Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Կամարիս համայնքում մեկնարկել են խմելու ջրագծերի կառուցման աշխատանքները, տեղեկացնում են մարզպետարանից:
Ծրագրի շրջանակում արդիականացվում է 1-ին և 3-րդ փողոցների խմելու ջրի համակարգը (շուրջ 1200 գծամետր), ինչի արդյունքում համայնքում կլուծվի մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիր։
Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 55% / 45% համաֆինանսավորմամբ: