Հանրապետության տարածքում հուլիսի 15-ին շրջանների զգալի մասում, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Երևանում հուլիսի 15-ին և 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 17-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: