• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կարող ենք նորից հարվածել Իրանին, եթե մեզ հետ գործարքի չգնան. Թրամփ. «Հարևաններ» Կարող ենք նորից հարվածել... 20:28
ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգ․ Երևանի նոր հեռանկարները ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգ․ Երևանի... 19:56
Օրը՝ 60 վայրկյանում | 12.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 12.12.2025 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև
Հասարակություն
16:0121 Հոկ, 2021

Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Դոմինիկայի Ընկերակցության Կառավարության միջև՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցողներին մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ:

Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի ռեժիմ ունի Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երեք երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի հետ:

Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ: Համաձայնագրի կնքումը կնպաստի Դոմինիկայի Ընկերակցության հետ հարաբերությունների զարգացմանը` երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների, քաղաքացիների փոխայցելությունների խթանման, զբոսաշրջության և միմյանց մասին ճանաչողության բարձրացման միջոցով։

Համաձայնագրի նպատակն է յուրաքանչյուր կողմի պետության՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող ժամկետով:

Հավանություն է տրվել 2021 թ. սեպտեմբերի 16-ին ստորագրված «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը կնպաստի COVID-19-ի բռնկման ռազմավարական պատրաստվածության և հակազդման գործընթացին, առողջապահական համակարգի, մասնավորապես՝ կորոնավիրուսի հայտնաբերման և ախտորոշման, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի ծառայությունների կարողությունների հզորացմանը՝ հիմնական բժշկական սարքավորումների, պարագաների և ախտորոշման ու բուժման համար անհրաժեշտ միջոցների, բուժաշխատողների պաշտպանվածության կազմակերպման, հասարակության իրազեկման, վիրուսով պացիենտների տրիաժի և կառավարման, վարակի հսկողության ուղեցույցների վերաբերյալ բուժաշխատողների վերապատրաստման միջոցով:

Կապված COVID-19 գլոբալ համաճարակի հետ՝ ծրագրի նպատակն է բժշկական ծառայությունների տրամադրման շարունակականության, ինչպես նաև հիվանդության տարածման սպառնալիքին արագ հակադարձելու կարողության ապահովումը` (կորոնավիրուսով հիվանդների ժամանակին թեստավորում և բուժում), հաշվի առնելով նաև կորոնավիրուսի հնարավոր ալիքային ընթացքը և սեզոնային սրացումները:

Ծրագրով նախատեսված 3 բաղադրիչների շրջանակում նախատեսվում են մի շարք աշխատանքները. վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության բարձրացում, մասնավորապես՝ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղերի արդիականացում:

Նախատեսվում է նաև վարակիչ հիվանդությունների դեպքերի վարման համակարգի հզորացում, մասնավորապես՝ ՀՀ Լոռու մարզում ինֆեկցիոն հիվանդությունների ծառայության ենթակառուցվածքի բարելավում. Վանաձորում ինֆեկցիոն ծառայությունների համար նախատեսված շենքային պայմանների բարելավում՝ նոր մասնաշենքի կառուցում՝ 30 մահճակալի համար, ընդլայնվելու հնարավորությամբ, Վանաձորի ինֆեկցիոն ծառայության վերազինում, այդ թվում հատուկ բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների ձեռքբերում լաբորատորիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության համար, COVID-19-ով հիվանդների վարման վերաբերյալ բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացների կազմակերպում (առաջարկվում է ԱՀԿ-ի ընթացակարգերով):

Բացի այդ աշխատանքներ կտարվեն հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված, մասնավորապես՝ հանրային իրազեկման ռազմավարության մշակում, տեղեկատվական բազմազան հարթակների օգտագործում հանրային իրազեկման նպատակով։ Ծրագրի իրականացման նպատակով որպես դրամաշնորհ առաջարկվում է հատկացնել 3 մլն ԱՄՆ դոլար գումար։

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ տասնմեկը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

Համաձայնագիրը կնքվել է 2013 թ. սեպտեմբերի 28-ին, որի հիմնական նպատակն է՝ օգնել ՀՀ-ին արագ անցում կատարել դեպի կառավարման ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական ձևին: Համաձայնագրի շրջանակում ամերիկյան կողմից հատկացվում են ֆինանսական միջոցներ՝ աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումներին այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսիք են ընտրությունների վարչարարությունը և քաղաքական կուսակցությունները, օրենսդրության ամրապնդումը, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցների կարողությունների զարգացումը:

Մինչ այսօր նշված համաձայնագրում կատարվել է 10 փոփոխություն` յուրաքանչյուր փոփոխությամբ նախատեսելով լրացուցիչ ֆինանսական հատկացում և/կամ նոր ծրագրային ոլորտ: 11-րդ փոփոխությամբ նախատեսվում է համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագրերի համար ավելացնել 1,858,470.56 ԱՄՆ դոլար՝ դարձնելով ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը 66,198,913.56 ԱՄՆ դոլար:

Oժանդակության ծրագրերով նախատեսվում է աջակցել խոցելի բնակչությանը և մեղմել 2020 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած խնդիրները:

Այս փոփոխությամբ ֆինանսավորում է տրամադրվում հակամարտությունից անմիջականորեն տուժած կանանց և աղջիկներին սոցիալական ծառայությունների մատուցման համար, ներառյալ ԼՂ-ից տեղահանվածներին և հակամարտության հետևանքով զոհված, վիրավոր կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին: Լրացուցիչ ֆինանսավորման 1,358,470.56 ԱՄՆ դոլարը կուղղվի Հակամարտության մեղմում և կայունացում ծրագրային ոլորտին, իսկ 500 000 ԱՄՆ դոլարը՝ Իրավունքի գերակայություն և մարդու իրավունքների ծրագրային ոլորտին՝ աջակցելու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված նախաձեռնություններին:

Դիտումների քանակ239
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացման ծրագիր 01:0613 Դեկ, 2025
  • Գավառագետը կմաքրվի. պետբյուջեից հատկացվել է մոտ 465 մլն դրամ 00:5113 Դեկ, 2025
  • Քվեարկությունը սկսված է. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին 00:2113 Դեկ, 2025
  • Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները 00:0213 Դեկ, 2025
  • Ինչպիսին կլինի օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-22-ն ընկած ժամանակահատվածում 23:5812 Դեկ, 2025
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը՝ «Kazakhstan Chess Cup 2025»-ի հաղթողներ 23:4312 Դեկ, 2025
  • Ջրվեժից Գառնի, Բջնիի ամրոց, Աբովյան. Կոտայքում կառուցված 100 կմ ճանապարհի որակը դիտարկել է նախարարը 23:3112 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 23:0612 Դեկ, 2025
  • Կարկտահարությունից տուժած հողագործները փոխհատուցում կստանան 23:0012 Դեկ, 2025
  • Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Իսրայել կմեկնի 22:4812 Դեկ, 2025
  • Հայաստանը փողերի լվացման տեսանկյունից աշխարհի ամենացածր ռիսկային երկրների շարքում է 22:3312 Դեկ, 2025
  • Դիլիջանում ամփոփվեց կիբեռանվտանգության իրազեկման արշավը՝ ավելի քան 300 աշակերտների մասնակցությամբ 22:2412 Դեկ, 2025
  • Ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում 22:1412 Դեկ, 2025
  • Հարցազրույց Ստյոպա Սաֆարյանի հետ 22:0412 Դեկ, 2025
  • ԼՂ վերադարձի մասին խոսույթը չի նպաստում խաղաղության օրակարգին. ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 21:5412 Դեկ, 2025
  • Պետությունը կապահովի խոշտանգումից տուժածների անվճար հոգեբանական աջակցությունը 21:4112 Դեկ, 2025
  • Վահե Հովհաննիսյանը ՄԱԿ գործընկերների հետ քննարկել է COP17-ի կազմակերպմանն առնչվող հարցեր 21:3812 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը 21:2612 Դեկ, 2025
  • ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչներին. ներկայացվել են ոստիկանության բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները 21:1112 Դեկ, 2025
  • Շենգավիթում խստացվելու է շինարարական աշխատանքների որակի վերահսկողությունը․ Ավինյան 21:0412 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Փորձում են կոնֆլիկտը հարատև դարձնել. պատգամավորը՝ ԼՂ վերադարձի խոսույթի մասին 21:0012 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 20:5912 Դեկ, 2025
  • Բացահայտվել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ծեծի հանգամանքները. ՔԿ 20:5412 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5112 Դեկ, 2025
  • Նախարար Միրզոյանը Հայաստանում հավատարմագրված ԵՄ և ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման ՀՀ տեսլականը 20:4512 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.12.2025 20:4112 Դեկ, 2025
  • Ուկրաինան հայտնել է Կասպից ծովում ռուսական զենքով լի երկու նավի վրա հարձակման մասին 20:3612 Դեկ, 2025
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ այս տարի տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գործընթացի մասին 20:3212 Դեկ, 2025
  • Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ 20:2612 Դեկ, 2025
  • ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է ՀԲ կողմից իրականացվող ծրագրերը՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանն ու առաջընթացին 20:2012 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 12. 2025 20:1412 Դեկ, 2025
  • Թեհրանն ու Բաքուն վճռականորեն են տրամադրված կառուցելու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընդհանուր ապագա. Արաղչի 20:0912 Դեկ, 2025
  • Վահե Հովհաննիսյանը UNEA-7 ընթացքում քննարկման ժամանակ անդրադարձել է կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը 20:0412 Դեկ, 2025
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 19:5512 Դեկ, 2025
  • Ամանորին ընդառաջ ՍԱՏՄ-ն խստացնում է վերահսկողությունը 19:5112 Դեկ, 2025
  • Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել. ՆԳՆ 19:4312 Դեկ, 2025
  • Օտարերկրյա հայագիտական կենտրոնները հայ մշակույթի և պատմության տարածողներն են. Արթուր Մարտիրոսյան 19:3812 Դեկ, 2025
  • Զելենսկին ժամանել է Կուպյանսկ. BBC 19:3212 Դեկ, 2025
  • Արհեստական բանականության և փափուկ հմտությունների կիրառումը բիզնեսում 19:2612 Դեկ, 2025
  • Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում էական խնդիրներ չկան. Պեսկով 19:2012 Դեկ, 2025
  • Հունվարի մեկից արդեն առողջապահության ապահովագրական փաթեթները կակտիվանան 19:1412 Դեկ, 2025
  • Վաղաժամկետ դադարել են թիվ 30 ԸԸՀ երկուական անդամի, թիվ 27 ԸԸՀ և թիվ 34 ԸԸՀ մեկական անդամի լիազորությունները. ԿԸՀ 19:0612 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | ՍԱՏՄ-ն մշտադիտարկում է մսի իրացման կետերը. արդեն 400 կիլոգրամ միս են առգրավել 19:0012 Դեկ, 2025
  • Տեսախցիկից մինչև սնունդ ու հիգիենա՝ մանկապարտեզում 18:5912 Դեկ, 2025
  • ՊԵԿ-ն ու ՉԺՀ մաքսային ծառայությունը խորացնում են համագործակցությունը լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչման ուղղությամբ 18:5212 Դեկ, 2025
  • Սիգի որսի արգելքով պայմանավորված՝ Սևանա լճում ուժեղացվել է հսկողությունը. ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտվել 18:4512 Դեկ, 2025
  • Նալբանդյան գյուղի բնակչի տան նկուղում 205 գ կանեփանման զանգված է հայտնաբերվել․ համայնքային ոստիկանների բացահայտումը 18:3812 Դեկ, 2025
  • ՄՔԴ-ն Նիդերլանդների աջակցությամբ նախապատրաստում է միջոցառումներ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեպքում 18:3012 Դեկ, 2025
  • Ավարտվել են ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը 18:2412 Դեկ, 2025
  • 2 բնակարան, ավտոմեքենա, 50 մլն 335 հազար դրամ. ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հայտարարագիրը 18:1812 Դեկ, 2025
  • Երևանի քաղաքապետարանը արտադպրոցական կրթության հաստատությունները համալրում է երաժշտական գործիքներով 18:1212 Դեկ, 2025
  • Էլեկտրաշոկով հարվածել է համագյուղացուն, պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով հաշվեհամարին եղած 10 դոլարը փոխանցել իրեն. ավազակության բացահայտում 18:0712 Դեկ, 2025
  • Հաստատվել է ՄԿՈՒ մասնագետների ատեստավորման ժամանակացույցը 18:0212 Դեկ, 2025
  • Հուսով եմ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Տոկաև 17:5612 Դեկ, 2025
  • Շրջակա միջավայրի պահպանությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը ՀՀ-ի համար ռազմավարական առաջնահերթություններ են. ՇՄ նախարար 17:5112 Դեկ, 2025
  • Մինեսոտայում ներգաղթյալների դեմ գործողության ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. NBC 17:4412 Դեկ, 2025
  • Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են բացահայտել 17:3812 Դեկ, 2025
  • Խաշթառակում կառուցվում է ժամանակակից մետաղական կամուրջ 17:3212 Դեկ, 2025
  • 2026-ին ատոմակայանը 5 ամսով կկանգնի. մասնագետն էներգետիկ ճգնաժամ չի կանխատեսում 17:2512 Դեկ, 2025
  • Վահան Կոստանյանը և Բենիլյուքսի ԱԳՆ-ների քաղաքական տնօրենները մտքեր են փոխանակել ՀՀ-ում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման շուրջ 17:1812 Դեկ, 2025
  • Քննարկվել են սոցիալական պաշտպանության համակարգի նորարարական բարեփոխումները. աշխատաժողովին մասնակցել է ԱՍՀ նախարարը 17:1012 Դեկ, 2025
  • Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Արարատի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև 17:0412 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Ծանրաբեռնվածությունը կմեծանա, բուժաշխատողների աշխատավարձերը կարող են վերանայվել 17:0012 Դեկ, 2025
  • Երևանի համայնքային դպրոցներում, որոշ բացառություններով, արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը. քաղաքապետարան 16:5712 Դեկ, 2025
  • 2024 թ. «Եվրատեսիլի» շվեյցարացի հաղթողը կվերադարձնի մրցանակը՝ Իսրայելի մասնակցության պատճառով 16:5012 Դեկ, 2025
  • Հայաստանի Կառավարությունը վճռական է Հարավային Կովկասում խաղաղությունն ապահովելու գործում. Վահագն Խաչատուրյանի ելույթը 16:4412 Դեկ, 2025
  • ՀՌՀ-ն վարչական տույժ է կիրառել «Եվրոմեդիա24»-ի նկատմամբ 16:3812 Դեկ, 2025
  • Կորոշվեն սպորտի ոլորտում 2025 թվականի լավագույնները. անվանակարգերը հայտնի են 16:3312 Դեկ, 2025
  • Պայթյուն Նորապատ գյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ 16:2712 Դեկ, 2025
  • ՆԳՆ ջանքերը վիզաների ազատականացման գործընթացում բարձր է գնահատվել․ նախարարը հանդիպել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարի հետ 16:2212 Դեկ, 2025
  • Գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակը 16:1512 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ անցկացվել է նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողովը. մասնակցել է նաև նախարարը 16:0712 Դեկ, 2025
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 350 աշխատակից մասնակցում է որակավորման բարձրացման դասընթացի 16:0012 Դեկ, 2025
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր 15:5212 Դեկ, 2025
  • Վահան Կոստանյանը և Մարսել Դե Վինկը մտքեր են փոխանակել ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում անելիքների շուրջ 15:4412 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար մարդ. ՄՍԾ 15:3812 Դեկ, 2025
  • Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ է դրել Թուրքմենստանի Չեզոքության հուշահամալիրի մոտ 15:3612 Դեկ, 2025
  • Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում 15:3112 Դեկ, 2025
  • ԵՄ-ն որոշել է անժամկետ արգելափակել Ռուսաստանի սառեցված ակտիվները 15:2512 Դեկ, 2025
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Լեհաստանի ազգային ակադեմիական փոխանակման գործակալություն 15:1612 Դեկ, 2025
  • ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին 15:0512 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Առաջիկա ամիսներին կներդրվի կենսաչափական համակարգը. անձնակազմը պատրաստվում է 15:0012 Դեկ, 2025
  • Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ 14:5412 Դեկ, 2025
  • Քննարկվել են ՀԲ կողմից աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրի շրջանակներում մշակված վերլուծական աշխատանքի արդյունքները 14:4112 Դեկ, 2025
  • Մասնակցեցի գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին. Փաշինյան 14:2912 Դեկ, 2025
  • ԱՄՆ Վաշինգտոնի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել հորդառատ անձրևների պատճառով, ավելի քան 70 հազար մարդ տարհանվել է. Լևոն Ազիզյան 14:1712 Դեկ, 2025
  • Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում բուժաշխատողների աշխատավարձի վերանայման մասին 14:0612 Դեկ, 2025
  • Կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ քննարկվել են մշակութային մի շարք նախագծեր 13:5312 Դեկ, 2025
  • Աննա Հակոբյանի անունով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ 13:4112 Դեկ, 2025
  • Ուկրաինայի տարածքի վերաբերյալ ցանկացած փոխզիջում պետք է դրվի համաժողովրդական որոշման. Զելենսկի 13:3312 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը 5 մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 13:2112 Դեկ, 2025
  • Երիտասարդներին պետք է դիտարկել լիարժեք գործընկերներ և փոփոխությունների շարժիչ ուժ. Համբարձում Մաթևոսյան 13:0812 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Եռաբլուրին հարող 17 հողերը օտարելու գործով հրապարակվել է 2 գեներալի մեղադրանքը 13:0012 Դեկ, 2025
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը դարձել է ICPEN-ի լիիրավ անդամ 12:4712 Դեկ, 2025
  • Ղարաբաղից տեղահանվածներին բնակապահովման պետական աջակցության ծրագրով տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026-ի դեկտեմբերի 30-ը 12:3512 Դեկ, 2025
  • Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 5 անդամներ բրոնզե մեդալ են նվաճել Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 12:2212 Դեկ, 2025
  • Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել Թրամփին չմիջամտել եվրոպական ժողովրդավարությանը 12:1012 Դեկ, 2025
  • Աննա Կարապետյանը ընդունել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի գնահատման ԵՄ առաջին առաքելությանը 11:5812 Դեկ, 2025
  • Արմեն Ասատրյանը մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի ԵՄ գնահատման առաքելության պատվիրակությանը ներկայացրել է կոռուպցիոն բնույթի քրվարույթներով քննության առանձնահատկությունները 11:4912 Դեկ, 2025
  • Ուկրաինան ԱՄՆ-ին առաջարկել է Դոնբասում ստեղծել ազատ տնտեսական գոտի 11:4112 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015