Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է ԱԺ ընտրություններին «Ազատական» կուսակցության թիմում մասնակցելու մասին:
«Արտաքին և ներքին սպառնալիքներն ինձ ստիպում են որոշում կայացնել մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ես ստիպված եմ քաղաքականություն մտնել, որպեսզի իմ քաղաքական թիմի հետ հանդես գամ որպես զսպող գործոն՝ ծայրահեղ տրամադրված ուժերը հավասարակշռող ու կայունացնող, որ թույլ չտանք ճակատագրական սխալներ գործեն և ստիպենք, որ հաշվի նստեն իրական օրակարգի և արտաքին վտանգների հետ»,- նշել է Սամվել Բաբայանն իր հայտարարության մեջ: - Այսօր բոլոր նրանց ժամանակն է, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և պատրաստ են ստորադասել իրենց անձնական շահը հանուն ազգի բարօրության: Եվ հենց այդպիսին է «Ազատական» կուսակցության թիմը, որի հետ ես պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին»,- ասված է նրա հայտարարության մեջ: