Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը՝ սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։
Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ։
Երևանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: