• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում է «անտեսանելի մաքսային պատի». «Հարևաններ» Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում... 19:48
«Քոչարի» կուսակցության խոստումները «Քոչարի» կուսակցության խոստումները 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աշխարհ 23:3030 Սեպ, 2021

Նիկոլա Սարկոզին մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությանը, որը France 24-ին տված հարցազրույցում կառույցին մեղադրել է «կողմնակալության և Ադրբեջանի նկատմամբ անարդար վերաբերմունքի» մեջ: Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում Ադրբեջանը 180 երկրի շարքում զբաղեցնում է 167-րդ տեղը: Առաջատար անկախ լրատվական կայքերի հասանելիությունն այնտեղ արգելափակված է։ Ընդդիմադիր ԶԼՄ-ների մեծ մասը լռեցվել են կամ ստիպված են եղել տեղափոխվել արտասահման, իսկ քիչ թվով անկախ լրագրողները, որոնք դեռևս մնում են Ադրբեջանում, ցանկացած պահի կարող են բանտարկվել: Նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն օգտագործել են իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ցանցը՝ 40 լրագրողի, այդ թվում՝ արտասահմանում բնակվող որոշ անձանց հետևելու համար:

*****

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 29-ին համագործակցության հուշագիր է ստորագրել թուրքական «Բայրաքթար» ընկերության հետ: Փաստաթուղթն ստորագրել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրի Տարան և «Բայրաքթարի» գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը: Թուրքական ընկերությունը կիրականացնի Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի սպասարկման, ընթացիկ վերանորոգման և արդիականացման, ինչպես նաև «Բայրաքթար» ԱԹՍ-ի շահագործման հետ կապված անձնակազմի ուսուցում: Նախատեսվում է, որ համագործակցության հաջորդ փուլը լինելու է ԱԹՍ-ների ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը: «Բայրաքթարը» նախատեսում է միջոցներ ներդնել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու համար, որտեղ կաշխատեն ուկրաինացի մասնագետներ: 2018 թվականի նոյեմբերին Ուկրաինան Թուրքիայից գնել էր 69 միլիոն դոլարի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր: Պայմանագիրը ներառում էր վեց մարտական անօդաչու թռչող սարք: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինան Թուրքիայից կգնի ևս 24 ԱԹՍ: Թուրք-ուկրաինական հուշագրի հետ կապված իր անհանգստությունն է հայտնել պաշտոնական Մոսկվան: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում կարծում են, որ Կիևին թուրքական սպառազինության փոխանցման դեպքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից այն կարող է հետագայում օգտագործվել սեփական ժողովրդի դեմ:

*****

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանձնաժողովում լսումների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի առաջադրված թեկնածու, նախկին Հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքին՝ վերջինիս դիրքորոշումը ճշտելու նպատակով: Ջեֆ Ֆլեյքը նախկինում բազմիցս դեմ է քվեարակել ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկման ժամանակ: Չնայած այդ հանգամանքին` լսումների ժամանակ նա հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ֆլեյքն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Թուրքիայի դերը բնութագրելով որպես ապակայունացնող: «Եթե թեկնածությունս հաստատվի, կխրախուսեմ Թուրքիային՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն երկարաժամկետ լուծում գտնելու ջանքերին և կխրախուսեմ Արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունների խաղաղ և դիվանագիտական լուծումների հարցում»,- նշել է նա:

*****

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեկ տարվա ազատազրկման է դատապարտել։ Նրան մեղավոր են ճանաչել 2012 թ. նախագահական ընտրություններին իր քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման մեջ: Դատարանը եզրահանգել է, որ Սարկոզին շարունակել է նախընտրական հանրահավաքները՝ չնայած օրենքով սահմանված սահմանաչափերի գերազանցմանը: Ընտրարշավի համար ծախսվել էր ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրենքով թույլատրելի 22 միլիոն եվրոյի փոխարեն: Սարկոզին կենթարկվի տնային կալանքի՝ պատիժը կրելով էլեկտրոնային ապարանջանով: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կբողոքարկի պատիժը՝ հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Թիերի Էրզոգը:

*****

ԵԽԽՎ-ն Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ կոչ անելով ակտիվացնել երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերը: «Վեհաժողովը կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին աշխատել Աֆղանստանի նկատմամբ համաձայնեցված, համակարգված և համահունչ արձագանքի հասնելու ուղղությամբ, ակտիվացնել Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերը, շարունակել օտարերկրյա քաղաքացիների և աֆղանստանցիների տարհանումը և լրացուցիչ ջանքեր գործադրել` տարհանման գործողությունների համակարգման ու արդյունավետության ապահովման համար»,- ասվում է բանաձևում: Վեհաժողովը կոչ է անում նաև «թալիբների հետ զգույշ, պրագմատիկ և օպերատիվ փոխազդեցություն հաստատել՝ բանաձևում նշված խնդիրները լուծելու համար»:

*****

Վատիկանը հայտարարել է, որ բոլոր աշխատակիցներից պահանջվելու է պատվաստման ապացույց կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը պատվաստվել է դեռ հունվարին, մարդկանց բազմիցս հորդորել է պատվաստվել` դա անվանելով բարոյական պարտք: Աշխատողները, որոնք չունեն համապատասխան փաստաթղթեր, կհամարվեն «ոչ հիմնավոր պատճառով բացակայողներ» և աշխատավարձ չեն ստանա: Նոր քաղաքականությունն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից:

 

Դիտումների քանակ38
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Եվրոպան պետք է ուղիղ երկխոսության մեջ մտնի Ռուսաստանի հետ. Ստուբ 15:0912 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել 15:0412 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Ձերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակվել 15:0012 Մայ, 2026
  • Կաշառք Բաղրամյան համայնքի բնակիչներին՝ «Ուժեղ Հայաստան»-ին ընտրելու պայմանով 14:5712 Մայ, 2026
  • Ի գիտություն մշակութային աճուրդներով հետաքրքրված կազմակերպությունների 14:5312 Մայ, 2026
  • Մեր նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը և հայկական արտադրանքի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին. էկոնոմիկայի փոխնախարար 14:4612 Մայ, 2026
  • Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել 14:3112 Մայ, 2026
  • Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. Զելենսկի 14:2812 Մայ, 2026
  • Սահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը 14:2312 Մայ, 2026
  • Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Նազիկ Ամիրյանի և Վարշամ Ղարիբյանի հետ կնքված՝ Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ 14:1812 Մայ, 2026
  • Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը 14:1512 Մայ, 2026
  • Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 14:1012 Մայ, 2026
  • «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվեն. ստորագրվել է հուշագիր 14:0412 Մայ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գառնիի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 13:4712 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 13:2912 Մայ, 2026
  • Իրանական առաջարկին այլընտրանք չկա. Ղալիբաֆ 13:1412 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | 2007-ի գործարքները դատարանը անվավեր է ճանաչել․ 14 հողամաս կվերադարձվի համայնքին 13:0012 Մայ, 2026
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 503 մլն դրամի հարկ է վճարել 12:5812 Մայ, 2026
  • «Սամվել Կարապետյանդ էլ հետը 180 000-ով փող ա բաժնում». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր տեսանյութ է հրապարակել 12:4512 Մայ, 2026
  • ՀՀ-ում YouTube-ի Գործընկերային ծրագրի ընդլայնման հիմքում ԱՄՆ-Հայաստան տեխնոլոգիական համագործակցության օրակարգն է. Դեյվիդ Ալեն 12:3612 Մայ, 2026
  • Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանին 12:1712 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրել 11:5612 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:4512 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր 11:4212 Մայ, 2026
  • Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է 11:3112 Մայ, 2026
  • Հայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. Կալուգին 11:2812 Մայ, 2026
  • Արտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 11:2312 Մայ, 2026
  • Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը Հայաստանի համար մրցակցային առավելություններ է ստեղծում. Կալուգին 11:1812 Մայ, 2026
  • Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ 11:1412 Մայ, 2026
  • Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք 11:0612 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արզնի գյուղում 11:0212 Մայ, 2026
  • Ապահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվ 10:5912 Մայ, 2026
  • Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր 10:4912 Մայ, 2026
  • Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 10:1012 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Կրթական հաստատությունը կրթության համար է. ով չի հասկացել՝ կհասկացնենք. ԿԳՄՍ նախարար 10:0012 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել 09:5012 Մայ, 2026
  • Քննարկվել են ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր․ ՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է Տավուշում 09:3012 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:1312 Մայ, 2026
  • Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Հայրապետյան 08:5912 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:4112 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպում, ներկայացվել են համաժողովի հիմնական առաջնահերթությունները 08:1312 Մայ, 2026
  • Տավուշում վագոն-տնակ է այրվել 08:0012 Մայ, 2026
  • Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում 01:0012 Մայ, 2026
  • Թրամփի կողմից իրանական առաջարկի մերժման ֆոնին նավթի գները բարձրացել են 00:4712 Մայ, 2026
  • Բա ո՞վ, եթե ոչ մենք. ըստ Շիրինյանի՝ հայ ժողովրդի համար կենսական է քրիստոնեական ժողովրդավարությունը 00:3512 Մայ, 2026
  • Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է այդ որոշումը կայացնելու պահը. Փաշինյանն արձագանքում է Պուտինին 00:2412 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության հանդիպումները՝ Վանաձորում 00:0412 Մայ, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» նախընտրական հանդիպումները խորհրդանշական վայրերում է կազմակերպում 23:5011 Մայ, 2026
  • «Նորարարություն և մտավոր սեփականություն․ գաղափարից մինչև պաշտպանություն». կբանախոսի Ավետիս Պերյանը․ «Իմ քայլը» հիմնադրամ 23:3811 Մայ, 2026
  • Չեն ասելու Բրազիլիա, ասելու են Աբովյան, ՀՀ. Ծառուկյանը՝ Հիսուսի արձանի, իր կապերի, ծրագրերի մասին 23:1611 Մայ, 2026
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը քարոզչական անակնկալներ է խոստանում 23:0011 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին 22:3911 Մայ, 2026
  • Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմ 22:2511 Մայ, 2026
  • Տիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար 22:1511 Մայ, 2026
  • Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ 22:0211 Մայ, 2026
  • Ջրային ոլորտի մարտահրավերներն ու լուծումները՝ Ջրային կոմիտեի և ՀԿ-ների քննարկման օրակարգում 21:5711 Մայ, 2026
  • Բախ և Նարեկացի. հավերժական զրույց 21:4411 Մայ, 2026
  • Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ 21:2111 Մայ, 2026
  • Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀ 21:0611 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ. վարչապետ 21:0011 Մայ, 2026
  • Մայիս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5211 Մայ, 2026
  • ԵՄ Խորհուրդը վերականգնել է ԵՄ-Սիրիա համագործակցության համաձայնագրի ամբողջական կիրառումը 20:4011 Մայ, 2026
  • Էներգիայի պահեստավորման կայանի կառուցման լիցենզիան կտրվի մրցույթով 20:3411 Մայ, 2026
  • Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը 20:2811 Մայ, 2026
  • Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ առողջության ապահովագրությամբ 20:2211 Մայ, 2026
  • Հունգարիան կվերանայի Ռուսաստանի հետ համագործակցությունը «Պակշ» ատոմակայանի հարցում 20:1611 Մայ, 2026
  • Գուտերեշը հայտարարել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լեգիտիմության ճգնաժամի մասին 20:0811 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 11. 2026 20:0011 Մայ, 2026
  • ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ 19:5011 Մայ, 2026
  • Գիտությամբ զբաղվելն ինքնին արժեքավոր գործունեություն է. ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը 19:4011 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:3211 Մայ, 2026
  • Թվային տեխնոլոգիաներ՝ ապահովագրական համակարգում 19:2211 Մայ, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը պատրաստ է աջակցել և՛ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և՛ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին 19:1011 Մայ, 2026
  • Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:0311 Մայ, 2026
  • Շրյոդերը չի կարող միջնորդ լինել. Կալաս 18:5411 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ 2026». Ավստրիայից, ուղիղ, Առաջինով 18:4611 Մայ, 2026
  • Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն 18:4011 Մայ, 2026
  • Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18:3311 Մայ, 2026
  • Քանաքեռավանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդներով 605 մլն դրամի վնաս է պատճառել 18:2611 Մայ, 2026
  • Կոտայքի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի 18:1711 Մայ, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Ֆրանկոֆոնիայի ադմինիստրատորը քննարկել են ՖՄԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցեր 18:0911 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0211 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները 17:5511 Մայ, 2026
  • Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Շիոն 17:4711 Մայ, 2026
  • «Ամերիաբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 871 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3711 Մայ, 2026
  • ՀՈԳՎ ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 17:2611 Մայ, 2026
  • ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը 17:1711 Մայ, 2026
  • Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել ուկրաինական դրոնների հետ կապված վերջին միջադեպից հետո 17:0911 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է Քանաքեռավանում հողերի օտարման սխեմա 17:0011 Մայ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինարարական աշխատանքների ընթացքը 16:5911 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը շեշտել են քաղաքական հանդուրժողականության մշակույթի ամրապնդման անհրաժեշտությունը 16:5111 Մայ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:5011 Մայ, 2026
  • Գլխուղեղի ուռուցքներ. ախտանշաններն ու բուժումը 16:4211 Մայ, 2026
  • Միջազգային գործընկերները տպավորիչ և օրինակելի են համարում ԵՔՀ գագաթնաժողովի մշակութային մասը 16:3011 Մայ, 2026
  • Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում 16:2211 Մայ, 2026
  • ՀՀ նախագահը հանդիպել է Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների հետ 16:1211 Մայ, 2026
  • Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն այցելել է Վրաստան 16:0211 Մայ, 2026
  • Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր 15:5011 Մայ, 2026
  • Հայաստանում ներդրվում է անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգ 15:3611 Մայ, 2026
  • Իրանն արձագանքել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկներին, Թրամփն այն անվանել է «բացարձակապես անընդունելի». BBC 15:3611 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015