• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 14:4426 Մայ, 2021

Քաշաթաղին նվիրված ցուցահանդես-դասախոսությունը կտևի մինչև մայիսի 28-ը

Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ հայկական տաճարը վերջին անգամ լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի օբյեկտիվում հայտնվեց 44-օրյա պատերազմից 1 օր առաջ:

Զոհրաբ Ըռքոյան (լուսանկարիչ, լրագրող) - Սկսվեց պատերազմը, ու դրանից հետո այնտեղ չեմ եղել, իսկ այս նկարները արել եմ այդ տարածքում, դրա համար գրված է Աղավնո գետի ավազան:

Աղավնո գետի ավազանը, որ հայկական Քաշաթաղն է, լուսանկարիչը տարիներ շարունակ նկարել, զուգահեռ կարդացել, ուսումնասիրել է՝ վանքերի, ամրոցների, խաչքարերի վրա միայն հայկական հետք է:

Ադրբեջանը պետական մակարդակով հայտարարում է, թե այս հուշարձանները աղվանական են, դուք հանդիպե՞լ եք նման բան:

Զոհրաբ Ըռքոյան - Տեսեք՝ սա հայկական տապանաքար է՝ 1600-ականների, գրված է հայերեն, աղվաներեն չէ, միայն Ծիծեռնավանքի վրա կա 25-ից ավելի հայերեն արձանագրություն, խաչեր են, զարդանախշեր են նկարված, որոնք աղվանականի հետ ընդհանրապես կապ չունեն: Առհասարակ, աղվաններ այս տարածքում չեն եղել: Սա ընդամենը Մեծ Հայքի Սյունիք նահանգի Քաշաթաղ գավառն է, որ գտնվում Աղավնո գետի աջ ափին, ոչ թե ձախ:

Քաշաթաղն ազատագրելուց հետո Ծիծեռնավանքը հայ մասնագետները գտան քանդված, անմխիթար վիճակում, մաքրեցին, պեղեցին: 2001-ի հոկտեմբերի 7-ին օծվեց, վերականգնվեց սուրբ խաչը: ՄԵկ տարի հետո բացվեց Ծիծեռնավանքի թանգարանը:

Ալեքսան Հակոբյան (կովկասագետ) - Եզակի նյութերից էր նահատակի գերեզմանը, պատվավոր թաղում՝ փշե պսակով: Պարզեցինք, որ նահատակը Աստվածատուրն է, ազգությամբ՝ պարսիկ, քրիստոնեություն ընդունած, նրա մասունքները բերվել էին Ծիծեռնավանք:

Նոյեմբերի 9-ից հետո թեև Քաշաթաղի մեծ մասը միայն լուսանկարներում է մնացել, կովկասագետն ասում է՝ չպետք է երբեք հեռանանք նրանից: Քաշաթաղին նվիրված ցուցահանդես-դասախոսությունները Թումանյանի տուն-թանգարանում են տեղի ունենում մայիսի 18-ից՝ նվիրված Քաշաթաղի ազատագրման օրվան, և կշարունակվեն մինչև մայիսի 28-ը:

Հեղինակ`Հայկ Նավասարդյան
Դիտումների քանակ55
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Քաշաթաղի և Հադրութի շրջանի բնակիչներին 23:2026 Մար, 2021 Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Քաշաթաղի և Հադրութի շրջանի բնակիչներին Արցախ
  • ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ 3 ջոկատ այսօր որոնման աշխատանքներ կիրականացնի Հադրութի և Քաշաթաղի շրջաններում 10:0503 Մար, 2021 ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ 3 ջոկատ այսօր որոնման աշխատանքներ կիրականացնի Հադրութի և Քաշաթաղի շրջաններում Հասարակություն
  • Քաշաթաղցիները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 13:2229 Հնվ, 2021 Քաշաթաղցիները վարչապետի հետ հանդիպում են պահանջում Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015