Կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը կվերադառնա Վաշինգտոն՝ որպես վստահությունը վերականգնելու քայլ:
Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները կհանդիպեն հոկտեմբերի վերջին Եվրոպայում: Բայդենը համաձայնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ անվտանգային գործարք կնքելուց առաջ Ավստրալիան պետք է խորհրդակցեր Ֆրանսիայի հետ՝ խուսափելու համար ստեղծված միջազգային սկանդալից:
Սպիտակ տունը հեռախոսազրույցն ընկերական և հուսադրող է անվանել: