Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված են 17 միլիարդ 278 միլիոն դրամի ծախսեր։
Այս մասին այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
2022 թվականի հատկացումները 2021 թվականի 9 միլիարդ 123 միլիոն դրամի նկատմամբ ավելի են 8 միլիարդ 155 միլիոն դրամով։