմ տարածաշրջանային կոմունիկացիաները բացված չեն: Չնայած այս ուղղությամբ շատ կարևոր աշխատանք է արվում, և ես հույս ունեմ` առաջիկայում մենք կոնկրետ արդյունքների կհասնենք:

Այս ամենը, իհարկե, նաև որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս, չնայած, մյուս կողմից, կասկածից վեր է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումն այն անկյունաքարային արդյունքն է, որն արձանագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Բայց հրադադարի ռեժիմի դեպքերի խախտումները, Արցախում մեր զինվորների զոհվելու փաստերը նոյեմբերի 9-ից հետո նաև մեզ հանգեցնում են այն մտահոգության, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ:

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, նոյեմբերի 9-ի նախաշեմին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ թերևս առաջին անգամ հստակ դիրքորոշում է ներկայացվում, այսպես ասած, «Զանգեզուրյան միջանցքի» մասին: Հիմնական թեզն այն է, որ եթե ճանապարհները բացվեն, ապա այդ երկրները պետք է այդ ճանապարհների վերահսկողության հենց սուվերեն իրավունք ունենան: Կարո՞ղ ենք մենք արձանագրել, որ «միջանցքի» հետ կապված զարգացումների թեման փակված է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ հայտարարությունն ստորագրված է եղել, և ես այդ թեմային բազմիցս եմ անդրադարձել: Մյուս կողմից՝ պիտի արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև, մեծ հաշվով, Ռուսաստանի Դաշնությունը երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել: Պիտի արձանագրենք, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը պարզապես հրապարակայնացվել է, ավելի ճիշտ՝ ոչ թե միայն Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, այլև, այդ թվում, Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետև, ըստ էության, հստակ ասվում է, որ եռակողմ աշխատանքային խմբում կողմերը պայմանավորվել են այդ մասին:

Եվ կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել նաև նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, որտեղ, ճիշտ է, նրանք օգտագործում են «միջանցք» արտահայտությունը, բայց ասում են, որ այդ «միջանցքը» պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո: Այսինքն՝ իրականում կարող ենք արձանագրել, որ անկախ բառամթերքի նախընտրություններից՝ մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ, ես այդ մասին բազմիցս հրապարակային հայտարարել եմ։ Ադրբեջանն էլ է շահագրգռված, Ռուսաստանն էլ է շահագրգռված, Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ է շահագրգռված, Թուրքիան էլ է շահագրգռված: Խնդիրը բանաձևերի վերաբերյալ ընկալումները մոտեցնելու և նույնականացնելու մասին է:

Պետրոս Ղազարյան - 8 հանդիպում է եղել արդեն փոխվարչապետերի ֆորմատով: Կա՞ն առարկայական, արդեն ընդգծված, երևացող ինչ-որ միտումներ, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրականում ահռելի աշխատանք է կատարել եռակողմ աշխատանքային խումբը, և ես շատ բարձր եմ գնահատում կատարված աշխատանքը: Պիտի ասեմ, որ սկզբից կատարվել է զուտ տեխնիկական աշխատանք, օրինակ՝ ի՞նչ ճանապարհներ են գոյություն ունեցել, և ի՞նչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ:

Ես ուզում եմ մենք անդրադառնանք նոյեմբերի 9-ի կամ 10-ի հայտարարությանը. տարբեր վարկածներ կան, ժամանային գոտիներից կախված՝ 9-ը կամ 10-ը - 9-րդ կետի բովանդակությանը: 9-րդ կետն ասում է՝ առաջին նախադասություն. «Բացվում են տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները»։ Որից հետո անդրադարձ կա այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ադրբեջանի և Ադրբեջանի միջև։ Որից հետո խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր տրանսպորտային կոմունիկացիաների կառուցման վերաբերյալ: Ինչի՞ մասին է այս տեքստը։ Սա այն մասին է, որ տրանսպորտային՝ գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն, և եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան ծավալուն են, որ արդեն մենք նոր կոմունիկացիաների մասին պիտի մտածենք, այդ ժամանակ պիտի մտածենք նոր կոմունիկացիաների մասին:

Ընդ որում, շատ կարևոր է արձանագրել,- նախկինում դրա մասին ասել եմ մի քանի անգամ,- մեր ընկալումն այն է, որ, այո, Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով, արդեն խոսեցինք, որ Հայաստանի սուվերեն ճանապարհներով, Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն պիտի ունենա, և մենք դա չենք ժխտում, և մենք դա ընդունում ենք, և մենք պատրաստ ենք: Եվ մեր ընկալումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ, իր հերթին, հաղորդակցություն պիտի ունենա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Ընդ որում՝ մենք խոսում ենք նաև հետևյալի մասին. երբ խոսում ենք, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նաև այն մասին, որ կունենա հաղորդակցություն նաև Թուրքիայի հետ: Այսինքն՝ այստեղ չի կարող խոսքը լինել միայն ներքին հաղորդակցությունների մասին։ Մենք նաև միջազգային հաղորդակցության թեման ենք հետապնդում, որպեսզի կարողանանք այդտեղ գալ հնարավորինս արագ լուծումների: Հարցին՝ աշխատանքային խումբն ի՞նչ է արել:

Պետրոս Ղազարյան - Ո՞ւր է հասել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Աշխատանքային խումբը գրել է, գծագրել է, ուսումնասիրել է բոլոր հնարավոր երթուղիները՝ Իջևան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոթ-Բիչենեկ հատված, Հորադիզ-Երասխ հատված, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված: Եվ մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի, Հայաստանի Հանրապետությունը՝ իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում, և նաև ավտոմոբիլային ճանապարհներ։ Այսինքն՝ աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր հնարավոր ուղիները, ընդ որում՝ նաև Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն հասանելիության ուղիները: Եվ մենք հիմա պետք է քննարկումներով համաձայնության գանք այդ երթուղիների վերաբերյալ:

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ տեխնիկական մասը լուծված է, հիմա պետք է որոշումներ կայացնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեխնիկական մասն իրականում, ճիշտ է, ամենաաշխատատար, բայց ամենադժվար մասը չէ: Ամենադժվար մասը, իմ ասած, հենց բանաձևերի խնդիրն է՝ թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն և աշխատեն: Ընդ որում՝ բանաձևերի հետ կապված ասեմ հետևյալը. կարծում եմ՝ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ շատ հստակ գրված է, և նաև նախորդ օրը աշխատանքային խմբի համանախագահ՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այդ մասին խոսեց, որ արձանագրված է, որ այդ սահմանային կետերում պետք է գոյություն ունենան մաքսային, անձնագրային, ֆիտոսանիտարական հսկողության կետեր: Սրանք նրբություններ են, որոնք պետք է շատ նրբորեն աշխատել և քննարկել:

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ պարոն վարչապետ, կարելի՞ է ասել, որ այս գործընթացը նորմալ գնում է, խոչընդոտներ չկան դեռևս այս փուլում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս գործընթացը գնում է, բայց այն ունի դժվարություններ: Կան նաև տեխնիկական հարցեր, որոնք աշխատանքային խումբը ներկայացրել է, թե որ տեխնիկական պրոբլեմն ինչպես կարելի է լուծել: Բայց, այնուամենայնիվ, մնացածը մնում է քաղաքական որոշումների տիրույթում, որոնք, իհարկե, չեն կարող չկրել այն տեխնիկական հիմնարարների ազդեցությունը, որոնք գոյություն ունեն:

Պետրոս Ղազարյան - Ադրբեջանը, հատկապես վերջերս, խոսում է այն մասին, որ ինքը խաղաղության առաջարկություն է արել Հայաստանին, և դա բարձրաձայնում է Ալիևը միջազգային տարբեր ամբիոններից: Թուրքիան նույնպես հայտարարեց, որ, տեսեք, Ադրբեջանը խաղաղության առաջարկ է արել Հայաստանին, և եթե Հայաստանը համաձայնի, ապա իրենք որևէ խոչընդոտ չեն տեսնում հարաբերություններ հաստատելու համար: Ինչպես նաև նրանք ընդգծում են, որ Հայաստանից դեռևս պատասխան չկա: Նախ, պարոն վարչապետ, կա՞ արդյոք նման առաջարկ, որովհետև առաջարկը պետք է ինչ-որ մի ձև միս ու արյուն ունենա: Կա՞ նման առաջակ Հայաստանի Հանրապետությանը: Եվ եթե Դուք պատասխան ունեք՝ խնդրեմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ պիտի ասեմ, որ խաղաղության առաջարկը Ադրբեջանի մենաշնորհը չէ։ Մենք ինքներս ենք խաղաղության առաջարկ արել և դա արել ենք մի քանի անգամ: Եվ շատ տարօրինակ են հայտարարությունները, որ Հայաստանը չի արձագանքել: Հայաստանն արձագանքել է այդ հայտարարություններին, Հայաստանն ասել է, որ պատրաստ է։ Մենք նաև ընդգծել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային ձևաչափի նպատակը հենց խաղաղության համաձայնագրի հասնելն է: Եվ մենք ասել ենք, որ, այո, պատրաստ ենք այդ քննարկումներին և պատկերացնում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կատարվող աշխատանքի արդյունքներով, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներառմամբ: Մենք այս դիրքորոշումը հստակ արտահայտել ենք և ասել ենք, որ պատրաստ ենք: Մենք ընդհանրապես խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգ ենք որդեգրել: Այդ դարաշրջանը բացելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Նաև դա արձանագրել ենք Կառավարության ծրագրում։ Նաև արձագանքել ենք միջնորդներին և հրապարակային արձագանքել ենք, որ, այո, մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների:

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ այդ պայմանագրի կնքումը մենք պատկերացնում ենք Մինսկի խմբում, այդ շրջանակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ թե կնքումն ենք պատկերացնում Մինսկի խմբում, որովհետև պիտի կնքեն Հայաստանը և Ադրբեջանը:

Պետրոս Ղազարյան - Գործընթացը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք պատկերացնում ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Պետրոս Ղազարյան - Իմիջիայլոց, հայտարարություն եղավ, որ արտգործնախարարները հանդիպել են այս ֆորմատի շրջանակում, հետո եռանախագահները հայտարարեցին, որ պետք է գան տարածաշրջան, և մինչև հիմա չկա կոնկրետ գործողություն: Ինչո՞ւ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, վերջերս՝ նախորդ շաբաթ կամ այս շաբաթ, Միացյալ Նահանգներից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, և պատվիրակության կազմում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Ես այդ հարցը բարձրացրի՝ թե ինչու այցելությունը մինչև այս պահը տեղի չի ունեցել, և նա ասաց, որ իրենք աշխատում են այցն իրականացնելու ուղղությամբ: Եվ ես կարծում եմ, այո, ժամանակ անցել է, կարող էր արդեն տեղի ունեցած լինել: Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ:

Պետրոս Ղազարյան - Շատ է խոսվում դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին: Այս մասին, պարոն վարչապետ, նաև ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, և նրանք պատրաստ են օգնել: Հետաքրքիր է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը հայտարարում են, որ իրենք պատրաստ են այս գործընթացին: Նախ, կա՞ն կոնկրետ պայմանավորվածություններ: Եվ մեզ մոտ՝ Հայաստանի հանրության մեջ, մտահոգություն կա, որ դրանով Ադրբեջանը փորձում է դե յուրե ստանալ Արցախն իրենց կազմում: Որովհետև եթե մենք ճանաչում ենք նրանց սահմանները, ապա Արցախն ավտոմատ դառնում է Ադրբեջանի մաս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք հստակ ասել ենք, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից: Սա մեր դիրքորոշումն է և, ըստ էության, այն արձանագրումն է, որը մենք արել ենք:

Ինչ վերաբերում է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմային, դեռ մայիսին, հիշո՞ւմ եք, ես հայտարարեցի Կառավարության նիստում, որ պատրաստ եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկվող փաստաթուղթը դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին: Եվ հիշում եք՝ ինչ ներքաղաքական աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց, հետո, երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ ընդհանուր առմամբ, այդ փաստաթղթի ստորագրման պահը կորսվել է և բաց է թողնվել։ Որովհետև, այո, մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև մենք անհրաժեշտ ենք համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան: Բայց, մյուս կողմից, մենք ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց մի սահմանին, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում:

Իմիջիայլոց, սա նաև Ձեր առաջին հարցի պատասխանի համատեքստում դիտարկենք, որովհետև պիտի արձանագրենք, որ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում սահմանին: Հիմա կարող ենք ասել՝ միջինացված բավական ցածր են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, բայց պիտի արձանագրենք, որ գործնականում ամեն օր։ Գիտեք, նոյեմբերի 9-ից հետո մենք երևի 5-6 օր ենք ունեցել, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել: Պատկերացնո՞ւմ եք՝ մեկ տարվա ընթացքում ընդամենը 5-6 օր: Արցախում է խախտվում ամենօրյա ռեժիմով հրադադարը, չնայած վերջին օրերին մենք Արցախում կոնկրետ ունեցել ենք մի քանի օր, նախորդ շաբաթվա մեջ ունեցել ենք 1-2 օր, երբ 0 են եղել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

Բայց, մեծ հաշվով, հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է հայ-ադրբեջանական սահմանին: Հետևաբար, շատ դժվար է պատկերացնել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց այն սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են տեղի ունենում: Մենք սա կարևոր ենք համարում, որպեսզի մենք պայմաններ ապահովենք դեմարկացիայի և դելիմիտացիայի համար։ Իսկ այդ պայմանների ապահովման անհրաժեշտության մասին մենք նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, այդ թվում՝ Կառավարության ծրագրում ենք արձանագրել։ Ուզում եմ ընդգծել, որ Կառավարության ծրագրում նույնպես ընդգծված է այդ անհրաժեշտությունը: Եվ, այո, մենք կարևոր ու անհրաժեշտ ենք համարում: Բայց այս պահին՝ հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների պայմաններում, շատ դժվար է, չնայած մենք նաև այդ ուղղությամբ կոնսուլտացիաները շարունակում ենք: Ձեր կոնկրետ հարցին՝ կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ, պիտի պատասխանեմ, որ, ցավոք, ոչ:

Պետրոս Ղազարյան - Իսկ քանի որ գործընթացը կարող է գնալ, մենք ունե՞նք պատկերացում՝ ո՞ր թվականի քարտեզների մասին է խոսքը լինելու, մենք ունե՞նք այդ քարտեզները, թե՞ չունենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք պետք է հասկանանք՝ քարտեզ ասելով ինչ նկատի ունենք։ Որովհետև մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են: Տեսեք, մենք ասում ենք 1985 թվականի քարտեզ, 1980 թվականի քարտեզ, 1975 թվականի քարտեզ, 1973 թվականի քարտեզ. այդ քարտեզները հիմնականում վերատպություններ են, որովհետև քանի որ թղթային նյութ է, մաշվում է, ժամանակ առ ժամանակ վերատպվել են:

Կարևոր են իրավական հիմքերը՝ ի՞նչ իրավական հիմքերի վրա է տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Ընդհանրապես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, սահմանների որոշման ի՞նչ իրավական հիմք կա։ Որովհետև քարտեզի վրա արձանագրվում է իրավական հիմքը, բայց պիտի ընդգծեմ նաև, որ, այո, այդ բոլոր վերատպված քարտեզները նույնական չեն: Ինչո՞ւ։ Որովհետև Խորհրդային Միության ժամանակ եղել է այդպիսի ավանդույթ և ոչ միայն ավանդույթ. ասենք, օրինակ, Կոմունիստական կուսակցության ինչ-որ տարեդարձի կապակցությամբ եղբայրական հանրապետություններն իրար տարածքներ են նվիրել։ Ընդ որում՝ դա արվել է տեղական մակարդակով, ասենք՝ այսինչ շրջանը այսինչ տեղից այսքան հեկտար արոտավայր նվիրում է: Մեր նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնականում փոխադարձության սկզբունքով է դա տեղի ունեցել: Եվ հիմա շատ կարևոր է այդ իրավական հիմքերը հասկանալ: Եվ մենք քարտեզ ասելով նկատի չունենք ուղղակի թղթի վրա գրված գծագիր։ Մենք նկատի ունենք դրա իրավական հիմնավորումը, որովհետև քարտեզն առանց իրավական հիմնավորման ոչ մի նշանակություն չունի:

Պետրոս Ղազարյան - Բայց եթե խոսքը Սովետական Միության մեջ տեղի ունեցած, այսպես ասած, վարչատարածքային նվիրաբերումների մասին է, այստեղ ի՞նչ իրավական հիմք կարող է լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պետք է հասկանալ՝ ի՞նչ իրավական հիմքով են դրանք տեղի ունեցել, և այդ իրավական հիմքերն ինչքանո՞վ են վերաբերելի թեմային: Բայց, ընդհանուր առմամբ, մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր քարտեզները, այսինքն՝ իրավական հիմքերն այն իրավական հիմքերն են, որոնք 1920-30-ական թվականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսինքն՝ մենք, ի վերջո, պետք է գնանք դրանց: Քարտեզները մեզ պետք են,- այստեղ կա գործնական խնդիր,- որ տեքստում նշված պայմանավորվածություններն արտացոլվեն քարտեզների վրա: Սա է աշխատանքը, որը պիտի արվի:

Դիտումների քանակ130
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բուլղարիան բարձր է գնահատում Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և ժողովրդավարական բարեփոխումներին․ Պոլենդակով 01:0310 Հնս, 2026
  • «Արմենիա» միջազգային օդանավակայանները 2026-ի 3 ամսում 1 մլրդ 999 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4610 Հնս, 2026
  • Ճշգրտումների և վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան 00:2410 Հնս, 2026
  • «Քիմիայի մոլ»՝ Մայր բուհում 00:0010 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ 23:4209 Հնս, 2026
  • Կրեմլի քարոզչությունը փորձում է կասկածի տակ դնել ՀՀ ընտրության արդյունքը 23:1609 Հնս, 2026
  • Վերահաշվարկվում են մի քանի տասնյակ ընտրատեղամասերի արդյունքները 23:0009 Հնս, 2026
  • Պետք է մեխանիզմներ մշակվեն ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար. վարչապետ 22:4309 Հնս, 2026
  • Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե 22:2709 Հնս, 2026
  • Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նա կկալանավորվի 22:1809 Հնս, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0309 Հնս, 2026
  • Արգիշտի Մեխակյանը շինարարական կազմակերպությունների հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը 21:5809 Հնս, 2026
  • Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ 21:3809 Հնս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 21:3009 Հնս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Ինչ է հրահանգել Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին.«Մեդուզա»-ի բացահայտումը 21:0009 Հնս, 2026
  • 115 քրվարույթ՝ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առիթով. ՀԿԿ 20:5709 Հնս, 2026
  • Մի փորձեք նվաստացնել օլիգարխիկ կլանի ու անսահմանափակ փողի մեշոկների ջախջախումը. Ալեքսանյան 20:4909 Հնս, 2026
  • Սնունդը ոչ մի դեպքում չպետք է վնասի սպառողին 20:4309 Հնս, 2026
  • Իսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱՀԱԼ 20:3709 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանն ԱԺ-ում ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի 2025 թվականի ծախսերի և եկամուտների կատարողականի հաշվետվությունը 20:2909 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.06.2026 20:2309 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին 20:1509 Հնս, 2026
  • Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ 20:1009 Հնս, 2026
  • Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը 35 տարեկան է 20:0609 Հնս, 2026
  • Ազովի ծովում առևտրային 2 նավերին ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհված ադրբեջանցիների թիվը հասել է վեցի 19:5909 Հնս, 2026
  • Եթե մի տեղ պատերազմ է լինում, մարդիկ ՀՀ քաղաքացիության համար հերթ են կանգնում. Անդրանիկ Քոչարյան 19:4709 Հնս, 2026
  • Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 19:3909 Հնս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում 19:2809 Հնս, 2026
  • Լեհաստանը չի արգելափակի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը. Տուսկ 19:1709 Հնս, 2026
  • Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 19:0609 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ԳՇ պետն անդրադարձել է ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիների՝ վարժական հավաքներին մասնակցելու հարցին 19:0009 Հնս, 2026
  • Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ 18:5209 Հնս, 2026
  • Ռադևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ 18:4909 Հնս, 2026
  • Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում 18:4409 Հնս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կարապետ Գուլոյանի նկատմամբ 18:3509 Հնս, 2026
  • Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ 18:2709 Հնս, 2026
  • Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ 18:1709 Հնս, 2026
  • Իրանի հետ համաձայնագրի ճանապարհին որևէ լուրջ խոչընդոտ չկա. Թրամփ 18:1609 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի այցը Սյունիք՝ հայ-ամերիկյան գործընկերության խորացման օրակարգով 18:1209 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է 18:0609 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե 17:5709 Հնս, 2026
  • Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է օտարերկրացի 17:4909 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ. Սթիվեն Դաութի 17:3809 Հնս, 2026
  • Թալիբներին արգելել են սմարթֆոններ օգտագործել 17:3609 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են 17:2409 Հնս, 2026
  • Հայկական կարոտ՝ ամերիկյան բեմում 17:1109 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել 17:0009 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ 16:5409 Հնս, 2026
  • Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե 16:4109 Հնս, 2026
  • Պատրաստ ենք էլ ավելի զարգացնել Կիպրոս-Հայաստան հարաբերությունները. Նիկոս Քրիստոդուլիդիս 16:3509 Հնս, 2026
  • ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը 16:3309 Հնս, 2026
  • ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ 16:2209 Հնս, 2026
  • Օգտագործված ջուրը պետք է մաքրվի և մաքրումից հետո միայն բաց թողնվի բնություն. Փաշինյանը՝ ջրային ոլորտի խնդիրների մասին 16:1309 Հնս, 2026
  • TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք. վարչապետ 16:0109 Հնս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15:5109 Հնս, 2026
  • Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում 15:4209 Հնս, 2026
  • Մանկական աստիգմատիզմ. ախտորոշումն ու բուժումը 15:3909 Հնս, 2026
  • «Չայկովսկի» երիտասարդական նվագախմբի երևանյան մեծ համերգը 15:2209 Հնս, 2026
  • ՀՀ վարչապետը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ միջազգային գործընկերներից 15:1409 Հնս, 2026
  • Սի Ծինփինն ավարտել է վերջին յոթ տարում իր առաջին այցը Հյուսիսային Կորեա 15:0609 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ժողովուրդը վերահաստատեց վստահությունը Փաշինյանի նկատմամբ. աշխարհը շնորհավորում է 15:0009 Հնս, 2026
  • Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ 14:5909 Հնս, 2026
  • Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը 14:5209 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ներկայացրել է՝ որ ընտրատեղամասերի արդյունքներն են վերահաշվարկվելու 14:4009 Հնս, 2026
  • Այսօր Առաջինի լրատվական ալիքը նշում է իր 5-ամյակը 14:1909 Հնս, 2026
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին 14:1509 Հնս, 2026
  • Իսրայելն ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնի, եթե Իրանն ու «Հըզբոլլահը» հարվածեն Հրեական Պետությանը. Նեթանյահու 14:1409 Հնս, 2026
  • ՆԳՆ ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ. ԱԺ-ում շարունակվել է պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը 14:1109 Հնս, 2026
  • Իրանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն ավելի արդյունավետ կլինի, քան ռմբակոծությունները. Թրամփ 13:3409 Հնս, 2026
  • Ադրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել պարարտանյութ և անտրացիտ 13:0809 Հնս, 2026
  • Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ. Արմեն Մկրտչյան 13:0509 Հնս, 2026
  • ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ 13:0109 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընդդիմության կանխատեսմանը 13:0009 Հնս, 2026
  • Մեր զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքում եղել են սահմանված ժամին. Էդվարդ Ասրյան 12:5609 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 12:4609 Հնս, 2026
  • Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը 12:3709 Հնս, 2026
  • Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ 12:2609 Հնս, 2026
  • Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ 12:1309 Հնս, 2026
  • Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն 12:0409 Հնս, 2026
  • Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում 11:5709 Հնս, 2026
  • 2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32,891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, շնորհվել է 25,670-ին 11:4409 Հնս, 2026
  • Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշչիկները. Վահագն Ալեքսանյան 11:4309 Հնս, 2026
  • 2026-ին քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն է կազմվել, որը կրկնակի ավելի է նախորդ տարվանից 11:3309 Հնս, 2026
  • Արմեն Մկրտչյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:2209 Հնս, 2026
  • Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը 11:2109 Հնս, 2026
  • Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում 11:1509 Հնս, 2026
  • Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար 11:0109 Հնս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5909 Հնս, 2026
  • 2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ նախարարի տեղակալ 10:5209 Հնս, 2026
  • Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում 10:3809 Հնս, 2026
  • Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին. Անդրեյ Պլենկովիչ 10:3009 Հնս, 2026
  • Ռումինիան և Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ. Նիկուշոր Դանը՝ Փաշինյանին 10:2909 Հնս, 2026
  • Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ 10:2709 Հնս, 2026
  • Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 10:1309 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | ԱՄՆ-ը կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հաստատման գործում. Ռուբիո 10:0109 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:4909 Հնս, 2026
  • ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել 09:2809 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:4709 Հնս, 2026
  • Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն 08:1609 Հնս, 2026
  • Աստղիկ Սիրանոսյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան համերգը 08:0009 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015