Փաշինյանը և Տրոցենկոն քննարկել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ներդրումային ծրագրերը և նախագծերը:
Վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 3-4-ը պաշտոնական այցով կլինի Լիտվայում:
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 5-ին:
Մենք պետք է օգտագործենք բոլոր գործիքները Հայաստանի և Արցախի ժողովրդի համար կայուն խաղաղություն ապահովելու նպատակով՝ ասել է Ադամ Շիֆը:
ԱՄՆ-ը կշարունակի Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը. պետքարտուղարի տեղակալն է վստահեցրել:
Բաքուն ադրբեջանցու է ձերբակալել՝ իբր Հայաստանի համար լրտեսություն անելու մեղադրանքով:
Իրանի թշնամիները ջախջախիչ պատասխան կստանան. Իրանի պաշտպանության նախարարն է հայտարարել:
Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել պետական հեղաշրջում իրականացնելու համար. իշխող կուսակցության ղեկավար Կոբախիձեի համոզմունքն է:
Նոր ձևավորվող ռազմական դաշինքները խաթարում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործակցության ներկայիս ձևաչափերը, հայտարարել է Լավրովը:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է հիվանդության 1152 դեպք, առողջացել է 772, մահացել՝ 15 մարդ: