Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Վարչապետը շնորհավորել է Գուտերեշին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ Վրաստանին համաճարակի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:
Կողմերն ընդգծել են ՄԱԿ-ի դերը Ժնևի միջազգային բանակցություններում և այդ ձևաչափով կոնկրետ, շոշափելի արդյունքների հասնելու անհրաժեշտությունը: