Հայաստանէն Հալէպ ժամանած մարդասիրական մասնագիտական վեցերորդ խումբի սակրաւորներու առաջին աշխատանքը եղաւ Խանասէրի շրջանի մէջ 180 հազար մեթր քառակուսի տարածքի ականազերծումը:
Արմեն Սարգսյան (Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս) - Ընդհանուր առմամբ 2019 թուականից մինչեւ հիմա հայ հումանիտար սակրաւորներու կողմից ականազերծուեր է մօտաւոր 450 հազար քառակուսի մեթր, որ ցուցանիշ է: Մենք նաեւ պէտք է արձանագրենք շատ կարեւորագոյն մի փաստ, որ հումանիտար առաքելութեան խումբի մէջ է մեր բժիշկների խումբը, բաւական բարձր մասնագիտական ուղղուածութիւն ունեցող եւ մեծ փորձառութիւն ունեցող, եւ 2019 թուականից մինչեւ այժմ Հալէպի ազգաբնակչութեանը տրամադրուել է 33 հազարից աւելի անվճար բժշկական օգնութիւն: Սրանք մեր համար ցուցանիշներ են:
Սուրիոյ եւ Հայաստանի միջեւ նմանատիպ յարաբերութիւններ պատմութեան մէջ չէ արձանագրած կը հաստատէ պր. հիւպատոսը, նշելով, որ համագործակցութեան այս նոր ոլորտին հիմը Հայաստանի մարդասիրական խումբը դրաւ:
Արմեն Սարգսյան - Ոչ միայն նահանգային եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այլեւ ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից Սիրիայի` շատ բարձր է գնահատւում ՀՀ-եան այս ներդրումը Սիրիայի այս դժուարին ժամանակահատուածում: Երբեւէ չի եղել այսպիսի էջ երկկողմ յարաբերութիւնների պատմութեան մէջ եւ հումանիտար խումբը հիմքը դրեց այդ նոր էջի նոր բնագաւառի բացման որ կոչւուոմ է հունանիտար մարդասիրական յարաբերութիւնների ոլորտ` հայ եւ սիրիացի բարեկամ ժողովուրդների միջեւ:
Խանասէր Հալէպի հարաւ-արեւելքը գտնուող այն շրջանն է, որ պատերազմի հինգ տարիներուն երբ նահանգի մուտք ու ելքի բոլոր ճամբաները փակուեցան, ինք Հալէպը շրջափակման վտանգէն փրկեց եւ զանիկա երկրի միւս նահանգներուն հետ կապող ու ապրեցնող միակ երակը դարձաւ: Մասնագէտներու տեսակէտով Խանասէրը համարուած է Հալէպի ականուած ամէնէնէն վտանգաւոր տարածքներէն մէկը:
Արկադի Տոնոյան (ՀՀ մարդասիրական մասնագիտական խմբի պատասխանատու) - Այսքանով չի աւարտւում ՀՀ մարդասիրական խմբի աշխատանքները եւ դեռեւս ամէն ինչ առջեւում է: Հաշուի առնելով մի շարք հանգամանքներ, դժուարութիւններ, կապուած օբերաթիւ իրավիճակի հետ, կապուած համաճարակի հետ, չեն հանդիսանւոմ խոչընդոտ մարդասիրական խմբի համար: Եւ վստահաբար նշում եմ, որ մարդասիրական խումբը իր մասնագիտական հմտութիւններով շարունակելու է աշխատանքը թէ բժշկական ոլորտում թէ ականազերծման աշխատանքները իրականացնելուց:
Խանասերի ականազերծուած 180 հազար մեթր քառակուսի տարածքը` Հայաստանի մասնագիտական խուբի պատասխանատուի ստորագրած համապատասխան համաձայնագիրով յանձնուեցաւ Հալէպի տեղական իշխանութեան: Ականազերծուած այս տարածքէն սակրաւորները յայտնաբերած են 171 տարբեր տիպի ու տեսակի ականներ, ինչպէս հակահետեւակային ական, նռնակ, ինքնաշէն հրթիռ, օդանաւային հրթիռ եւ այլն:
Ականազերծման աշխատանքներուն ընթացքին ականի մը պայթիւնի պատճառով վիրաւորուած է հմուտ սակրաւոր Զօրիկ Ասատրեան:
Աշոտ Միրզոյան (սակրավոր) - Ահաւոր շատ էր էս դաշտի համեմատ, տարբեր տեսակի սկսած հակահետեւակային ականներից մինչեւ ձեռնանռնակ, ականանետ, բայց կարացանք յաղթահարել, մաքրեցինք դաշտը, մաքուր յանձնել ենք կառավարութեան»:
Հալէպի նահանգային իշխանութեան ներկայացուցիչը փոխանցեց տեղացիներու երախտագիտական ջերմ ապրումները Հայաստանի մարդասիրական խումբին նկատմամբ:
Քումայթ Ալ Ասի (Հալեպի նահանգային իշխանության ներկայացուցիչ) - Երկու երկիրների միջև այս համագործակցությունը մարդասիրական պատգամ է փոխանցում: Այնպես, ինչպես անցյալում Սիրիայի ժողովուրդը նեցուկ կանգնեց իր հայ եղբայրներին, այսօր հայ ժողովուրդը նույնը փոխադարձում է: Երկու երկիրներն ունեն նույն թշնամին, նույն ճակատագիրն ու նույն տեսլականը: Փաստորեն օրեր առաջ այս հողի վրայ վիրավորվող հայ սակրավոր Զորիկին ի՞նչը մղեց, որ գա այստեղ, եթե ոչ մեզ միացնող մարդկային արժեքները: Այսօր հայ սակրավորների շնորհիվ ականազերծված այս տարածքը կրկին կարելի է վերամշակել, կարելի է վար ու ցանք անել, այստեղ հայկական դուդուկը հայկական և սուրիական մեղեդիներ է նվագում…Ամենայն բարիք և հաղթանակ եմ մաղթում Հայաստանին:
Հալէպի ապրանքափոխադրման կեդրոնի տնօրէն երկրաչափ Օմար Ազէթ կարեւորելով Խանասէրի մէջ իրականացած ականազերծման աշխատանքը նշեց, որ այս տարածքի մաքրումը մեծապէս պիտի նպաստէ նահանգի տնտեսական վիճակի բարելաւման:
Օմար Ազեթ (Հալեպի ապրանքափոխադրման կեդրոնի տնօրեն) - Հայ սակրավորների այս վերաբերմունքին բոլորովին անծանօթ չէինք, հայ ժողովուրդն ու հայկական բանակը ընդմիշտ և ողջ աշխարհի համար խաղաղության պատգամաբերներն են: Այս տարածքի ականազերծումով կապահովվի թե՛ նահանգից-նահանգ և թե՛ Հալեպ ու շրջաններ ապարանքափոխադրման անխափան ընթացքը»:
Տարածքի յանձման արարողութենէն ետք լաւագոյն սակրաւորներու պատուոյ գիրերու յանձնուեցան:
2019-էն ի վեր Հալէպի տեղացիներուն կողմէ Հայաստանի մարդասիրական խումբին ուղղուած շնորհակալական եւ երախտագիտական խօսքերը օրէ օր կը բազմանան՝ բարձրացնելով հայ ժողովուրդը վարկը օտար ափերու վրայ: