Սպիտակ տունը նախաձեռնել է միջազգային գագաթնաժողով անցկացնել, որը նվիրված կլինի COVID-19-ի համավարակի հակազդմանն ու պատվաստմանն ուղղված գլոբալ ջանքերին:
Ջո Բայդենի վարչակազմը միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավերներ դեռ չի ուղարկել, բայց գագաթնաժողովի օրակարգն ու հարցերի շրջանակը վերջնական հստակեցված են:
Քննարկումներն ուղղված են լինելու աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությանը, պատվաստանյութերի արտադրության կատարելագործմանը: