Հանրապետության տարածքում հուլիսի 13-17-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 13-17-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մանրամասները՝ տեսանյութում: