• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 24.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.04.2026 20:42
Բաց հարթակ. Նախկին նախագահները Ղարաբաղյան շարժումն օգտագործել են, որ թալանեն, հարստանան. Սաֆարյան Բաց հարթակ. Նախկին նախագահները... 20:45
ՄԻՊ-ի արձագանքը Ռուբեն Վարդանյանի նամակին ՄԻՊ-ի արձագանքը Ռուբեն Վարդանյանի նամակին 19:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:4321 Մայ, 2021

Կարևորում ենք ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Պետությունների հարգելի ղեկավարներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ այս տարվա առաջին նիստում, և ցանկանում եմ մաղթել բոլորիս բովանդակալից և արգասաբեր աշխատանք:

Ուրախ եմ մեր նիստին ողջունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին:

Ցանկանում եմ նաև անկեղծորեն ողջունել Եվրասիական միության դիտորդ պետությունների ղեկավարներին՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրոմոնի Միրզիյոևին և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին:

Նիստի հարգելի մասնակիցներ,

այսօրվա հանդիպման օրակարգի շրջանակում կցանկանայի անդրադառնալ որոշ հարցերի, որոնք, մեր տեսանկյունից, կարևոր նշանակություն ունեն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար:

Մենք մեծապես կարևորում ենք Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային պայմանագրի շրջանակում համաձայնեցվեն ոչ միայն Միության ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների ձևավորման մոտեցումները, այլև սահմանվեն երրորդ երկրներից, ներքին սպառման համար, գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա:

Կարևոր է շարունակել աշխատանքը փոխադարձ առևտրում խոչընդոտներն ու սահմանափակումները հայտնաբերելու և վերացնելու ուղղությամբ: Այս աշխատանքը, առանց չափազանցության, իրականացվում է մեր Միության գոյության ողջ ընթացքում: Չնայած ապրանքների և ծառայությունների լիարժեք միասնական շուկա ստեղծման ճանապարհին դիրքորոշումներում առկա տարբերություններին և որոշ օբյեկտիվ դժվարություններին՝ մենք շարունակում ենք կառուցողական լուծումներ որոնել, որոնք արտացոլված են զեկույցում:

Ժամանակի պահանջներին և մարտահրավերներին հարմարվելու գործիք ենք համարում Միության անդամ երկրների 2021-2022թթ․ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշերի հետևողական իրականացումը:

Մեր երկրների տնտեսությունների վերականգնման տեմպերը մեծապես որոշվելու են սույն փաստաթղթում ամրագրված հիմնական դրույթների իրագործման արդյունավետությամբ, ներառյալ ձեռնարկատիրական ակտիվության վերականգնման և Միության ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնման համար նպաստավոր պայմանների ձևավորումը: Կարծում եմ՝ այս տեսակետը կիսում են նաև մեր մյուս գործընկերները:

Համաձայնեցված արտաքին առևտրային քաղաքականություն վարելու համար միասնական մոտեցումների ձևավորումը, որը կհամապատասխանի յուրաքանչյուր անդամ պետության և ողջ Միության շահերին, եվրասիական տնտեսական ինտեգրման ապահովման առանցքային բաղադրիչն է:

Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը ցույց են տվել իրենց պահանջված լինելը:

Այս տեսանկյունից հերթական անգամ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` շարունակելու եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարի հանրահռչակման և դրա միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի և նպատակաուղղված ու հետևողական աշխատանքի իրականացումը:

Կարևոր ենք համարում Միության և նրա անդամների շահերը միջազգային առևտրում երաշխավորող իրավական դաշտի ստեղծման ուղղությամբ աշխատանքի շարունակումը:

Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը առողջապահության ոլորտում Միության անդամ պետությունների միջև համագործակցության հետագա խորացմանը` ուղղված բնակչության առողջության բարելավմանը, հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործում փոխգործակցության և կոլեկտիվ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում Միության անդամ պետությունների ընդհանուր շահերի պաշտպանությանը:

Այս համատեքստում կցանկանայի նշել Միության անդամ պետությունների՝ ռազմավարական կարևոր նշանակության դեղամիջոցներով և բժշկական կիրառման դեղագործական նյութերով ապահովվածության մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի մշակման կարևորությունը, որոնց արտադրությունը պետք է ապահովվի Միությունում:

Վստահ եմ, որ մեր երկրների հետագա համատեղ և համաձայնեցված գործողությունները՝ առողջապահության և դեղագործական արտադրության բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ, դրական արդյունքներ կունենան:

Կարծում եմ, որ այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ՝ այդ խնդիրներում ավելի ակտիվ ներգրավելով պետական ռեսուրսները և ԵԱՏՄ զարգացման վերազգային ինստիտուտները, այդ թվում՝ Մասնագիտացված ներդրումային ֆոնդերի ստեղծման միջոցով:

Բացի այդ, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ մարդկային կապիտալի ամրապնդումը և տեխնոլոգիական զարգացումը մեր տնտեսությունների կայուն տնտեսական աճի առանցքային գործոններից են: Այս առումով անվիճելի է Միությունում մարդկային կապիտալի կուտակման կարևորությունը՝ ավելի հուսալի նորարարական էկոհամակարգ ստեղծելու նպատակով, այդ թվում կրթության և գիտանորարարական գործունեության մեջ ինտեգրման գործընթացների խորացման հաշվին:

Հաշվի առնելով, որ ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ կրթության ոլորտում կարգավորիչ գործիքները սահմանափակ են, առաջարկում եմ ուսումնասիրել ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ակադեմիական մոբիլության հարթակի ստեղծման հարցը:

Ելույթումս կցանկանայի անդրադառնալ նաև Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն ունեցող՝ Միության թվային օրակարգի թեմային: Այս կապակցությամբ կցանկանայի նշել այս տարվա հուլիսի 1-ից արդյունաբերական շահագործման մեջ դրվող ԵԱՏՄ առաջին համատեղ թվային նախագիծը՝ «Աշխատանք առանց սահմանների» միասնականացված որոնողական համակարգը»: Այս նախագծի շնորհիվ Միության քաղաքացիների համար կստեղծվեն աշխատանքի նոր հնարավորություններ՝ ինչպես իրենց տարածքում, այնպես էլ «հնգյակի» երկրների տարածքում: Գործատուների համար կմեծանա աշխատակազմի որոնողական հարթակների ցանկը: Իսկ անդամ երկրների համար կներդրվեն Միության աշխատաշուկայի զարգացման ժամանակակից և արդյունավետ թվային գործիքներ:

Հարգելի գործընկերներ,

Ամփոփելով՝ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ կատարված աշխատանքի համար: Համավարակի հետևանքով առաջացած ցնցումներից հետո տնտեսությունների վերականգնման դինամիկան և տևողությունը մեծապես կախված են լինելու համագործակցության՝ նոր պայմաններին համապատասխան մեխանիզմների և գործիքների մշակման գործընթացում սերտ փոխգործակցելու պատրաստակամությունից:

Վստահ եմ, որ ԵԱՏՄ հարթակում հավասար և փոխշահավետ երկխոսության, համաձայնեցված և համակարգված գործողությունների արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Դիտումների քանակ435
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում 01:0225 Ապր, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները մեկնում են Պակիստան՝ բանակցությունների․ Սպիտակ տուն 00:4225 Ապր, 2026
  • Հալեպում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումն ուղեկցվել է արյան դոնորությամբ 00:1425 Ապր, 2026
  • Վարշավայի Հայկական պուրակի խաչքարի մոտ հարգանքի տուրք է մատուցվել Ցեղասպանության զոհերի հիշատակին 23:4124 Ապր, 2026
  • Հիշողությունը միայն անցյալի մասին չէ. Ծիծեռնակաբերդ այցելող դեսպանների ու օտարերկրացիների ուղերձները 23:2824 Ապր, 2026
  • Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներին 23:1124 Ապր, 2026
  • Լիբանանում հիշատակել են Հայոց ցեղասպանության 111-ամյակը 23:0024 Ապր, 2026
  • Նպատակ էի դրել ու շատ էի ուզում հաղթել հենց այս օրը. Էմմա Պողոսյանը՝ իր չեմպիոնության մասին 22:4324 Ապր, 2026
  • Սահմանազատումը հնարավորություն է, որ աշխարհը ճանաչի մեզ որպես պետություն. ԵԿՄ վարչության նախագահ 22:3224 Ապր, 2026
  • Հայաստանը 2025-ին տնտեսական զարգացման տեմպով աշխարհում 16-րդն է եղել․ Գևորգ Պապոյան 22:2024 Ապր, 2026
  • Այլևս երբեք. ուղերձներ աշխարհի տարբեր երկրներից 22:0324 Ապր, 2026
  • Փարիզում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին 21:5124 Ապր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 21:3324 Ապր, 2026
  • Ծիծեռնակաբերդ պետք է բարձրանալ ժամանակակից ուժեղ պետություն ունենալու ուղերձով. Հրաչյա Թաշչյան 21:1724 Ապր, 2026
  • Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն 21:0224 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Նպատակը փլուզվելն էր. վարչապետը՝ հուշահամալիրի նորոգման շուրջ աղմուկի մասին | 24.04.2026 21:0024 Ապր, 2026
  • Ապրիլ 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5824 Ապր, 2026
  • Սենատոր Շիֆի հայտարարությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ 20:5624 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.04.2026 20:4224 Ապր, 2026
  • Անմեղ զոհերի ոգեկոչման արարողություն Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում 20:3524 Ապր, 2026
  • Գլենդելում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության նահատակներին 20:2824 Ապր, 2026
  • Միասին Միացյալ Նահանգները և Հայաստանը կշարունակեն իրենց աշխատանքն ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելու ուղղությամբ. Թրամփի ուղերձը՝ ապրիլի 24-ի կապակցությամբ 20:1924 Ապր, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «193-ը 193-ի դիմաց» բանաձևով 20:1524 Ապր, 2026
  • Սփյուռքը պետք է ունենա նոր մտածելակերպ՝ նոր ժամանակներին համապատասխան. Կարո Հակոբյան 19:4324 Ապր, 2026
  • Լիբանանում հիշատակել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը 19:2524 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 19:1424 Ապր, 2026
  • CNN-ը հաղորդել է Հորմուզի նեղուցում իրանական ռազմական թիրախներին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասին 19:0424 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Երթը դեպի Ծիծեռնակաբերդ շարունակվում է. տարբեր երկրների առաջնորդներ ուղերձ են հղել 19:0024 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում 18:5324 Ապր, 2026
  • Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Դիլդիլյանների լուսանկարչական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսը 18:4124 Ապր, 2026
  • 1,5 միլիոնը կարող էր լինել ոչ միայն կոտորածների, այլև սովի և համաճարակների զոհերի թիվը. Ռոբերտ Թաթոյան 18:2924 Ապր, 2026
  • Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն 18:1324 Ապր, 2026
  • Ծիծեռնակաբերդում երեք մանեթանոց լաց դնողների մասին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:1324 Ապր, 2026
  • Իրանի առաջնորդները միասնության կոչ են անում լարվածության սրման ֆոնին. Reuters 18:0424 Ապր, 2026
  • Միջազգային ուղերձներ՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ 17:4724 Ապր, 2026
  • Ցեղասպանության հարցում Հայաստանը և Սփյուռքը պետք է դերերի որոշակի բաժանում անեն. Նելլի Մինասյան 17:3024 Ապր, 2026
  • 2026-ին վավերություններ հավաքելու մեր կոորդինատները չեն փոխվել՝ Արագածոտնի մարզն է. Շուշան Խաչատրյան 17:1824 Ապր, 2026
  • Ապրիլի 24-ը հսկայական հոգևոր, բարոյաքաղաքական նշանակություն ունի հայ ժողովրդի և Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար. Զախարովա 17:0724 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Դժբախտաբար, մեծ ցավ է պատճառվել Օսմանյան կայսրությունում ապրած հայերին. Էրդողանի ուղերձը 17:0024 Ապր, 2026
  • Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում մեկնարկել է Հայոց պատմության ամիսը 16:5124 Ապր, 2026
  • Ցեղասպանությունները շատ են դատապարտվում, բայց կանխարգելիչ միջոցները բավարար չեն. Ժան-Ֆրանսիս Դորիակ 16:5024 Ապր, 2026
  • Բացօթյա համերգ Օպերային թատրոնում՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին 16:3824 Ապր, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը երկարաձգվել է 16:2924 Ապր, 2026
  • Հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Կոնստանտինոս Տասուլաս 16:2024 Ապր, 2026
  • Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 16:1024 Ապր, 2026
  • Վերջին 3-4 տարիներին Սփյուռքից 20-25 հազար հայրենակից դարձել է ՀՀ քաղաքացի. Հովհաննես Ալեքսանյան 16:0124 Ապր, 2026
  • Կիսում եմ հայ հասարակության՝ անցյալում ապրած ցավերը. Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը 15:5124 Ապր, 2026
  • Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ 15:4524 Ապր, 2026
  • Այցելեցի Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցի այդ սարսափելի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակին. Պետր Պիրունչիկ 15:3824 Ապր, 2026
  • Հավաքական հիշողության պահպանումը արդարության և մարդկային արժանապատվության բանալին է. Ժոզեֆ Աուն 15:2924 Ապր, 2026
  • Ցեղասպանության հուշահամալիրի ներսի քարերի աղակալումն արդեն բոլորին զայրացնում էր. Սաշուր Քալաշյան 15:2024 Ապր, 2026
  • Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ աշխատելով տարածաշրջանի խաղաղ ապագայի ուղղությամբ․ ՄԹ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ 15:1124 Ապր, 2026
  • Միջազգային հանրության կողմից պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է՝ մարդկության դեմ հանցագործությունները չկրկնելու համար. Նիկոս Դենդիաս 15:0324 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Ապրիլի 24-ը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, ապրելու մասին է. ԱԺ նախագահ 15:0024 Ապր, 2026
  • ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 14:5524 Ապր, 2026
  • Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը 14:4624 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում 14:3924 Ապր, 2026
  • Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Մակրոն 14:2824 Ապր, 2026
  • Պապիկյանը և Ալիս Ռուֆոն քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 14:2724 Ապր, 2026
  • Հայաստանում ՌԴ դեսպանը մասնակցել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը 14:2124 Ապր, 2026
  • Օտարերկրացի ուսումնասիրողների շրջանում աճել է հետաքրքրությունը Եղեռնի թեմայի վերաբերյալ. Գոհար Խանումյան 14:1224 Ապր, 2026
  • Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար. Մարիկե Մոնրոյ-Վինթեր 14:0124 Ապր, 2026
  • Հայաստանում Կանադայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ 13:5024 Ապր, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ 13:4224 Ապր, 2026
  • ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ 13:3324 Ապր, 2026
  • Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում քաղաքացու դի է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 13:2124 Ապր, 2026
  • Կեղծ և մանիպուլյատիվ. վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի լուրի մասին 13:1624 Ապր, 2026
  • Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ 13:0924 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Պետությունը և խաղաղությունն են երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա 13:0024 Ապր, 2026
  • «Արամ Խաչատրյան» համերգասրահում կեսգիշերին հնչել է Վերդիի «Ռեքվիեմը» 12:5824 Ապր, 2026
  • Ըմբշամարտի ազատ ոճայինները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում 12:2924 Ապր, 2026
  • Մոսկվան արձագանքել է Մայամիում G20 գագաթնաժողովին Պուտինի հնարավոր հրավերին 12:1024 Ապր, 2026
  • Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանը 11:5724 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WP 11:4124 Ապր, 2026
  • Վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11:2624 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 11:1524 Ապր, 2026
  • Թրամփը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարի երկարաձգման մասին 10:5724 Ապր, 2026
  • Հիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարություն 10:4424 Ապր, 2026
  • Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արել 10:1424 Ապր, 2026
  • Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ 10:1324 Ապր, 2026
  • Նեոնային լույսերի արտադրություն 09:3924 Ապր, 2026
  • Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հացահատիկ կտեղափոխվի 09:3024 Ապր, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի 09:0324 Ապր, 2026
  • Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները․ Ալեն Սիմոնյան 08:5924 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում | ՈՒՂԻՂ 08:5524 Ապր, 2026
  • Նյու Յորքի ֆորումում քննարկվել են գլոբալ ֆինանսավորման շրջանակի, միջազգային առևտրի, մասնավոր հատվածի, ֆինանսավորման դերակատարության վերաբերյալ հարցեր 08:5324 Ապր, 2026
  • Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊ 08:3824 Ապր, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2424 Ապր, 2026
  • Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի․ վարչապետը հանդես է գալիս ուղերձով 08:0824 Ապր, 2026
  • Աշտարակում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է 08:0024 Ապր, 2026
  • ԱՄՆ-ը կպահպանի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը մինչև համաձայնագրի կնքումը. Թրամփ 01:0124 Ապր, 2026
  • Իրինդը նոր ոռոգման ցանց կունենա. ջրի խնդիրը 70 տոկոսով կլուծվի 00:4824 Ապր, 2026
  • Զեղծարարություն Viber հավելվածով. գումար են պահանջել ծանոթ անձի անունից 00:2424 Ապր, 2026
  • Ոչ թե քանդում են, այլ կանխում քանդվելը. Ծիծեռնակաբերդի շուրջ աղմուկն ու կատարված ահռելի աշխատանքը 00:0224 Ապր, 2026
  • Ագարակ բնակավայրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա զոհ 23:4723 Ապր, 2026
  • Կալուգացի օլիգարխը և բելառուսական խոսույթը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:2123 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի նիստ 23:1123 Ապր, 2026
  • Բիզնեսմեն չեն, այլ ջերմոցային պայմաններում փող աշխատելու, թալանելու մասնագետներ. վարչապետ 23:0023 Ապր, 2026
  • Ռիկսդագում նշվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը 22:4223 Ապր, 2026
  • Հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է․ Ալեն Սիմոնյան 22:3623 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015