Հոկտեմբերի 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևելյան, 5-10 մ/վ:
Երևանում հոկտեմբերի 7-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։