Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն աշխատել Ադրբեջանից հայ գերիների վերադարձի ուղղությամբ, ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Այս հարցը Ռուսաստանի ղեկավարության և խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջնահերթություններից մեկն է: Մեր դիրքորոշումը հայտնի է՝ ի սկզբանե աջակցել ենք «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակմանը, հարցը կլուծենք հնարավոր բոլոր եղանակներով», - ասել է Կոպիրկինը:
Հուլիսի 3-ին 15 բանտարկյալ ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձավ Հայաստան: