Հանրապետության տարածքում հուլիսի 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, հիմնականում կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում հուլիսի 25-27-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Մանրամասները՝ տեսանյութում: