• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 27.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.03.2026 20:12
Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում է Հայաստանը մաշացնել և նվիրել Ռուսաստանին. Ավետիս Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում... 20:43
Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է զգուշանալ Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան այցելելիս. «Հարևաններ» Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել... 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիր, կորոնավիրուսային իրավիճակի կառավարում. վարչապետի անդրադարձը կառավարության նիստում
Քաղաքականություն
14:3927 Օգս, 2021

Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիր, կորոնավիրուսային իրավիճակի կառավարում. վարչապետի անդրադարձը կառավարության նիստում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրի հետ կապված անելիքներին և կորոնավիրուսային իրավիճակի կառավարելիության հարցին:

Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կառավարության հարգելի անդամներ, կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ, երեկ Ազգային ժողովը հավանություն տվեց Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին: Հիմա մենք պետք է կենտրոնանանք կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը կազմելու և հաստատելու վրա: Օրենսդրությունը սրա համար սահմանում է եռամսյա ժամկետ: Իհարկե, մենք արդեն բավական երկար ժամանակ աշխատում ենք միջոցառումների ծրագրի նախագծի վրա, բայց ես հույս ունեմ, որ արդյունքում կունենանք մի փաստաթուղթ, որը մեր ամենօրյա գործունեության և անելիքների պլանը կդառնա:

Ինչպես արդեն պայմանավորվել ենք, միջոցառումների ծրագիրը պիտի բխի կառավարության ծրագրից, իսկ կառավարության որոշումները՝ միջոցառումների ծրագրից: Բացի, Աստված մի արասցե, արտակարգ դեպքերից, կառավարության որևէ որոշում պետք է բխի կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից, վերջինս էլ իր հերթին՝ կառավարության ծրագրից:

Ուզում եմ հիշեցնել, որ Կառավարության ծրագրի նախաբանում հստակ արձանագրված է, որ ծրագիրը հենված է նաև քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին տրված նախընտրական խոստումների վրա: Խոսքը տվյալ դեպքում նաև բանավոր խոստումների մասին է: Ըստ այդմ՝ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրն ամբողջացնելուց առաջ անհրաժեշտ է նորից դիտել նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ նախատեսված և չնախատեսված հանդիպումների տեսանյութերը և համապատասխան պայմանավորվածությունների հետ կապված անելիքները ներառել միջոցառումների ծրագրի մեջ: Մի տեղ մարդիկ ճանապարհի հարց են բարձրացրել, մյուս տեղում՝ դպրոցի կամ մարզագույքի, երրորդ տեղում՝ երիտասարդական կենտրոնի: Ամեն ինչ պետք է ներառված լինի միջոցառումների ծրագրում:

Պիտի ասեմ, որ 2021թ. հունիսի նախընտրական քարոզարշավի առանցքային և շրջադարձային կետն այն էր, երբ մենք, անցնելով 2018թ., այսինքն՝ նախորդ նախընտրական քարոզարշավի կանգառի կետերով, տեսանք, որ 2018թ. տրված տեղային խոստումները շատ արագ իրագործվել են: Ընդ որում՝ կատարված աշխատանքը կարևոր էր նրանով, որ դրանց իրագործումն սկսվել էր 2018թ. դեկտեմբերի ընտրություններից անմիջապես հետո՝ 2019-2020թթ., մի ժամանակահատվածում, որ որևէ մեկի մտքով էլ չէր անցնում, որ 2021թ. արտահերթ ընտրություններ են լինելու: Նկատի ունեմ՝ այդ աշխատանքներն ակնհայտորեն ձայն հավաքելու տրամաբանության մեջ չէին իրականացվել: Ընդ որում՝ ես խոսում եմ հաճախ ոչ մեծամասշտաբ նախագծերի մասին: Մի տեղ մի գյուղական նշանակության 1-2 կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվել, մի տեղ՝ մի քանի 100 մետրանոց ջրագիծ, մի տեղ՝ մի փոքր մասնաշենք, մյուս տեղում՝ մի փոքր մանկապարտեզ: Բայց այս աշխատանքի քաղաքական էֆեկտը հսկայական էր երկու պատճառով: Առաջինը՝ ի ցույց է դնում մեր հարգանքն ու ծառայությունը մարդու, քաղաքացու նկատմամբ: Եվ երկրորդը՝ նման նախագծերն իրականացվել են համատարած, և մարդիկ դա տեսել են ոչ թե հեռուստաէկրաններից, այլ իրենց պատուհաններից:

Այնպես որ, 2021թ. մեր նախընտրական քարոզարշավի ընթացքում նույնիսկ քայլելիս հընթացս մարդկանց ասած ամեն խոսք ու խոստում պիտի տեղ գտնի կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում: Եվ սրա համար անհրաժեշտ է, որ կոնկրետ խումբ ձևավորվի, որը այս հայացքով ևս մեկ անգամ կդիտի նախընտրական քարոզարշավի տասնյակ ժամեր տևող տեսանյութերը և կառանձնացնի մեր անելիքները՝ ըստ խմբերի և ոլորտների: Իսկ ռազմավարական այն ծրագրերը, որոնք եղել են նախընտրական քարոզարշավի առանցքը և այսօր կազմում են կառավարության ծրագրի առանցքը, պիտի դառնան նաև միջոցառումների ծրագրի առանցքը:

Հարգելի գործընկերներ,

Ազգային ժողովում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի:

Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները, իհարկե, պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց, մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պիտի զարգացնենք, առաջ տանենք:

Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել: Սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ: Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող: Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ: Նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալները, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի: Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուստատանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ամեն դեպքում, պարոն Պապիկյան, պարոն Սանոսյան, միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման, հիմնանորոգման մեր ծրագրերը, մասնավորապես՝ Սյունիքի մարզում, պիտի իրականացնենք մինչև տարվերեջ. Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պիտի ավարտվի, նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պիտի ավարտենք, համայնքների անխափան կապը մարզկենտրոնի, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար:

Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից: Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք:

Հարգելի գործընկերներ,

ամփոփելով ասելիքս՝ կրկին խնդրում եմ ուշադրություն դարձնել կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի որակի վրա: Ծրագիրը պետք է ներառի կառավարության, յուրաքանչյուր նախարարության կամ գերատեսչության ամենօրյա անելիքը, կառավարության որոշումները պետք է բխեն այդ ծրագրից: Ըստ այդմ՝ առաջարկվող և հաստատվելիք միջոցառումները պետք է լինեն չափելի, իրականացման արագ տեմպի սկզբունքի վրա հիմնված, բազային, միջանկյալ և վերջնական ցուցիչների գնահատականներով, միջոլորտային սինխրոնիզացված և ֆինանսավորման արդյունավետ մոդելի նկարագրությամբ: Ու սա, իմիջիայլոց, ռազմավարական կառավարման անցնելու մեր տեսլականն իրագործելու շրջադարձային պահ է, և պլանավորման որակը շատ բանով կանխորոշելու է մեր հաջողությունը մեր երկիրը զարգացնելու և շենացնելու գործում:

Շնորհակալ եմ:

Մինչ կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելը, կուզենայի իմանալ, թե մենք ինչ իրադրություն ունենք կորոնավիրուսի համավարակի կառավարման տեսակետից: Տիկին Ավանեսյան, նախ խնդրում եմ ներկայացրեք մեր պատվաստումների դինամիկայի հետ կապված ցուցանիշները և հիվանդության ախտորոշման թվերի աճի հետ կապված տեղեկությունները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ: Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ներկայացնել, թե ինչ իրավիճակ ունենք այս պահին հիվանդացության առումով. մենք երեկ գրանցել ենք 522 դրական դեպք, իրականացրել ենք 6383 թեստավորում, ցավոք, գրանցվել է 11 մահ: Այս պահին ունենք 14 ծավալված բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են COVID պացիենտներին: Ծավալել ենք 1500 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1143-ը: Պետք է ասեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 700 պացիենտ, և, ինչպես տեսնում եք, ընդհանուր հոսպիտալացված պացիենտների թվի և ծանր պացիենտների թվի համամասնությունը բավական մտահոգիչ է:

Մենք գիտենք, որ Հայաստանում, ինչպես այլ երկրներում էլ, այս պահին ակտիվ կերպով շրջանառվում է դելտա շտամը, որն աչքի է ընկնում ինչպես բարձր վարակելիության աստիճան ունենալով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով: Ես արդեն իսկ հրապարակել եմ, որ ունենք երիտասարդ պացիենտներ, ովքեր որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայում գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:

Ի՞նչ ունենք պատվաստումային գործընթացի առումով: Պարոն վարչապետ, թույլ տվեք զեկուցել, որ մենք երեկ իրականացրել ենք 7114 պատվաստում: Ընդհանուր առմամբ, արդեն 267 504 պատվաստում ենք իրականացրել: Եթե նկատում եք, օրական պատվաստման թվով մենք արդեն հատեցինք 7000-ը, և տենդենցը, տեսնում ենք, որ բավական ակտիվություն ունենք: Որոշ պոլիկլինիկաներում անգամ հերթեր են գոյանում: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օր օրի ավելացնենք մեր հզորությունները՝ պատվաստումային գործընթացը հնարավորինս հեշտ և առանց հերթերի կազմակերպելու համար:

Առաջիկայում էլ, քանի որ գիտենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը: Իհարկե, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը, քաղաքացին պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ՝ պատվաստումն իրականացնելու: Մենք ակնկալում ենք պատվաստվել ցանկացողների մեծ հոսք և պատրաստ կլինենք նրանց սպասարկելու:

Իհարկե, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ունենք դիմակների կրման ռեժիմի ավելի ակնհայտ պահպանում, բայց այս առումով, դեռ որոշակի աշխատանքեր կան: Ես նորից կրկնում, հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ զգոն լինել, պաշտպանել իրենց: Այս պարզ միջոցառումն իսկապես օգնում է ժամանակի ընթացքում արագ ազդել հիվանդացության տեմպի վրա: Եթե պատվաստումը՝ որպես կանխարգելիչ միջոցառում, որոշակի ժամանակ է պահանջում՝ առաջին, երկրորդ դեղաչափն ընդունելու առումով, ապա դիմակները այս պահին շատ մատչելի և գործուն մեխանիզմ են, որպեսզի մենք հնարավորինս զսպենք հիվանդացության աճը:

Պարոն վարչապետ, թույլ տվեք նաև ներկայացնել, որ մենք կապի մեջ ենք նաև մեր հարևան Վրաստանի հետ և պլանավորում ենք մասնագիտական կոնսուլտացիաներ իրականացնել: Միանշանակ բոլոր երկրները փորձում են այս նոր իրավիճակում, այս ագրեսիվ շտամի պարագայում նորանոր միջոցներ կիրառել հիվանդության բուժման ընթացքում: Շնորհակալություն: Այսքանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տիկին Ավանեսյան, իսկ մեր հիվանդանոցային հզորութուններն այս առումով ի՞նչ վիճակում են:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Պարոն վարչապետ, մենք պատրաստ ենք ծավալելու մինչև 2600, 2700 մահճակալ: Բայց սա, իհարկե, շատ մեծ լարվածություն է առաջացնում, ընդհանուր առմամբ, առողջապահական համակարգում, որովհետև առաջիկայում աշնան սեզոնն է, որն աչքի է ընկնում հիվանդացության աճով, և այս պահին էլ մեր բոլոր բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքները շատ խիստ, լարված վիճակում են աշխատում: Այս պարագան էլ պիտի խնդրեմ, որ մեր քաղաքացիները հաշվի առնեն: Այո, պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի կորոնավարակի դեմ պայքարի շրջանակում համալրվեն մահճակալները, բայց, ինչպես գիտենք, մասնագետները սահմանափակ են, և այլ հիվանդություններով տառապող քաղաքացիներին էլ ճիշտ ժամանակին բժշկական օգնություն ցույց տալու համար շատ կարևոր է կառավարելիի շրջանակում պահել այս թվերը:

Պարոն վարչապետ, մենք հընթացս ծավալվելու ենք մեր մարզային կենտրոններում, Երևան քաղաքում: Ունենք հստակ գծագրած պլանը: Որպեսզի խնայենք նաև հանրային միջոցները, վերապրոֆիլավորում ենք՝ ըստ անհրաժեշտության և, երբ թվերն իջնում են, դրանք նորից կոնսերվացնում ենք: Պատրաստ ենք ևս 1200, 1300 մահճակալ ծավալելու և սպասարկելու մեր քաղաքացիներին: Մենք նաև աշխատանք ենք տարել մեր ամբուլատոր օղակի ակտիվացման և նրանց մոբիլիզացման առումով, քանի որ եթե թվերն ավելանան, ապա ստիպված կլինենք որոշ քաղաքացիների ամբուլատոր բժշկական օգնության շրջանակում աջակցել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Փաստորեն հիմա մենք տեմպի աճի փուլում ենք գտնվում և արդեն քանի օր է՝ 600-ը փաստորեն անցնում ենք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Երեկ 683 ենք ունեցել: Այսօր մի փոքր նվազ է թիվը, բայց այդ 600-ի շեմն արդեն հատել ենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կհիշեցնե՞ք այսօրվա թիվը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այսօր՝ 522:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց, այնուամենայնիվ, 2 օր է՝ մենք 600-ից ավելի թիվ ունեցանք, չէ՞: 2 օր՝ 600:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ակնհայտ է, որ շաբաթական միջինով էական աճ է արձանագրվում, և պետք է բոլորս այս իրավիճակի նկատմամբ հատուկ ուշադրություն դարձնենք: Ոստիկանությունը, տեսչական մարմինները պետք է վերահսկողական աշխատանքները շարունակեն, խստացնեն: Ինչքան էլ դա մեր քաղաքացիների համար հասկանալիորեն այդքան էլ հաճելի չէ, բայց, կարծում եմ, շատ ավելի հաճելի է, քան վերակենդանացման բաժնում հայտնվելը: Այնպես որ, ոստիկանությունը և տեսչական մարմինները պետք է շատ լուրջ ուշադրության կենտրոնում պահեն խնդիրը: Նաև պատվաստումների տեմպը պետք է շարունակվի, և մենք հիմա մեր նախնական պլանավորածից շատ ավելի մեծ ծավալներով ենք իրականացնում պատվաստումը: Պատվաստանյութերի հետ կապված խնդիրներ ունե՞նք, թե՞ չունենք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Պարոն վարչապետ, թույլ տվեք ասել, որ 2 պատվաստանյութի հետ կապված՝ չինականի և AstraZeneca-ի որևէ խնդիր չունենք, պաշարները համալրված են: Спутник V-ի արտադրական գործընթացների հետ կապված՝ մատակարարման որոշակի հապաղումներ կային, բայց հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կստանանք երկրորդ խմբաքանակը: Երկրորդ դեղաչափն արդեն քաղաքացիները կարող են ստանալ, և հաջորդիվ կհամալրվեն: Բայց, նորից եմ կրկնում, չկա որևէ պոլիկլինիկա, որ գոնե 2 պատվաստանյութ իր մոտ առկա չունենա:

Դիտումների քանակ59
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Երեկ իրականացվել է 7114 պատվաստում. Անահիտ Ավանեսյանը կոչ է անում պատվաստվել 11:5127 Օգս, 2021 Երեկ իրականացվել է 7114 պատվաստում. Անահիտ Ավանեսյանը կոչ է անում պատվաստվել Հասարակություն
  • Այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու համար. Փաշինյանը՝ Սյունիքում ստեղծված իրադրության մասին 11:3027 Օգս, 2021 Այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու համար. Փաշինյանը՝ Սյունիքում ստեղծված իրադրության մասին Քաղաքականություն
  • Պետք է կենտրոնանաք կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը կազմելու և հաստատելու վրա. Փաշինյան 11:1227 Օգս, 2021 Պետք է կենտրոնանաք կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը կազմելու և հաստատելու վրա. Փաշինյան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Փարիզում Սուրեն Պապիկյանին «Պատվո լեգեոն» շքանշանն է հանձնվել 09:0428 Մար, 2026
  • Ընթանում է ՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը 08:5628 Մար, 2026
  • Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:4628 Մար, 2026
  • Վարչապետը 2 ժամ քաղաքացիների նամակներն է կարդացել, հետո մասնակցել թմբուկի դասի 08:1828 Մար, 2026
  • Օրենքն արգելում է այս խնդրանքը բավարարել, բայց ահա այսպիսի սիրուն նամակ եմ ստացել․ Փաշինյան 08:0628 Մար, 2026
  • Ակնկալվում է, որ շուրջ 4000 մարդ կժամանի. Հայաստանը կազմակերպում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 01:2028 Մար, 2026
  • Իսրայելը մտադիր է ընդլայնել Իրանի դեմ գործողությունները 01:1728 Մար, 2026
  • Մինչ նոր հանդիպում․ Ֆրանսիայի վարչապետին ու զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարին մաղթեցի հաջողություն․ Պապիկյան 01:0928 Մար, 2026
  • Գյումրու անկարգությունների գործով նոր մեղադրյալներ կան 00:5728 Մար, 2026
  • Տեղումնառատ վտանգավոր իրավիճակ Լոռիում և Տավուշում. պատասխանատուներն աշխատում են 24/7 ռեժիմով 00:2128 Մար, 2026
  • Երևան-Կապան չվերթը կվերականգնվի. տոմսեր կարելի է գնել առցանց 00:1128 Մար, 2026
  • Պատերազմ-խաղաղության երկընտրանքը մեր քաղաքականությունից է կախված. ՔՊ-ն վարչապետի թեկնածու է ընտրում 23:5727 Մար, 2026
  • «Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց 23:2827 Մար, 2026
  • ԱՄՆ օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ․ դեսպանություն 23:1627 Մար, 2026
  • ՀՀ դեսպանը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Դոմինիկյան Հանրապետությունում 23:0027 Մար, 2026
  • Սողանք Կապան քաղաքում 22:4227 Մար, 2026
  • Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ Նիկոլ Փաշինյան 22:2727 Մար, 2026
  • Վանաձորի պատմությունը՝ բաց երկնքի տակ 22:1727 Մար, 2026
  • Հարցազրույց Վահագն Հովակիմյանի հետ 22:0727 Մար, 2026
  • Միքայել Մարգարյանը ձերբակալվել է․ ՔԿ 21:3327 Մար, 2026
  • Թվային գործիքների կիրառման հմտություններ՝ ուսուցիչներին 21:2727 Մար, 2026
  • Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Synopsys ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահ 21:2627 Մար, 2026
  • Մարտ 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 21:0327 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | 14 նոր մեղադրյալ. Գյումրու անկարգությունների գործով նոր զարգացումներ 21:0027 Մար, 2026
  • Meta-ն և Google-ը պարտվել են դեռահասների համար հարթակների վնասակարության վերաբերյալ դատին 20:5827 Մար, 2026
  • Ռուբիոն վստահեցրել է G7-ի գործընկերներին, որ Իրանի դեմ գործողությունը կավարտվի մի քանի շաբաթվա ընթացքում 20:5227 Մար, 2026
  • Երաժշտական մրցույթ-փառատոների դափնեկիրները պարգևատրվել են 20:4827 Մար, 2026
  • ՆԳՆ ստորաբաժանումներն իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն․ տեղեկատվություն հանրապետությունում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ 20:4227 Մար, 2026
  • Պակիստանը վերսկսում է ռազմական գործողություններն Աֆղանստանի դեմ. Reuters 20:3627 Մար, 2026
  • Աջարիայի մշակույթի նախարարի հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 20:3027 Մար, 2026
  • Գիտական նորարար նախագծեր՝ համադպրոցական փառատոնում 20:2427 Մար, 2026
  • Ուկրաինան կարող է մինչև հունիս սպառել պատերազմի համար նախատեսված միջոցները. Bloomberg 20:1827 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.03.2026 20:1227 Մար, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Digital Qazaqstan համաժողովին 20:0327 Մար, 2026
  • Մասնագիտական հմտություն և օպերատիվություն. Փորձագիտական կենտրոնի փորձագետները՝ «Կանազ»–ի հրդեհի վայրում են 19:5727 Մար, 2026
  • Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը 19:5227 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 19:4727 Մար, 2026
  • Քննարկվել են միջազգային կազմակերպություններում լեռնային երկրների օրակարգերին առնչվող հարցեր 19:3827 Մար, 2026
  • Վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ»-ի հայցը․ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման որոշումը ուժի մեջ է 19:3027 Մար, 2026
  • Քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 38 ծրագրային հայտ 19:2727 Մար, 2026
  • ՏԿԵ փոխնախարարները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պատվիրակությանը 19:1827 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 27 մարտ. 2026 19:0727 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Միլիարդավոր դրամների խախտումներ, փողերի լվացում․ ՔԿ-ն՝ Սամվել Կարապետյանի գործի մասին 19:0027 Մար, 2026
  • Պապիկյանը և Լըկորնյուն քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր 18:5727 Մար, 2026
  • Հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ով է Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրաման տվել. Ֆուաթ Օքթայ 18:5027 Մար, 2026
  • Պապիկյանը և և Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր 18:4427 Մար, 2026
  • Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար. Ռյուտե 18:2827 Մար, 2026
  • Գանձաքար-Իծաքար 36,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցված է. վարչապետ 18:1827 Մար, 2026
  • ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի դեմ՝ Ուկրաինայի պատճառով 18:1027 Մար, 2026
  • Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարությունում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը 17:5927 Մար, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 17:5727 Մար, 2026
  • Պուտինը չի խնդրել գործարարներին ֆինանսավորել Ռուսաստանի ռազմական ջանքերը. Պեսկով 17:4527 Մար, 2026
  • Քուվեյթը հայտարարել Մուբարաք ալ Քաբիր նավահանգստին անօդաչու թռչող սարքով և թևավոր հրթիռով հարվածի մասին 17:3627 Մար, 2026
  • Պապիկյանը հանդիպել է Safran Electronics & Defense-ի պաշտպանության գծով ղեկավարի հետ․ ստորագրվել է պայմանագիր 17:1727 Մար, 2026
  • Իրացնելով Ինտերպոլից ստացված տեղեկությունները՝ հայտնաբերվել են օտարերկրյա հետախուզվողներ 17:0427 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Ջրի ծավալի ավելացում Դեբեդում, հեղեղումներ՝ Կապանում. առատ տեղումների հետևանքները 17:0027 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 16:4827 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ 16:4227 Մար, 2026
  • ԱՄՀ–ն պատրաստ է շարունակել գործակցությունը. վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին 16:3627 Մար, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:30-ի դրությամբ 16:3327 Մար, 2026
  • Ուկրաինան և Սաուդյան Արաբիան ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր 16:3127 Մար, 2026
  • Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել 16:1627 Մար, 2026
  • Բազմաբնակարան շենքերի բնակիչների սեփականության իրավունքի գրանցման խնդիրներին լուծում տվող օրենսդրական փաթեթ է ընդունվել 16:1227 Մար, 2026
  • Հրաչյա Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:5927 Մար, 2026
