• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:07
Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ.... 22:44
Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ Տեղի ունեցող բարենպաստ և... 21:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կոչ ենք անում Թուրքիային հրաժարվել էթնիկ գործոնը որպես աշխարհաքաղաքական գործիք օգտագործելու քաղաքականությունից. Զախարովա
Քաղաքականություն
14:1221 Մայ, 2021

Կոչ ենք անում Թուրքիային հրաժարվել էթնիկ գործոնը որպես աշխարհաքաղաքական գործիք օգտագործելու քաղաքականությունից. Զախարովա

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է, ինչպես ձևակերպել է News Front միջազգային լրատվական գործակալության բուլղարական խմբագրության լրագրողը, Ղրիմի թաթարների նկատմամբ թուրքական կողմի «չափազանց հոգատարությանը»:

Հարց - Մայիսի 18-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել Ղրիմի թաթարների և չերքեզների արտաքսման զոհերի հիշատակին նվիրված հայտարարությամբ, որում նշվում է, որ 77 տարի անց Ղրիմի թաթարները շարունակում են դիմակայել այն մարտահրավերներին, որոնք կապված են արտաքսման հետևանքների հետ: Թուրքիան կշարունակի աջակցել Ղրիմի թաթարների ինքնության պաշտպանությանը, մեր հայրենակիցների առջև ծառացած խնդիրների վերացմանը: Անկարան ձգտում է ներդրում ունենալ Ղրիմի թաթարների բարեկեցության բարելավման գործում։ Բացի այդ, Թուրքիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ կովկասյան ժողովուրդների ժառանգների հողերը օկուպացվել են 157 տարի առաջ Ցարական Ռուսաստանի կողմից։ Ինչպե՞ս է Ռուսաստանի ԱԳՆ-ն գնահատում թուրքական կողմի նման հայտարարությունը։ Ինչ խնդիրներ և մարտահրավերներ են ծառացած Ղրիմի թաթարների առջև, որ Թուրքիան դրանք լուծելու ցանկություն ունի։

Մարիա Զախարովա - Մենք նման հայտարարությունները գնահատում ենք որպես քաղաքականացված, նույնիսկ առճակատում սադրող։ Ափսոսանք են առաջացնում պաշտոնական Անկարայի՝ տարեցտարի շարունակվող փորձերը՝ ապակառուցողական նպատակներով օգտագործելու պատմական իրադարձությունների միտումնավոր մեկնաբանությունը՝ ի շահ սեփական քաղաքական հավակնությունների։

19-20-րդ դարերի բարդ իրադարձությունների հետ կապված սպեկուլյատիվ հայտարարությունները ոչ մի կապ չունեն ո՛չ ակադեմիական պատմագրության, ո՛չ էլ Ղրիմի Հանրապետությունում և Հյուսիսային Կովկասում առկա իրական իրավիճակի հետ։ Մասնավորապես, թերակղզում գործում են Ռուսաստանի օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, որոնք երաշխավորում են մարդու իրավունքների և ազատությունների պահպանումը՝ ռուսական կողմի միջազգային պարտավորություններին համաձայն։ Խոսքը Ղրիմի թաթարների լեզվի՝ որպես պետական լեզվի կարգավիճակի ամրապնդման, իշխանության ներկայացուցչական մարմիններում և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական կյանքում Ղրիմի թաթարների մասնակցության ընդլայնման, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների, էթնոմշակութային և կրթական հաստատությունների արդյունավետ գործունեության հետ կապված հարցերի առարկայական լուծման մասին է:

Ռուսերենը, ուկրաիներենը և Ղրիմի թաթարների լեզուն Ղրիմի Հանրապետությունում ունեն պետական կարգավիճակ: Տարբեր հնարավորություններ կան դպրոցներում և բուհերում դրանք սովորելու համար: Ղրիմում ստեղծվել են հավասար իրավունքներ և պայմաններ ազգային մշակույթի, ինքնության, խղճի և դավանանքի ազատության պահպանման և զարգացման համար։ Ազգամիջյան և միջկրոնական համաձայնությունն առաջնահերթություններից մեկն է։ Ղրիմի Հանրապետության ղեկավարին կից գործում է «Աշխարհն Աստծո պարգևն է» միջդավանական խորհուրդը։ Նման քաղաքականության հաջողությունը հաստատվում է Իսմայիլ Գասպրինսկու անվան մեդիակենտրոնի տվյալներով։ Սոցհարցումների տվյալների համաձայն՝ անցյալ տարի ղրիմցիների 96 տոկոսը ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունները գնահատել է որպես բարիդրացիական: Ղրիմի Հանրապետության ազգամիջյան հարաբերությունների հարցերով պետական կոմիտեի աջակցությամբ գործում է ուկրաինական «Պերեյասլավսկա Ռադա 2.0» տեղեկատվական պորտալը, հրատարակվում են «Ղրիմի լրատու» թերթը, «Ղրիմն այսօր» հանդեսը, «Հոֆնունգ» թերթը գերմաներեն, ռուսերեն լեզուներով, «Տավրիկա» թերթը հունարեն և ռուսերեն լեզուներով, «Մասյաց աղավնի» ամսագիրը հայերեն և ռուսերեն լեզուներով: Ղրիմի թաթարական հանրային հեռուստառադիոընկերության շրջանակներում հաջողությամբ գործում են «Միլեթ» հեռուստաալիքը, «Վաթան Սեդա» ռադիոն, հրատարակվում է «Յըլդըզ» ամսագիրը, «Յանյա դյունյա» թերթը:

Եթե թուրքական ԱԳՆ-ի նման հայտարարությունները, որոնց մասին դուք ասացիք, գոնե մեկ անգամ նման փաստարկ պարունակեին, ես կարծում եմ, որ իրենք կհասկանային իրենց առաջ քաշած նման թեզերի սին լինելը։ Դրանք փաստեր են, և մենք ԱԳՆ-ին կոչ ենք անում չթաքցնել դրանք սեփական հասարակությունից, քանի որ նրանք հաճախ այդ թեման ակտիվորեն բարձրացնում են։ Թուրքիայի ներկայիս ցուցադրական մտահոգությունը Ղրիմում Ղրիմի թաթարների վիճակով, այն դեպքում, երբ մինչև 2014 թվականը այդ երկրի իշխանությունները համառորեն անտեսում էին միջազգային կազմակերպությունների բազմաթիվ պահանջներն Ուկրաինայի նկատմամբ ժողովրդի էթնոմշակութային իրավունքների իրականացման վերաբերյալ, միայն հաստատում են նման մտահոգությունների կոնյունկտուրային բնույթը: Շատ կասկածելի է թվում Թուրքիայի դերը որպես էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, Թուրքիայի, որտեղ գոյություն ունեն սեփական չլուծված խնդիրներ, որոնք ունեն էթնիկ, լեզվական, կրոնական երանգ։ Միայն մի քանի տասնյակ տարի է մեզ բաժանում այն ժամանակներից, երբ Թուրքիայում ապրող չերքեզները ստիպված էին թաքցնել իրենց էթնիկ պատկանելությունը, իսկ նրանց մայրենին ընդհանրապես արգելքի տակ էր։ Բայց ինչպես Սերգեյ Լավրովն է ասում, մենք բարեկիրթ մարդիկ ենք և կարծում ենք, որ Թուրքիան ինքը պետք է լուծի սեփական հարցերը, իհարկե՝ ելնելով իր պարտավորություններից, բայց եթե շարունակվի նման հռետորաբանությունը, մենք նույնպես ստիպված կլինենք ուշադրություն դարձնել Թուրքիայում նման խնդիրների վրա: Մենք դա չենք ուզում անել, ուստի հույս ունեմ, որ Թուրքիայի ԱԳՆ-ն մեզ այսօր կլսի։

Մենք կարծում ենք, որ թուրք քաղաքական գործիչների համար վաղուց ժամանակն է հրաժարվել էթնիկ գործոնը՝ որպես աշխարհաքաղաքական խաղի գործիք օգտագործելու քաղաքականությունից, ինչը վնաս է հասցնում առաջին հերթին էթնիկ խմբերի շահերին։ Մենք ունենք բազմաթիվ հարցեր, խնդիրներ, ոլորտներ, որտեղ կարող ենք համագործակցել Անկարայի հետ՝ համատեղ ջանքեր գործադրելով։ Մենք ունենք նման փոխգործակցության փորձ, եկեք այն օգտագործենք և չզբաղվենք նման բաներով։

Դիտումների քանակ1252
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ազգային ժողովը 2025-ին ընդունել է 523 օրենք. Տնտեսական հարցերի հանձնաժողովի հաշվետվություն 21:3622 Դեկ, 2025
  • Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի 3 դափնեկիրների աստղերը 21:2722 Դեկ, 2025
  • Շինարարական նորմերով սահմանվել են մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ 21:1822 Դեկ, 2025
  • Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։40-ի դրությամբ 21:0922 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ինչ պետք է մեկնարկած լիներ 30 տարի առաջ, արվում է հիմա. ՀԽ հանձնաժողովի նախագահ 21:0022 Դեկ, 2025
  • Սուր շնչառական վարակների նվազում կա. գրիպի դեմ պատվաստանյութի 200.000 դեղաչափից 178.000-ը սպառվել են 20:5522 Դեկ, 2025
  • Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 20:4422 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3022 Դեկ, 2025
  • Սանտա Կլաուսը ճանապարհ է ընկել՝ նվերներ բաժանելու 20:1822 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:0722 Դեկ, 2025
  • Շվեդական փորձը՝ առաջնորդության և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում 20:0122 Դեկ, 2025
  • Կրծքագեղձի քաղցկեղ՝ նաև տղամարդկանց մոտ 19:5422 Դեկ, 2025
  • Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել 19:4522 Դեկ, 2025
  • Երկաթուղային որոշ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է․ Փաշինյանը՝ Պուտինին 19:4322 Դեկ, 2025
  • Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ստրաբոն» ընկերության ղեկավարության հետ 19:3822 Դեկ, 2025
  • Հունվարին Ճապոնիան կվերսկսի աշխարհում ամենամեծ ատոմակայանի աշխատանքը. The Japan Times 19:3022 Դեկ, 2025
  • Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել 19:3022 Դեկ, 2025
  • Կապանի արվեստի պետական քոլեջը նշում է հիմնադրման 60-ամյակը 19:2222 Դեկ, 2025
  • Դեմոկրատները հետաքննություն են պահանջել Ուիթքոֆի գործարքների վերաբերյալ 19:1522 Դեկ, 2025
  • Մեծամորի ջրատար համակարգն արդիականացվում է 19:0522 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Գրիպի դեմ 200 հազար պատվաստանյութից մոտ 178 հազար դեղաչափն արդեն սպառվել է 19:0022 Դեկ, 2025
  • «Իմ քայլը» հիմնադրամը Լոռու և Արագածոտնի մարզերում մշտադիտարկել է ջերմոցային աշխատանքները 18:5322 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի համար նոր ուսումնական ճամբարի ստեղծման մասին 18:4622 Դեկ, 2025
  • Ոստիկանները ծանոթանում են ուժի կիրառման նոր ստանդարտներին. մինչ ուժ կիրառելը պետք է բանակցել 18:3322 Դեկ, 2025
  • Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում Թումո կենտրոնի ստեղծման հնարավորությունը 18:2522 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը 18:1722 Դեկ, 2025
  • Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ. թուրքական մամուլ 18:1222 Դեկ, 2025
  • Չի համապատասխանում իրականությանը. Կառավարությունը՝ քաղաքացիներին գումար բաժանելու լուրի մասին 18:0322 Դեկ, 2025
  • Նախկին բարձրաստիճան պաշտոնյային կաշառք տալու և նրա կողմից փողերի լվացմանն օժանդակելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան 17:5722 Դեկ, 2025
  • Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է 17:4822 Դեկ, 2025
  • Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆրանսիական գործընկերությունը. Սրբուհի Գալյան 17:4022 Դեկ, 2025
  • Կոտայքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 17:3022 Դեկ, 2025
  • Բրունեյ Դարուսսալամի կառավարությունը կրթաթոշակներ է տրամադրում 2026-2027 ուստարվա համար 17:2122 Դեկ, 2025
  • Առանց քննության վարորդական վկայական խոստացողները խարդախներ են. ՆԳՆ նախազգուշացումը 17:1022 Դեկ, 2025
  • ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները 17:0222 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը՝ «Էրմիտաժ»-ում․ մասնակցել է նաև ՀՀ վարչապետը 17:0022 Դեկ, 2025
  • Գրենլանդիան հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանի նշանակումը չի ազդի կղզու իշխանության որոշման վրա 16:4922 Դեկ, 2025
  • Համայնքային ոստիկանները Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենայից գողության դեպք են բացահայտել 16:3822 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստանի պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները 16:2822 Դեկ, 2025
  • Շրջայց Էրմիտաժում, այդ թվում՝ Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:2222 Դեկ, 2025
  • Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել 16:0622 Դեկ, 2025
  • Գևորգ Պապոյանը Եգիպտոսի գյուղնախարարին հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին 15:5722 Դեկ, 2025
  • Մարզերում պարեկները վերջին մեկ շաբաթում արձանագրել են ճանապարհային կանոնների 14470 խախտում 15:4522 Դեկ, 2025
  • «Րայդթեք էյ էմ» ընկերությունը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 935 մլն դրամի հարկ է վճարել 15:3922 Դեկ, 2025
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում 15:3522 Դեկ, 2025
  • Լուրեր 15։00 | Նախ բանակցություն, հետո միայն ուժի կիրառում. ոստիկանության նոր ստանդարտները 15:0022 Դեկ, 2025
  • Թրամփը և Հեգսեթը չհայտարարված թեմայով հայտարարություն կանեն. պետքարտուղարություն 14:5422 Դեկ, 2025
  • Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3722 Դեկ, 2025
  • Մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 460 դեպք, որից 162-ը՝ արտակարգ 14:1422 Դեկ, 2025
  • Թրամփը նոր դեսպաններ կնշանակի 30 երկրում, այդ թվում՝ Հայաստանում 14:0222 Դեկ, 2025
  • Չվող թռչուններից փոխանցվող վարակները 13:4522 Դեկ, 2025
  • Ամանորին եղևնի նվիրիր 13:2922 Դեկ, 2025
  • Լուրեր 13։00 | Կեղծ խոստումներ և իրական կորուստներ․ ինչպես են խաբում ապագա վարորդներին 13:0022 Դեկ, 2025
  • Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով գեներալ է զոհվել. Euronews 12:5922 Դեկ, 2025
  • Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին 19 նոր բնակավայր կառուցելու ծրագիրը. DW 12:3322 Դեկ, 2025
  • Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ 12:2222 Դեկ, 2025
  • ՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակից ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել է. Ռոմանոս Պետրոսյան 12:0522 Դեկ, 2025
  • Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է 11:5822 Դեկ, 2025
  • Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել 11:4322 Դեկ, 2025
  • Կրեմլն ակնկալում է, որ Դմիտրիևը Պուտինին կտեղեկացնի Մայամիի բանակցությունների արդյունքների մասին. ԶԼՄ-ներ 11:3322 Դեկ, 2025
  • Ձեր նվիրված աշխատանքն առանցքային նշանակություն ունի երկրի կայուն զարգացման համար. ՏԿԵ նախարարը՝ էներգետիկի օրվա առիթով 11:0422 Դեկ, 2025
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերում, Զովունի բնակավայրում 10:4722 Դեկ, 2025
  • 2025-ի օգոստոսի 19-ից ներհամայնքային տրանսպորտում հսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է 1473 տուգանքի որոշում 10:4222 Դեկ, 2025
  • Էներգետիկան Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման առանցքային հիմնասյուներից մեկն է. ՀԾԿՀ նախագահի ուղերձը 10:3422 Դեկ, 2025
  • Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին 10:2222 Դեկ, 2025
  • Ճամբարակում ջրանջատում կլինի. հասցեներ 10:0922 Դեկ, 2025
  • Լուրեր 10։00 | ՀՀ վարչապետը կարևոր է համարում լոգիստիկ գործակցությունը տարածաշրջանում 10:0622 Դեկ, 2025
  • Թրամփը հետ է կանչել շուրջ 30 երկրի դիվանագետի. կադրային փոփոխությունները վերաբերում են նաև Հայաստանին. Associated Press 09:4222 Դեկ, 2025
  • ԶՖԳ-ի ներկայությունը Հայաստանում հստակ և ուժեղ ազդանշան է՝ ուղղված Հայաստանի զարգացման ուղուն և բարեփոխումների օրակարգին 09:2522 Դեկ, 2025
  • Անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը երկու անձի մասով ավարտվել է 09:2022 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ 09:0622 Դեկ, 2025
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5222 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:2722 Դեկ, 2025
  • Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին. տուժածները հոսպիտալացվել են 08:1522 Դեկ, 2025
  • Գուգարք գյուղում տուն է այրվել. կա տուժած 08:0122 Դեկ, 2025
  • Ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ. Գագիկ Սուրենյան 22:4821 Դեկ, 2025
  • Շնորհակալ եմ Երևանի համայնքային դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին. Տիգրան Ավինյան 22:3121 Դեկ, 2025
  • ՌԴ-ն «Թրիփին» միանալու ճանապարհ է փնտրում. փորձագետները սպասելի էին համարում Մոսկվայի արձագանքը 22:2121 Դեկ, 2025
  • Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ 21:4721 Դեկ, 2025
  • Ակնկալում ենք, որ 2026-ի արդյունքներով Հայաստանում ծայրահեղ աղքատներ չեն լինի. ԱՍՀ նախարարի տեղակալ 21:4721 Դեկ, 2025
  • Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ 21:4221 Դեկ, 2025
  • Լուրեր | Իրանի հակասական դիրքորոշումը «Թրիփի» մասին. փորձագետներն են գնահատում պատճառը 21:0021 Դեկ, 2025
  • «ԹՐԻՓ ուղին» Հարավային Կովկասի երկրների համար կապող օղակ է. փորձագետներ 20:3721 Դեկ, 2025
  • «Մեր երկիրը սիրո կարիք ունի. սփյուռքի ուժը պետք է բերել այստեղ» | Հարցազրույց Ալին Մասրլյանի հետ 20:1521 Դեկ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 21.12.2025 20:0021 Դեկ, 2025
  • Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը 19:4021 Դեկ, 2025
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ Ճանապարհային դեպարտամենտ 17:5721 Դեկ, 2025
  • Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյանը՝ «Երևան» նվագախմբի մասին 17:3821 Դեկ, 2025
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին 17:2121 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան 16:2421 Դեկ, 2025
  • Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր 15:3121 Դեկ, 2025
  • Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում 13:5121 Դեկ, 2025
  • Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան 13:4121 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Լուսինե Հարությունյան 13:1321 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում 12:1621 Դեկ, 2025
  • Վարչապետը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում 11:3221 Դեկ, 2025
  • Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում 11:1921 Դեկ, 2025
  • Ժամը 10:20-ի դրությամբ Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10:3221 Դեկ, 2025
  • Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում 09:1021 Դեկ, 2025
  • «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 240 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0021 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015