Սամվել Սուվարյանը պատվաստման արդեն երկրորդ չափաքանակն է ստանում։ Առաջինը թեթև է տարել։ Ստուգումներից հետո այսօր երկրորդը ստացավ։
Սամվել Սուվարյան - Եթե օգուտ էլ չտա, վնաս չի տա, վստահ եմ:
Գյումրու Կարմիր խաչի պոլիկլինիկան մարզում ամենաակտիվն է․ պատվաստումների հենց ամենասկզբից պատվաստվողների թիվն այստեղ ամենամեծն է։ Ներկայում օրական 60-80 հոգու են սպասարկում։
Մագդա Ղազարյան (պատվաստող բուժքույր) - Ծավալը շատացել է, քան նախկինում, 60-80 պատվաստում:
Ներկայում պատվաստումը առաջին չափաքանակով ստացել է 16․800 քաղաքացի, որը մարզի 18-ից բարձր տարիքային խմբի 9,6 տոկոսն է կազմում։ Սա մյուս մարզերի հետ համեմատ լավ ցուցանիշ է, բայց գոհացնող չէ։ Աճում է նաև քովիդ վարակակիրների թիվը։ Գյումրու ԲԿ-ում դարձյալ քովիդի բաժանմունքը վերաբացվել է։
Արմեն Խաչատրյան («Գյումրի» ԲԿ քովիդի բաժանմունքի վարիչ) - Սկզբում ծանրաբեռնվածությունը 80-85, երեկվանից՝ 100, հիմա նորից կհամալրվեն։
Այստեղ բուժում են ստանում ոչ միայն Շիրակի, այլ նաև Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերի ծանր հիվանդները։ Բժշկի խոսքով՝ հիվանդների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները։
Արմեն Խաչատրյան - 20 և ավելի տարիքի, նախկինում չունենք, տարբեր խմբի, և այստեղ պարտադիր չեն ուղեկցող հիվանդությունները:
Հիվանդության ընթացքը ևս փոխվել է։ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ բուժումն ավելի երկար է տևում։ Կրիտիկական օրերը ձգվում են մինչև 15-18-րդ օրերը։