  • Դա մեզ համար է պետք, որ ՀՀ-ն չունենա կոնֆլիկտ. Արայիկ Հարությունյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին 15:5727 Մար, 2026
  • Եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաև ՀՀ-ի վրա. Արայիկ Հարությունյանը՝ Իրանում տեղի ունեցողի մասին 15:4727 Մար, 2026
  • Wizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել. ՏԿԵ նախարարը հանդիպել է Իան Մալինիի հետ 15:4327 Մար, 2026
  • Կեղծ արձանագրություն և ոչ թարմ ձվեր «Արզնի»-ի արտադրանքում. ՍԱՏՄ-ը բացահայտել է խախտումներ 15:3527 Մար, 2026
  • Հայաստանում առաջին սինդիկացված վարկը. 300 մլն դոլար՝ արհեստական բանականության կենտրոն ստեղծելու համար 15:2927 Մար, 2026
  • Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար. գազանջատում Կապանի որոշ հասցեներում 15:2327 Մար, 2026
  • Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա 15:2127 Մար, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:1127 Մար, 2026
  • Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ՝ կգործեն. ՀՀ ԱԺ նախագահ 15:1127 Մար, 2026
  • Սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է Կապանի փողոցը. վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ 15:0227 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք.Սիմոնյանը՝ նախօրեին տեղի ունեցածի մասին 15:0027 Մար, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը և Անդորրայի ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրի միջև երկխոսության առավել ակտիվացումը 14:5427 Մար, 2026
  • Թրամփը երկարաձգել է Իրանի էլեկտրակայաններին չհարվածելու որոշումը 14:4527 Մար, 2026
  • Վստահություն ունեմ, որ ՀՀ քաղաքացին կողմ կքվեարկի հանրաքվեին. Ալեքսանյան 14:3827 Մար, 2026
  • Կասեցվել են երկու կազմակերպության քաղաքաշինական գործունեության իրականացման լիցենզիաները 14:2827 Մար, 2026
  • Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:2127 Մար, 2026
  • ԱՍՀ նախարարը և Թուֆենկյան հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները 14:1827 Մար, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա 14:0927 Մար, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:0627 Մար, 2026
  • Պուտինը Ռուսաստանի խոշոր բիզնեսին առաջարկել է ֆինանսավորել Ուկրաինայի դեմ պատերազմը. The Bell 13:5827 Մար, 2026
  • Եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. Ռուբինյան 13:4927 Մար, 2026
  • Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ 13:4127 Մար, 2026
  • Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հետ կապված ամենօրյա աշխատանք է տարվում. ՔՊ խմբակցության քարտուղար 13:3327 Մար, 2026
  • Եկել եմ քվեարկության. վարչապետ 13:2427 Մար, 2026
  • ՔԿՀ-ներում 24 մահվան դեպք, որից 8-ը՝ ինքնասպանություն․ ՄԻՊ 2025-ի զեկույցը 13:2127 Մար, 2026
  • Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը 13:1327 Մար, 2026
  • Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե 13:1027 Մար, 2026
  • Հայկ Կոնջորյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:1027 Մար, 2026
  • Կարեն Գրիգորյանի ճեպազրույցը 13:0327 Մար, 2026
  • Ֆրանկոֆոնիայի խաղերը կանցկացվեն 2027-ի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը 13:0127 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Խոսույթը, որ խաղաղությունն արժանապատիվ չէ, պատերազմի խոսույթ է. վարչապետի տեսաուղերձը 13:0027 Մար, 2026
  • Անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. Կոշտա 12:5227 Մար, 2026
  • Իրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ 12:4127 Մար, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3327 Մար, 2026
  • Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի տարբերանշանի ներկայացում 12:2427 Մար, 2026
  • ՆԳՆ-ն՝ ընտրություններից առաջ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի և ստուգումների մասին 12:2427 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015