Դրամը վերստին սկսել է արժևորվել: Եթե 3 շաբաթ առաջ Կենտրոնական բանկը սահմանել էր մեկ դոլարի համար 520 դրամ, այսօր այն արժե արդեն մոտ 514 դրամ:
Դրամի արժևորումը տնտեսագիտության դոկտոր Հայկ Մնացականյանը պայմանավորում է Կենտրոնական բանկի կիրառած գործիքակազմով:
Ըստ տնտեսագետի՝ ֆինանսական համակարգը կայուն է, ուստի փոխարժեքի լուրջ տատանումներ առաջիկայում չեն սպասվում: Դրամի արժևորումը որոշակիորեն պայմանավորված է նաև մասնավոր տրանսֆերտների աճով, հատկապես Միացյալ նահանգներից:
Ոչ առևտրային նպատակով փոխանցումները ընթացիկ տարվա միայն մարտ ամսին աճել են 45 տոկոսով, իսկ ապրիլին արդեն՝ 90 տոկոսով: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ակտիվացում ևս ակնկալվում է` պայմանավորված այս տարվա փետրվար-մարտ ամիսներին Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի քաղաքացիների թվով։