Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով՝ հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։
Հանրապետության տարածքում հուլիսի 17-ին, 19-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 18-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում հուլիսի 17-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: