Ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքն առաջին ընդհանուր ժողովն էր հրավիրել: Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ իրենք դիմելու են Սահմանադրական դատարան և խորհրդարանում լինելու են լուրջ ընդդիմություն:
Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ իրենք ունեն կայուն ընտրազանգված: Ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի, այս ընտրությունները չլուծեցին երկրում ստեղծված ճգնաժամը և Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ մեկ ու կես տարի հետո կլինի նոր արտահերթ խորհրդարանական ընտրություն: