• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներն արագացել են. թուրքական ԶԼՄ. «Հարևաններ» Հայաստանի հետ սահմանային անցակետի... 20:44
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ուղերձները ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի... 20:04
Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին... 19:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:1105 Հոկ, 2021

Հայաստանը պատրաստ է շարունակել լայնածավալ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյայնն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով, որի սղագրությունը ներկայացվում է ստորև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

տիկնայք և պարոնայք,

նախ կցանկանայի ևս մեկ անգամ ողջունել տիկին Լուիզ Մուշիկիվաբոյին և վստահեցնել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը սպասված և մշտապես ցանկալի հյուր է Հայաստանի Հանրապետությունում: Մենք կարևորում ենք Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և գոհունակություն հայտնում միջազգային այդ կարևոր կառույցի շրջանակներում Հայաստանի մասնակցության դերի և մակարդակի կապակցությամբ: Գլխավոր քարտուղարի այս այցելության նպատակներից էր ամփոփել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Հայաստանի ստանձնած նախագահությունը:

Ինչպես տեղյակ եք, 2018 թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում: Սակայն COVID-19 համավարակի պատճառով 2020 թ. անցկացվելիք 18-րդ գագաթնաժողովը հետաձգվեց և այդ ընթացքում Հայաստանը շարունակեց իրականացնել նախագահությունը: Մենք մեծագույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ էինք ստանձնել այդ կարևոր դերակատարումը, սակայն, ցավոք պետք է նշել, որ Երևանի գագաթնաժողովին ընդունված մեր կողմից իրականացվելիք որոշ ծրագրեր և ծրագրերի մի զգալի մասը համավարակի պատճառով ստիպված էինք չեղարկել:

Մենք կարևորում ենք կազմակերպության հաջորդ՝ 18-րդ գագաթնաժողովի պատշաճ պատրաստումը և անցկացումը: Հայաստանը որպես նախագահող երկիր, մտադիր է բարձրագույն մակարդակով մասնակցել միջոցառմանը և իր ակտիվ ջանքերը ներդնել ընդունվելիք փաստաթղթերի մշակմանը: Այսօրվա հանդիպմանը Գլխավոր քարտուղարի հետ մենք անդրադարձել ենք միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի և առաջին հերթին, իհարկե, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության թեմային: Առանձնահատուկ կարևորել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես, հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև կարևորում ենք հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը:

Հայաստանը երախտապարտ է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին 2020 թվականի աշնանը մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: Մենք շնորհակալ ենք այն համերաշխության համար, որը Դուք, տիկին գլխավոր քարտուղար, դրսևորել եք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Հայաստանի կառավարությունը շնորհակալ է գլխավոր քարտուղարին սույն թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու համար: Սա առաջին անգամ էր, երբ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան են այցելում ֆրանկոֆոն ընտանիքի ներկայացուցիչներ:

Հայաստանը պատրաստ է շարունակել լայնածավալ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, հատկապես, ֆրանսերեն լեզվի դասավանդման հարցում՝ ինչպես դպրոցներում և բուհերում, այնպես էլ հայաստանյան պետական ծառայողների շրջանում: Հայաստանն աջակցում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին իր պաշտոնից բխող բարեփոխումների իրականացման հարցում: Սույն համատեքստում Հայաստանը կարևորում է նաև Գլխավոր քարտուղարի՝ կազմակերպության մարմինների գործունեությանն ուղղված բարեփոխումների առաջարկը:

Շնորհակալություն:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբո - Շատ շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ինձ համար շատ հաճելի է գտնվել Երևանում, այն քաղաքում, որտեղ ես ընտրվեցի գլխավոր քարտուղար: Ես առանձնահատուկ կախվածություն ունեմ այս երկրից մի շարք պատճառներով: Հայաստանի համար ծայրահեղ դժվարին պատերազմական և համաճարակային իրավիճակում մենք խոսել ենք հեռախոսով, սակայն ուրախ եմ, որ կարող եմ այժմ հանդիպել Ձեզ հետ որպես գործող նախագահող, խոսել այն ամենի մասին, ինչ կատարվել է 2018 թվականից ի վեր: Մենք, իհարկե, Փարիզում էլ ենք հանդիպել և քննարկել այդ հարցերը, բայց դրանից հետո շատ բաներ են տեղի ունեցել և՛ աշխարհում, և՛ այս երկրում, ուստի, նախևառաջ, ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ այս գեղեցիկ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու և Ձեր գեղեցիկ հաղթանակի համար: Մեր կազմակերպության համար պատիվ էր, որ կարողացանք դիտորդներ ուղարկել այդ ընտրությունների համար: Նրանք զեկուցել են ինձ: Մեծ գոհունակություն ենք արտահայտում մեր կազմակերպության տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության առիթով: Եվ Ձեր ակտիվության համար՝ չնայած այն սանիտարական իրավիճակին, որ բարդացրել է բոլորի կյանքը:

Ինչ վերաբերում է մեր կազմակերպության և այս գեղեցիկ երկրի միջև համագործակցությանը, ապա մենք շատ հետաքրքրված ենք գտնելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք կապված կլինեն հայ և ֆրանկոֆոն մյուս երիտասարդների միջև փոխգործունեության հետ՝ լինի դա Աֆրիկայում, Ասիայում, թե Եվրոպայում: Միասին խորհրդակցում ենք դեսպան Տեր-Ստեփանյանի հետ, որը ներկայացնում է Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Փորձում ենք գտնել ծրագրեր, նախաձեռնություններ, որոնք կհամապատասխանեն հայ երիտասարդության ակնկալիքներին: Սա, իհարկե, հավելվում է մեր դասական համագործակցությանը ֆրանսերեն լեզվի շրջանակներում: Եվ մենք միշտ ուրախ ենք վերադառնալ այս երկիր և ավելի ու ավելի շատ ձայներ լսել, որոնք խոսում են ֆրանսերեն:

2021թ. Ֆրանկոֆոնիան սակայն միայն ֆրանսերեն լեզվին չի վերաբերում: Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների համար ֆրանսերենը համատեղ լեզու է, բայց նախ բոլորն ունեն նաև իրենց ազգային լեզուն, ունեն այլ օտար լեզուներ: Այսօր կոմպլեքսներից ազատված է Ֆրանկոֆոնիան: Ֆրանսերենը կարող է գոյակցել այլ լեզուների հետ: Սա մեր բոլոր անդամ պետությունների իրականությունն է: Ուստի, մենք, իհարկե, կարևորություն ենք տալիս ֆրանսերեն լեզվին, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ֆրանկոֆոններին աշխատանք գտնել, նոր հնարավորություններ ունենալ, ճամփորդել և հասկանալ աշխարհը: Սա է Ֆրանկոֆոնիան այսօր: Հայաստանը մեծապես նպաստում է մեր կազմակերպության գործունեությանը, ևս մեկ անգամ շեշտեմ, այնպիսի իրավիճակում, որը բավականին դժվարին է:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, դրա մասին քիչ առաջ վարչապետի հետ քննարկեցինք, շատ զգայուն է այս երկրի քաղաքական խնդիրների հանդեպ: Մենք հետևել ենք իրադարձություններին, հայերի ցավին պատերազմի ժամանակ: 88 անդամ պետություն կա մեր կազմակերպությունում, մի շարք երկրներ շատ սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, որոշ երկրներ նույնիսկ քաղաքական պրոցեսների մեջ են ներգրավված, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, որը նաև մեր կազմակերպության նստավայրն է: Եվ կան երկրներ, որոնք պակաս զգայուն են այս հարցի նկատմամբ: Բայց կազմակերպությունը, բնականաբար, կարևորում է, Հայաստանը մեր անդամ պետությունն է, նաև այս պահին մեր նախագահող երկիրն է, ուստի մենք շատ զգայուն ենք մնում, շատ ուշադիր ենք մնում այս երկրի հանդեպ: Մենք պատրաստ ենք միշտ լսել վարչապետին և Հայաստանի իշխանություններին: Եվ, բնականաբար, վարչապետը մնում է գործող նախագահող մինչև հաջորդ գագաթնաժողովը կկազմակերպվի, որը պետք է, որ Թունիսում կազմակերպվի մոտ մեկուկես ամիս անց: Ուստի կապի մեջ ենք մնալու վարչապետի հետ, որպեսզի նա կարողանա այս գործընթացին աջակցել մինչև նախագահությունը կփոխանցի հաջորդ նախագահողին՝ Թունիսին:

Պարոն վարչապետ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր հյուրընկալության համար, հայերի հյուընկալության համար: Իսկապես, մենք մեզ տանն ենք զգացել ժամանելու պահից և Ձեզ կազմակերպության անունից շնորհակալություն եմ հայտնում:

Դիտումների քանակ28
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վարչապետը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ 17:5705 Հոկ, 2021 Վարչապետը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ Քաղաքականություն
  • Լուիզ Մուշիկիվաբոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին 15:2205 Հոկ, 2021 Լուիզ Մուշիկիվաբոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին Քաղաքականություն
  • Լուիզ Մուշիկիվաբոն ստացել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում 18:0304 Հոկ, 2021 Լուիզ Մուշիկիվաբոն ստացել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 01:1510 Փտր, 2026
  • Որևէ ընտանիքի հանրակացարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել. ԱՍՀ փոխնախարարը լսել է բնակիչներին 01:0310 Փտր, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 01:0010 Փտր, 2026
  • Իրանը ձգտում է պահպանել իր իրավունքները. Փեզեշքիան 00:4110 Փտր, 2026
  • Սպիտակ քաղաքում տուն է այրվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ 00:3610 Փտր, 2026
  • 50 երկիր հետընթաց է գրանցել, ՀՀ-ն՝ առաջընթաց. ինչ է հուշում Գլոբալ սոցիալական առաջընթացի ինդեքսը 00:2610 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են Ջեյ Դի Վենսին և տիկնոջը՝ Ուշա Վենսին 23:5609 Փտր, 2026
  • 264 մլն դրամ, 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց. դատախազության պահանջը Իշխան Սաղաթելյանից 23:4509 Փտր, 2026
  • Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար 23:4009 Փտր, 2026
  • Ռազմավարական գործընկերության դինամիկ զարգացում․ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել 23:2209 Փտր, 2026
  • V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում․ ՀՀ-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը․ Պապիկյան 23:1309 Փտր, 2026
  • Հաստատվել է դեպի Հայաստան՝ NVIDIA-ի գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը․ Վենս 22:5109 Փտր, 2026
  • Վազգեն Սմբատյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 22:3309 Փտր, 2026
  • Քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ից. ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների ժամանակացույցը 22:1809 Փտր, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0009 Փտր, 2026
  • Նա մի անձնավորություն է, որն ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել․ Վենսը՝ Փաշինյանի մասին 21:4309 Փտր, 2026
  • Ծանոթացանք համատեղ նախագծերի ընթացքին․ Նիկոլ Փաշինյանը Վենսի հետ բանակցություններից հետո տեսանյութ է հրապարակել 21:2909 Փտր, 2026
  • Փաշինյանին և Վենսին են ներկայացվել Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի ԱԹՍ-ի հնարավորությունները 21:1709 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին 21:1009 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր սկիզբ Հայաստանի և ԱՄՆ-ի գործակցության համար․ Վենսի պատմական ուղերձը Երևանից 21:0009 Փտր, 2026
  • Բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը. ՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ 20:5209 Փտր, 2026
  • Միջազգային հյուրընկալության դպրոց՝ զբոսաշրջային քաղաքում 20:4809 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում նավթային լցանավ է կալանել 20:4209 Փտր, 2026
  • Ես իրոք հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր. Վենս 20:3709 Փտր, 2026
  • Փետրուար 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3609 Փտր, 2026
  • Այսօր ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների մակարդակը բարձր է, քան երբևէ. վարչապետ 20:3009 Փտր, 2026
  • Նյու Դելիում անվտանգության ուժերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի. The Times of India 20:2509 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.02.2026 20:1909 Փտր, 2026
  • Փոքր մոդուլային ռեակտորներ․ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան. Վենս 20:1309 Փտր, 2026
  • ՆԱՏՕ-ն նախատեսում է Գրենլանդիայում առաջիկա օրերին մեկնարկել «Արկտիկական ժամապահ» առաքելությունը. Reuters 20:0609 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը 20:0109 Փտր, 2026
  • Մատենադարանի տարածքում այգի կհիմնվի 19:5609 Փտր, 2026
  • Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր. Փաշինյանը մանրամասներ է հայտնել 19:5009 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ցանկանում է չորս միջուկային սուզանավ տեղակայել Ավստրալիայում. WSJ 19:4109 Փտր, 2026
  • Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը 19:3409 Փտր, 2026
  • Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում մնալու մտադրության մասին 19:2809 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրում ենք երկկողմ փաստաթուղթ. վարչապետ 19:2009 Փտր, 2026
  • «Ամեն անգամ բերաններս բացել եք տալիս». Պապոյանը ներկայացրել է, թե որ համայնքներն են բարեփոխվելու 19:1609 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 9 Փետրուար․ 2026 19:0709 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | ԱՄՆ փոխնախագահի պատմական այցը Երևան․ ինչ ուղերձներ է բերում Վաշինգտոնը տարածաշրջան 19:0009 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն արտահերթ նիստում հաստատել է ԱԺ հերթական ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը 18:5809 Փտր, 2026
  • Պատրաստ ենք գործակցել բոլոր երկրների հետ. Լավրով 18:5209 Փտր, 2026
  • Իրանը հնարավոր է համարել մինչև 60 տոկոս հարստացված ուրանից հրաժարվելը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց 18:4109 Փտր, 2026
  • Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասին 18:3409 Փտր, 2026
  • Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը. ՄԱԿ-ի հանձնակատարի ներկայացուցիչ 18:2809 Փտր, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու 3 տների տանիքներում բռնկված հրդեհը 18:2409 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր 18:1809 Փտր, 2026
  • Առանձնազրույց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ. վարչապետ 18:1309 Փտր, 2026
  • Ողջունում եմ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին Երևանում. Փաշինյան 18:0509 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը նախագահի նստավայրում դիմավորել է Ջեյ Դի Վենսին 17:5809 Փտր, 2026
  • ՔՊ խմբակցությունը ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնում կառաջադրի Մարտին Գալստյանի թեկնածությունը 17:5209 Փտր, 2026
  • Շաբաթվա ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5683 խախտում, մարզերում՝ 14514 17:3609 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստանի Հանրապետություն | ՈՒՂԻՂ 17:2609 Փտր, 2026
  • Azdararir.am հարթակի միջոցով 2025-ին ստացվել է 600 ազդարարում, նախաձեռնվել է 26 քրեական վարույթ 17:2109 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքներն արագացել են 17:0009 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան 16:5809 Փտր, 2026
  • ԱՄՆ ՊՆ-ն դադարեցնում է գիտական համագործակցությունը Հարվարդի համալսարանի հետ 16:5409 Փտր, 2026
  • Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը. ՇՎՏՄ 16:4509 Փտր, 2026
  • Այսօր՝ ժամը 17։00–21։00-ն, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չի նախատեսվում 16:2509 Փտր, 2026
  • Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:2209 Փտր, 2026
  • Հայ ըմբիշները 26 մեդալ են նվաճել Էստոնիայում անցկացված միջազգային մրցաշարում 16:1209 Փտր, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց 16:0009 Փտր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին 8 մեքենա է բախվել. կա տուժած 15:5209 Փտր, 2026
