Հայաստանում հետընտրական զարգացումների վերաբերյալ Ժողովրդավար ընտրությունների եվրոպական հարթակի կազմակերպած քննարկման ժամանակ ներկայացվել են փորձագետների և դիտորդների նկատառումները: Չնայած այն մեծ քայլ էր դեպի ժողովրդավարություն՝ ընտրողների մեծ մասը շարունակում է չպատկերացնել, թե ինչպես են ձևավորվում մանդատները խորհրդարանում և ընտրական օրենսգրքի փոփոխություններն էլ ամբողջական չէին:
Այս անգամ, սակայն, ընտրական ընթացակարգերը պարզեցված էին: Խնդիր կար կուսակցությունների՝ էլեկտրոնային գրանցման հնարավորության հետ՝ կարծում է Հելսինկյան ասոցիացիայի համակարգող Վարդինե Գրիգորյանը: Ընտրության արդյունքն անկանխատեսելի էր, բայց այն ազատ ու թափանցիկ էր: Ընտրակաշառք բաժանելու և ռեսուրսներ ծախսելու կամ բարեգործության անվան տակ քարզարշավ անելու փորձերը չգնահատվեցին՝ ասում է Թրենսփերընսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը: