Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի առիթով:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։
Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորների։ ԵՄ-ն մշտապես հետամտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը։
ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ»։