  • Վրաստանը մտադիր է ամրապնդել երկրի տարանցիկ դերակատարումը 15:4409 Փտր, 2026
  • Ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը 15:3609 Փտր, 2026
  • Հրդեհ Ալափարսի անասնագոմերից մեկում. այրվել են անասնակեր, 30 մեղվի փեթակ 15:2809 Փտր, 2026
  • ՌԴ-ն հարձակվել է Ուկրաինայի վրա՝ 11 «Իսկանդեր-Մ» հրթիռով և գրեթե 150 անօդաչու թռչող սարքով. Ուկրաինայի ՌՕՈՒ 15:2509 Փտր, 2026
  • Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ 15:2109 Փտր, 2026
  • Հայաստանը նախատեսում է տարեկան 2 և ավելի համաշխարհային աստղերի հրավիրել. Գևորգ Պապոյան 15:1209 Փտր, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ 15:0309 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչի կարող է հանգեցնել հարկերից խուսափելը․ վարչապետը ներկայացրել է կոնկրետ դեպք 15:0009 Փտր, 2026
  • Սուր շնչառական վարակների հիվանդացությունը Հայաստանում նվազել է 14:5209 Փտր, 2026
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն 14:4009 Փտր, 2026
  • Իրանում չորս քաղաքական գործիչ է ձերբակալվել հեղաշրջման փորձի կասկածանքով 14:2909 Փտր, 2026
  • «Իմվբամ» ընկերությունը 2025-ին 20 մլրդ 594 մլն դրամի հարկ է վճարել 14:1509 Փտր, 2026
  • Ճապոնիայում իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել խորհրդարանի ընտրությունում 14:0309 Փտր, 2026
  • Փրկարար ծառայությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն. տրվել են հանձնարարականներ 13:4809 Փտր, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և չորս ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 13:3409 Փտր, 2026
  • Սուրեն Պապիկյանը կներկայացնի սահմանին վերջին 3 տարիների ընթացքում կատարված ամրաշինական աշխատանքները 13:3209 Փտր, 2026
  • Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 13:2309 Փտր, 2026
  • Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրին 13:0909 Փտր, 2026
  • Պատմություն այն մասին, թե ինչպես պետք չէր վարվել. Փաշինյան 13:0509 Փտր, 2026
  • Լուրեր 13։00 | Անկանխիկ վճարումներ ամբողջ Հայաստանում․ ինչ պետք է իմանան կենսաթոշակառուները 13:0009 Փտր, 2026
  • Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին ինքնուրույն հարված հասցնելու հնարավորության մասին. JP 12:5209 Փտր, 2026
  • Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է․ Արման Եղոյան 12:3009 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար 12:1909 Փտր, 2026
  • Ռուսաստանը շրջանցում է Starlink-ի անջատումը՝ ԱԹՍ-ների կառավարման համար 12:0509 Փտր, 2026
  • Գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը 11:5309 Փտր, 2026
  • Հայաստանի նախաձեռնած հեմոֆիլիայի վերաբերյալ գլոբալ բանաձևը միաձայն ընդունվել է ԱՀԿ գործադիր խորհրդի նիստում 11:4009 Փտր, 2026
  • Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով 11:2809 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11:1709 Փտր, 2026
  • Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ 11:0309 Փտր, 2026
  • ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով 10:5709 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:1209 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Կապանի օդանավակայանը միջազգային դարձնելուն ուղղված քայլեր են ձեռնարկվում | 09.02.2026 10:0209 Փտր, 2026
  • Ջերմուկ-Սիսիան խաչմերուկը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:1309 Փտր, 2026
  • Քրիստիան Պալուսալուի անվան հուշամրցաշարում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները զբաղեցրել են առաջին տեղերը 08:4009 Փտր, 2026
  • Երևանում և մարզերում լույս չի լինի․ հասցեներ 08:2709 Փտր, 2026
  • Գորիս-Շինուհայր-Հարժիս ճանապարհին բուք է․ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 08:0109 Փտր, 2026
  • Հրդեհ Համլետավան գյուղի տներից մեկում 00:2309 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015