• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը.... 20:18
Թրամփը քննադատել է ԶԼՄ-ներին՝ Իրանի դեմ պատերազմի «կողմնակալ» լուսաբանման համար. «Հարևաններ» Թրամփը քննադատել է ԶԼՄ-ներին՝... 19:36
Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2026 20:16
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պետք է կարողանանք ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով. ՀՀ նախագահ
Հասարակություն
09:4221 Սեպ, 2021

Պետք է կարողանանք ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
 
այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը: Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ:
 
Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում: Լրանում է մի ժամանակ, երբ աշխարհի հետ միասին պարտադրված ենք դիմագրավել կորոնավիրուսի համավարակին:
 
Լրանում է մի ժամանակաշրջանում, երբ երկիրը մեր միասնական ուսի, մեր մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի, երբ մեր ինքնությունն առավել խորությամբ հասկանալու և այն պաշտպանելու անհրաժեշտություն կա, երբ միասնականության ու միմյանց լսելու, հասկանալու, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության, միմյանց ցավը կիսելու և միմյանց սատար լինելու խիստ կարիք կա:
 
30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս: Եվ հաղթահարեցինք. 1991 թ. սեպտեմբերի 21-ին իրականություն դարձրեցինք մեր բազմամյա երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակեցինք անկախ պետություն: Ընդ որում, ոչ ոք մեզ անկախությունը չնվիրեց: Մենք ինքներս ձգտեցինք, պայքարեցինք և հասանք: Հասանք ոչ միայն կամքի ու նվիրվածության, այլև մեր հայրենակիցներից շատերի կյանքի գնով:
 
Վերստին խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց զոհաբերեցին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի ազատության և անվտանգության համար: Խորին հարգանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության ձեռքբերման մեջ:
 
Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը: Կարծես թե դրա համար ամեն ինչ առկա էր՝ երազանքից մինչև գաղափար, ոգևորությունից մինչև կամք, անցյալի փորձից մինչև ապագայի ձգտում:
 
Մինչդեռ այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք: Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները: Մեր ոգին ծառայեցրել ենք ոչ այնքան իրական հաջողություն ստեղծելուն, որքան ցանկալի հաջողությամբ ուրախանալուն: Շուրջ 30 տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր...
 
Այսօր միահյուսվում են մեր երկրի և ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Միևնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել: Մեր հայրենիքի կարևորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար: Առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ո՛չ զարգացում, ո՛չ էլ առաջընթաց:
 
Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստան ու Արցախի ապագային միտված զարգացմանը: Բայց նախ և առաջ պետք է իրականության մեջ, այլ ոչ թե զգացմունքային դաշտում գնահատենք ու գիտակցենք անկախ պետականության կենսական արժեքը: Պետականությունը դառնում է իրողություն, երբ ապրում է մեր մեջ, մեր աշխատանքում, մեր կենսակերպում, մեր ընտանիքում, մեր մտածողության մեջ:
 
Մենք պետք է ունենանք ազգային և պետական հստակ օրակարգ, տեսլական և ծրագիր, որոնք պետք է նաև ուղղորդեն մեր գործողությունները մեր գործընկերների հետ շփումներում և ընդհանրապես միջազգային հարաբերություններում:
Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում: Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն:
 
Անհրաժեշտ է համբերություն և այն բանի գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել: Անհրաժեշտ է հեռատեսություն՝ անգամ ներկայիս իրավիճակում տեսնելու նոր հնարավորություններ: Անհրաժեշտ է իրատեսություն, իրականության վերարժևորում. վերամեկնարկի կարիք ունի ոչ միայն պետությունը, այլև պետականության մեր զգացողությունը, այն կորցնելու հնարավոր վտանգի հետևանքների գիտակցումը:
 
Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ՝ համերաշխության ու հանդուրժողականության, ազգային համաձայնության մթնոլորտում, միմյանց աչքերին արժանապատվորեն, ուղիղ և ազնվորեն նայելու համարձակությամբ, ձևականությունից, ամբոխահաճությունից հրաժարվելու և իրական քայլեր անելու հաստատակամությամբ, Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, անվտանգ և բարգավաճ դարձնելու նպատակաուղղվածությամբ:
 
Պատմությունը հիշում է թե՛ պարտություննները, թե՛ հաղթանակները: Պետք է կարողանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով:
 
Անկախության տոնը միավորում է բոլորիս՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք: Թող միասնության այս զգացումը մեզ օգնի հասնելու համազգային, համահայկական ու համապետական նպատակներին: Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,- ասված է ուղերձում:
Դիտումների քանակ94
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով 16:4328 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմում բռնկված հրդեհը 16:3928 Մայ, 2026
  • Արման Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, Արշալույս Հարությունյանը՝ Երախտագիտության մեդալով 16:3228 Մայ, 2026
  • Փաշինյանը և Պապիկյանը շրջում են փողոցներով, որտեղ կայանված է զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկան 16:3028 Մայ, 2026
  • Նորից հզոր դարձրեք Հայաստանը. Թրամփ 16:1928 Մայ, 2026
  • ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով 16:0528 Մայ, 2026
  • Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով 15:4928 Մայ, 2026
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ԱՄՆ-ից պատասխան պահանջի վերջին հարձակումների համար. Բաղաեի 15:3528 Մայ, 2026
  • ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական մեդալներով 15:2628 Մայ, 2026
  • ՀՀ տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում, սպասվում են միլիարդների ներդրումներ. Փաշինյանը՝ ՌԴ-ի հետ գազային պայմանագրի մասին 15:2328 Մայ, 2026
  • Հանրապետության օրվա առթիվ մի շարք բարձրաստիճան զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի կոչում 15:2128 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա 8-10 աստիճանով կնվազի 15:1128 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Հպարտ ենք, հիացած. քաղաքացիները՝ զորահանդեսի մասին | 28.05.2026 15:0028 Մայ, 2026
  • Մեկը կարո՞ղ է հաշվել՝ քանի միլիարդի զենք է այսօր անցել Հանրապետության հրապարակով. Փաշինյան 14:5428 Մայ, 2026
  • Կիևում ԱՄՆ դեսպանությունը հերքել է անձնակազմի տարհանման մասին տեղեկությունը 14:3928 Մայ, 2026
  • Առաջիկայում պետք է Ղարաբաղի պսևդոէլիտայի ունեցվածքի ցանկերը հրապարակենք ՀՀ-ում. Փաշինյան 14:3128 Մայ, 2026
  • Հանրապետության տոնը նշանավորվեց զորահանդեսով՝ Հանրապետության հրապարակում 14:2328 Մայ, 2026
  • Զելենսկին ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը 14:2228 Մայ, 2026
  • Ինչ տրամադրություն էր Հանրապետության հրապարակում վաղ առավոտյան 14:1728 Մայ, 2026
  • Դղյակդ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն, իսկ «Արարատցեմենտը» պետականացնելու ենք. Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանին 14:1228 Մայ, 2026
  • ԱՄՆ-ի հետ աշխատելու ենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ. Փաշինյան 14:0228 Մայ, 2026
  • Դա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ հարցի մասին 13:5928 Մայ, 2026
  • Միջուկային էներգետիկայի ոլորտում ակտիվ բանակցությունների մեջ ենք բոլոր գործընկերների հետ, սպասում ենք լավագույն առաջարկի. Փաշինյան 13:5728 Մայ, 2026
  • Ստանդարտին համապատասխանող ապրանքի արտահանման որևէ խնդիր գոյություն չունի. վարչապետ 13:5128 Մայ, 2026
  • Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որևէ սպառնալիք չեմ տեսնում. վարչապետ 13:4428 Մայ, 2026
  • Եվս մեկ հայց կներկայացնեմ, Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը պետք է խնդրի. վարչապետ 13:2328 Մայ, 2026
  • ՀՀ իրավապահ համակարգը կայացած է՝ ցանկացած հեղաշրջման փորձ «բնում խեղդելու» համար. վարչապետը՝ հնարավոր «պերեվարոտի» մասին 13:1828 Մայ, 2026
  • ՌԴ-ի հետ կաշխատենք առանց նյարդի, և մեր բոլոր խնդիրները կլուծենք. Փաշինյանը՝ գազի գնի շուրջ հայտարարությունների մասին 13:0128 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Զորահանդեսին ներկայացված է 7 երկրի արտադրության սպառազինություն ու ռազմատեխնիկա. վարչապետ 13:0028 Մայ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը | ՈՒՂԻՂ 12:4628 Մայ, 2026
  • Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը երեք խաղափուլից հետո 12:3928 Մայ, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հերթական բեռները 12:2428 Մայ, 2026
  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ հարվածել են ամերիկյան ավիաբազայի 12:1428 Մայ, 2026
  • Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է Եվրոպայի մինչև 20 տարեկանների ընտրական մրցաշարը 11:5828 Մայ, 2026
  • ՀՀ պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաև մի քանի տասնյակ ամրացված շրջանները. վարչապետ 11:4428 Մայ, 2026
  • Այսօր մի շարք երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները 11:3928 Մայ, 2026
  • 700 000 դրամ աշխատավարձ, 5 մլն պարգևավճար և բնակարանային աջակցություն. վարչապետը՝ զինծառայողների պայմանների բարելավման ծրագրերի մասին 11:3028 Մայ, 2026
  • Զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից են ՀՀ-ում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան. վարչապետ 11:1028 Մայ, 2026
  • Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա կապակցությամբ 10:5928 Մայ, 2026
  • Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան 10:5528 Մայ, 2026
  • Այսօր հաղթահարում ենք Առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը. Փաշինյան 10:4428 Մայ, 2026
  • Ներկայացվել է ԵՄ պահանջներին համապատասխանեցման և արտահանման գործընթացների բարելավմանն ուղղված փոփոխությունների ընթացքը 10:1228 Մայ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 276 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:5728 Մայ, 2026
  • Կանգնած ենք պատմական առաքելության առաջ, սկսել ու շարունակում ենք կառուցել պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության․ Սիմոնյան 09:4228 Մայ, 2026
  • Լուրեր. Հատուկ թողարկում | Զորահանդես՝ նվիրված Հանրապետության օրվան | 28.05.2026 09:4028 Մայ, 2026
  • Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ, այն ամենօրյա պատասխանատվություն է․ ՀՀ նախագահ 09:1128 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:0228 Մայ, 2026
  • Աշտարակի խճուղում ավտոմեքենա է այրվել 08:5428 Մայ, 2026
  • Զորահանդեսին կհնչի թնդանոթի 3 կրակոց, տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք․ ՊՆ 08:3628 Մայ, 2026
  • Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար․ Նիկոլ Փաշինյան 08:1728 Մայ, 2026
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լավ ընկեր և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ․ Թրամփ 08:1028 Մայ, 2026
  • Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է 08:0328 Մայ, 2026
  • Ոչ ոք այլևս չի կարող տանել ձեր զահլան, այն կշռում է 500 կգ. «Բոլորին դեմ եմ»-ը զահլայի արձան բացեց 01:0928 Մայ, 2026
  • Հունիսի 1-ին հայկական Eleveight AI-ը կգործարկի աշխարհում եզակի՝ NVIDIA Blackwell B300 չիպերով աշխատող ԱԲ տվյալային կենտրոնը․ Հայրապետյան 01:0528 Մայ, 2026
  • «Մի մարդ իմացավ՝ վարի ենք». ԲՀԿ-ականները ընտրակաշառք են բաժանել ու փորձել «չբռնվել» 00:4928 Մայ, 2026
  • Ժամանակավոր կառավարման շրջանում ՀԷՑ ֆինանսական պարտավորությունները նվազեցվել են 50 մլն դոլարով 00:3028 Մայ, 2026
  • Վեց հիմնական քայլ՝ էներգետիկ կոլապսից փրկվելու համար. Համաշխարհային տնտեսական ֆորումի հոդվածը 00:1428 Մայ, 2026
  • Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ին բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան 23:4827 Մայ, 2026
  • Գերիների հարցը, Նոյի կինն ու երեխաները. Ծառուկյանը վարչապետի թեկնածու է ու չէ 23:3627 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել Աբովյանում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին 23:2527 Մայ, 2026
  • Հայաստանը երբեք չի խախտել ԵԱՏՄ կանոնները. Օվերչուկ 23:1227 Մայ, 2026
  • Տարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ 22:5827 Մայ, 2026
  • ՆԳՆ-ի անունից մոլորեցրել են մարդկանց ու գումար շորթել 22:4527 Մայ, 2026
  • Կրեմլից համակարգվող Լազարյան ակումբը փորձում է ազդել ԱԺ ընտրության արդյունքի վրա. նոր փաստաթղթեր 22:3527 Մայ, 2026
  • Այժմ տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում․ Ռուբիո 22:1627 Մայ, 2026
  • Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ 22:0527 Մայ, 2026
  • Նոր սերնդի տեխնոլոգիական նորարարությունները 21:4827 Մայ, 2026
  • Կանադացի դատավորների պատվիրակությունը Հայաստանում է․ քննարկման առանցքում անչափահասների արդարադատությունն է 21:3027 Մայ, 2026
  • Ներառական կառավարումը՝ կրթական համակարգի կարևոր բաղադրիչ 21:1327 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր զինանշանից մինչև ընտրակաշառքներ և ընտրությունների վրա ազդելու ռուսական հետք 21:0027 Մայ, 2026
  • Մայիսի 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5727 Մայ, 2026
  • Երևանում մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը 20:5327 Մայ, 2026
  • Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան 20:4827 Մայ, 2026
  • Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը ու ըստ անհրաժեշտության կարձագանքի. ԱԳՆ 20:4127 Մայ, 2026
  • Զելենսկին նամակ է ուղարկել Թրամփին՝ խնդրելով Patriot հրթիռային զինամթերք 20:4027 Մայ, 2026
  • Մշակութային նոր հասցե՝ Բերդ համայնքում 20:3327 Մայ, 2026
  • ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդ դրամի. Կառավարություն 20:2527 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը զգալիորեն կրճատելու է ՆԱՏՕ-ում իր ռազմական ներդրումը. Der Spiegel 20:2227 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2026 20:1627 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը. հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի 20:1027 Մայ, 2026
  • Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի էր, որ ապատեղեկատվության «հրավառություն» է լինելու. Պապիկյանը հայտնում է իրեն վերագրվող ապատեղեկության մասին 20:0527 Մայ, 2026
  • Հունգարիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել երկրի դուրս գալը ՄՔԴ-ի իրավասությունից 19:5927 Մայ, 2026
  • 10 տարի ծառայող պայմանագրային զինծառայողը աշխատավարձից բացի կստանա նաև 10 մլն դրամ պատվովճար 19:4827 Մայ, 2026
  • Բանտային համակարգը՝ 2018-ի հեղափոխությունից հետո 19:3927 Մայ, 2026
  • Ֆրանսիայում սկսվել է Ալիևի քննադատի դեմ մահափորձի գործով դատավարությունը 19:2827 Մայ, 2026
  • Հերթական հերքումը հրապարակել է Euronews-ը. Նազելի Բաղդասարյանը՝ ապատեղեկատվական արշավների մասին 19:2027 Մայ, 2026
  • Պետբյուջեում վերաբաշխում կկատարվի. կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինաշխատանքների կատարումը 19:1227 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 27. 2026 19:0427 Մայ, 2026
  • Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, 38 անձի նկատմամբ հարուցվել հանրային քրեական հետապնդում 18:5627 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն Ռուսաստանի փոխարտգործնախարարին վիզա չի տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար 18:5527 Մայ, 2026
  • Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆ 18:4627 Մայ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը և ԱՄՀ առաքելության ներկայացուցիչներն առանձնացրել են ՊԵԿ կարողությունների զարգացմանը միտված համագործակցության ուղղությունները 18:3927 Մայ, 2026
  • Կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները 18:3027 Մայ, 2026
  • Հոբելյանական հանձնաժողովը քննարկել է Աճառյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը 18:2327 Մայ, 2026
  • Հայաստանը դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցությունից. Պեսկով 18:1527 Մայ, 2026
  • Բարաբաթումի եկեղեցին բացել է դռները հավատացյալների առջև 18:0727 Մայ, 2026
  • Կխթանվեն վարձակալների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու դրա արժեքի բարձրացումը 17:5827 Մայ, 2026
  • Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել 17:5127 Մայ, 2026
  • Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են. ՍԱՏՄ 17:4427 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա 17:3627 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015