Հանրապետության տարածքում հուլիսի 7-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 10-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ՝15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հուլիսի 7-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 10-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 7-11-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մանրամասները՝ տեսանյութում: