ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ուժայինները կանխարգելել են Մոսկվայում և Աստրախանի մարզում «Իսլամական պետության» գրոհայինների ծրագրած ահաբեկչությունները: Այս մասին տեղեկացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից:
Աստրախանում հանցագործը դիմադրություն է ցույց տվել կալանավորման ժամանակ. նրան չեզոքացրել են պատասխան կրակով: Երկրորդ հանցակցին բերման են ենթարկել Մոսկվայում:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ուժայինները չեն տուժել: