Այսօր Էրեբունի-Երևանի օրն է։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առիթով, նշել, որ այս տարվա տոնական միջոցառումների համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, նաև Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։
«Մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երևանը, միշտ և բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը»,- ասված է Երևանի քաղաքապետի շնորհավորական խոսքում: