«Զինուժ մեդիան» բացառիկ կադրեր է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ հարձակումից:
Գումարտակի հրամանատար Վոլոդյա Սողոմոնյանի խոսքով՝ մարտական դիրքի անձնակազմը մարտ է վարել, մարտնչել է մինչև վերջ, պահել է հարևան դիրքը, դիրքի մատույցները, մինչև գումարտակն իր ուժերով կազմակերպել է հակագրոհ և հակառակորդին կորուստներ պատճառելով՝ հետ է շպրտել նախնական դիրքեր:
Դասակի հրամանատար Հայկազ Գրիգորյանը նշել է, որ իրենց ստորաբաժանման կազմով, մարտավարություն մշակելով, հակառակորդին շրջանցելով՝ դիրքը հետ են գրավել:
Զորամիավորման հրամանատարի տեղեկալ Հայկ Պետրոսյանն էլ ասել է, որ մեր զորքերն զբաղեցրել են իրենց բնագիծը, ամուր կանգնած են՝ «Ոչ մի քայլ հետ» սկզբունքով և կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները: