• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Թուրքիայի նկատմամբ վստահությունն աճել է. Ֆիդան. «Հարևաններ» Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 20:39
Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ Հիբրիդային հարձակում և պաշտպանություն.... 22:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:4020 Մայ, 2021

Եվրախորհրդարանն ընդունեց Ադրբեջանից հայ գերիների անհապաղ վերադարձը պահանջող բանաձևը

Բելգիայում Հայաստանի դիվանագիտական կորպուսի և Եվրոպայի հայ դատի գրասենյակի երկար ամիսներ տարած հետևողական աշխատանքի ու ջանքերի արդյունքում Եվրախորհրդարանի այս լիագումար նիստի օրակարգային հարցերի շարքում տեղ գտավ նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների հարցը։ Եվրախորհրդարանն ընդունած բանաձևով կոչ է անում անհապաղ և առանց որևէ նախապայմանի ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Բաքուն պետք է հարգի իր իսկ ստորագրած եռակողմ հայտարարությունը և անհապաղ ազատ արձակի հայ ռազմագերիներին՝ հայտարարեց ԵԽ ամենամեծ խմբակցության՝ ԵԺԿ-ի անդամ, Հայաստանի հարցերով զեկուցող, բանաձևի հեղինակներից Անդրեյ Կովաչևը։

Անդրեյ Կովաչև, ԵԽ պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող - Ադրբեջանական կողմն այս մարդկանց որակում է որպես ահաբեկիչներ կամ հանցագործներ: Ադրբեջանը պետք է աջակցի ՄԻԵԴ-ին՝ պատշաճ տեղեկություն հաղորդելով գերեվարվածների առողջական վիճակի մասին: Բաքուն պետք է փակի նաև, այսպես կոչված, «ռազմական ավարի պուրակը»:

Եվրոպական խորհրդարանն իր հստակ պահանջն արտահայտեց՝ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ թե՛ ռազմական անձնակազմի, թե՛ քաղաքացիական անձանց, Ադրբեջանի կառավարությանը հորդորեց տրամադրել զինված հակամարտության առնչությամբ գերեվարված բոլոր անձանց սպառիչ ցուցակները:

«Եվրոպայի խորհրարանը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել համապատասխան միջազգային կազմակերպություններին ազատ և անխոչընդոտ այցելել գերիներին: Ադրբեջանի կառավարությանը կոչ է արվում հայ գերիների խնդրի շուրջ լիարժեքորեն համագործակցել ՄԻԵԴ-ի հետ»:

Բանաձևում վկայակոչվում են մարտի 19-ին «Human Rights Watch»-ի զեկույցում արված եզրակացությունները՝ հայ գերիների հանդեպ ադրբեջանցիների վերաբերմունքի մասին և ադրբեջանական իշխանություններին կոչ է արվում ապահովել, որ անազատության մեջ գտնվողներին տրամադրվեն մարդու իրավունքների բոլոր երաշխիքները:

Չարլի Վեյմերս, ԵԽ պատգամավոր, Շվեդիա - ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն երկու կողմերին կոչ է արել անհապաղ ավարտել գերեվարվածների փոխանակման գործընթացը: Կողմերի՞ն: Քանի՞ ադրբեջանցի ռազմագերի կա, որոնց պետք է Հայաստանը վերադարձնի: Այս հակամարտությունում կա միայն մեկ կողմ, որն ամբողջովին խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը: Եվ դա Ադրբեջանն է:

Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների խնդրով գործընթացին՝ նշելով, որ 183 միջանկյալ միջոց շարունակում է մնալ ուժի մեջ, և որ մարտի 9-ին դատարանը փաստել է Ադրբեջանի կողմից այդ միջոցները չկատարելու հանգամանքը: Հստակ ուղերձ ներառվեց նաև ապրիլի 12-ին Բաքվում բացված, այսպես կոչված, «պուրակի» մասին՝ պնդելով, որ այն պետք է փակվի առանց հետաձգման:

Ընդգծվում է կարիքավորներին մարդասիրական օգնությունը հասցնելու և Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու նրա մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու անհետաձգելի անհրաժեշտությունը:

Մարինա Կալյուրանդ, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար - Պատերազմը երբեք լավ լուծում չէ։ Այն կարող է բերել կարճաժամկետ հաղթանակ, բայց այն նաև բերում է մահ, տառապանք ու ժամանակ է պահանջում՝ վերքերի բուժման համար: Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, Ադրբեջանին կոչ եմ անում իրականացնել միջազգային պարտավորությունները՝ ներառյալ հրադադարի ռեժիմն ու ՄԻԵԴ միջանկյալ որոշումների կատարումը։

Վկայակոչվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ և 2009 թվականի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման իրավունքի հիման վրա, խաղաղ, տևական, համապարփակ և կայուն լուծում գտնելու ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշմանը:

Լարս Պատրիկ Բերգ, ԵԽ պատգամավոր, Գերմանիա - Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է բոլոր իրավունքները և հրադադարի պայմանավորվածությունը։ Այս կառույցը պարտավորվում է ուսումնասիրել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն նման իրավիճակներին արագ արձագանքելու համար։ Նախագահ Ալիևը պետք է ցույց տա, որ ինքն իսկապես պետական այր է, որը պատրաստվում է վերադարձնել ռազմագերիներին:

Նշվում է նաև, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զորքերի մուտքը Հայաստանի տարածք ոտնահարում է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը հաջորդում է ադրբեջանական ներկայացուցիչների՝ ներառյալ նախագահի մակարդակով մտահոգիչ հայտարարություններին, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և սպառնում ուժի կիրառմամբ և, հետևաբար, խաթարում տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը:

Դիտումների քանակ129
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Եվրախորհրդարանն ընդունել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ բանաձևը 19:5920 Մայ, 2021 Եվրախորհրդարանն ընդունել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ բանաձևը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • «Էլ չկան քամիները». Գեղեցիկ Մարգարյանի նոր ժողովածուն 00:5324 Մար, 2026
  • Խաբեության նոր սխեմա. առաջարկում են 5G թարմացում և մուտք գործում դյուրահավատների հեռախոսներ 00:3324 Մար, 2026
  • Հայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններին․ Հովհաննիսյան 00:2024 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների մասին, իսկ Թեհրանը հերքում է 23:4823 Մար, 2026
  • Հրդեհ՝ թոնրատան տանիքում 23:3323 Մար, 2026
  • ԵՄ վիզաների տրամադրման դյուրացման ուղղությամբ առաջընթաց կա. ԱԳ նախարարի տեղակալ 23:2023 Մար, 2026
  • «Սևան» ԲԿ տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույքի հափշտակության, փաստաթղթեր կեղծելու համար 23:0023 Մար, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ՝ քննարկելու կրթական համակարգի խնդիրները 22:5123 Մար, 2026
  • 30 տարի արնաքամ են արել. Միրզոյանը Քոչարյանին առաջարկեց կոնկրետացնել՝ ինչ նկատի ունի վերադարձ ասելով 22:4223 Մար, 2026
  • Կառավարման ակադեմիա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:2423 Մար, 2026
  • Հարցազրույց Նազելի Բաղդասարյանի հետ 22:0523 Մար, 2026
  • Սուրեն Թովմասյանը Օստենդ կգործուղվի 21:4523 Մար, 2026
  • Ֆինանսական կրթություն և ոչ միայն. բաց դռների օր՝ Ֆրանսիական քոլեջում 21:2723 Մար, 2026
  • «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով 21:1223 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը. վարչապետի տեսաուղերձը 21:0123 Մար, 2026
  • Մարտ 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5023 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 20:3923 Մար, 2026
  • Իրանը ԱՄՆ-ի հետ շփումներում համաձայնել է ապագայում չհարստացնել ուրան. Թրամփ 20:3323 Մար, 2026
  • Մարտի «կանաչ» օրացույցը 20:2623 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 23 մարտ. 2026 20:2023 Մար, 2026
  • Ինչու չենք ասում՝ ինչ բառապաշարով է խոսում ընդդիմությունը. Գալյանը՝ վարչապետի հայտարարության մասին 20:1323 Մար, 2026
  • Նոր հմտություններ՝ Իջևանի երիտասարդ կանանց 20:0823 Մար, 2026
  • Թրամփը 5 օրով երկարաձգել է Թեհրանին տված ժամանակը 20:0223 Մար, 2026
  • Կատարը չի մասնակցում Իրանի հարցով միջնորդական ջանքերին. CNN 19:5423 Մար, 2026
  • Մենք նվագում ենք, Դուք՝ պարում. վարչապետը հրավիրում է երկրորդ պարահրապարակին 19:4123 Մար, 2026
  • 1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ 19:3823 Մար, 2026
  • Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը 19:3223 Մար, 2026
  • ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը. Politico 19:2123 Մար, 2026
  • 2025-ին՝ 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ պետական բյուջե. ԱԺ քննարկումներ 19:1223 Մար, 2026
  • Քաղպաշտպանությունը՝ անվտանգության կարևոր բաղադրիչ․ ուսումնավարժություններ կրթօջախներում 19:0323 Մար, 2026
  • Լուրեր 19։00 | Ատելության խոսքից մինչև պատերազմի հնարավորություն. Սրբուհի Գալյանի մեկնաբանությունները 19:0023 Մար, 2026
  • Նյու Յորքի օդանավակայանի միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել 18:5423 Մար, 2026
  • Տեղեկատվական ամենատարածված մանիպուլյացիաները 18:4323 Մար, 2026
  • Երևանում անցկացվել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան նվիրված լիագումար նիստ 18:3323 Մար, 2026
  • Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը, եթե նրա ափերը կամ կղզիները հարձակման ենթարկվեն. The Guardian 18:2623 Մար, 2026
  • Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը 18:1723 Մար, 2026
  • Առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է. Փաշինյան 18:0923 Մար, 2026
  • Փեզեշքիանը՝ Թրամփի հայտարարության մասին 18:0323 Մար, 2026
  • Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար 17:5623 Մար, 2026
  • Կառավարությունը սկսել է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման նոր ծրագիր 17:5123 Մար, 2026
  • Թրամփը հինգ օրով հետաձգել է հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին 17:4123 Մար, 2026
  • Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն 17:3323 Մար, 2026
  • Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը 17:1823 Մար, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց 17:1223 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 17:0723 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Թրամփը 5 օրով հետաձգում է Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու համար 23.03.2026 17:0023 Մար, 2026
  • ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ 16:5723 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն խոստացել է առաջինը չհարվածել ենթակառուցվածքներին 16:5523 Մար, 2026
  • Քննարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի միջոցառումները 16:4223 Մար, 2026
  • Հիմնանորոգման նպատակով կփակվի Սարալանջի պողոտայի մի քանի հատվածները միացնող ճանապարհահատվածը 16:3123 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն է ղեկավարում «Հըզբոլլահ» շարժումը. Նավաֆ Սալամ 16:2223 Մար, 2026
  • Կասեցվել է Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը 16:1323 Մար, 2026
  • 60-ամյա տղամարդու կողմից տնօրինվող շինությունում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոց. Վեդիի ոստիկանների բացահայտումը 16:0423 Մար, 2026
  • ՓԾ տնօրենը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին 15:5123 Մար, 2026
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը 15:4023 Մար, 2026
  • Վարկային միջոցները կուղղվեն արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծմանը 15:3023 Մար, 2026
  • Գրանցվել է 583 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 15:1923 Մար, 2026
  • Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար 15:0823 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Միրզոյանը համաձայն է պատերազմի վերաբերյալ վարչապետի դիրքորոշմանը | 23.03.2026 15:0023 Մար, 2026
  • Վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալները գերազանցել են կալանավորվածներին 14:4923 Մար, 2026
  • Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ 14:3923 Մար, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր 14:2523 Մար, 2026
  • Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. Գալյան 14:1523 Մար, 2026
  • Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters 14:0823 Մար, 2026
  • Քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ. Գալյանը՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին 13:5523 Մար, 2026
  • TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան 13:4723 Մար, 2026
  • 174.6 միլիոն դիտում. վարչապետը՝ սոցցանցի իր էջերի մասին 13:3923 Մար, 2026
  • Հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկան փլուզման եզրին է. Financial Times 13:2623 Մար, 2026
  • Բաքվում պահվող անձանց՝ հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան 13:1223 Մար, 2026
  • Սրբուհի Գալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:1223 Մար, 2026
  • Մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի, և ՀՀ երկաթուղիները մոդեռնիզացվեն. Միրզոյան 13:0323 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Որ ուժերը որքան գումար են ծախսում համացանցում գովազդի վրա. առաջատարը ընդդիմությունն է 13:0023 Մար, 2026
  • Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է մեքենայի. կան վիրավորներ 12:4823 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4323 Մար, 2026
  • Քննարկվել են խարդախության դեմ մղվող պայքարի մեխանիզմները․ ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում գագաթնաժողովի է մասնակցել 12:3723 Մար, 2026
  • 2025 թ․ բյուջեի եկամուտներն ու ծախսերը աճել են՝ ապահովելով ծրագրի բարձր կատարողական 12:2623 Մար, 2026
  • Էներգետիկ օբյեկտների զգալի վնասը կհանգեցնի գլոբալ մատակարարումների երկարատև խափանումների. Ֆաթիհ Բիրոլ 12:1423 Մար, 2026
  • Հովտաշատ բնակավայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնը կառուցված է. վարչապետ 12:0323 Մար, 2026
  • Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին հիմնականում դեղորայքի տեսքով. Միրզոյան 12:0323 Մար, 2026
  • Հայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. Միրզոյան 11:5723 Մար, 2026
  • Սոցիալիստ Էմանուել Գրեգուարը` Փարիզի նոր քաղաքապետ. AFP 11:5123 Մար, 2026
  • Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել 11:4323 Մար, 2026
  • Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. Միրզոյան 11:3223 Մար, 2026
  • ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց նպաստի ապօրինի ձևակերպում է իրականացրել. գործը դատարանում է 10:5723 Մար, 2026
  • 2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4823 Մար, 2026
  • Մարտի 20-23-ը գրանցվել է 36 ավտովթար. 2 մարդ զոհվել է 10:4223 Մար, 2026
  • ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները 10:1323 Մար, 2026
  • Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ 10:1023 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ և Վրաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանային իրողությունները | 23.03.2026 10:0023 Մար, 2026
  • Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում 09:4423 Մար, 2026
  • Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում 09:2423 Մար, 2026
  • Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է, պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվել․ ՔԿ 09:1223 Մար, 2026
  • Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան 09:0723 Մար, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1323 Մար, 2026
  • Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը դժվարանցանելի են 07:5923 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ 00:1623 Մար, 2026
  • ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, կան տուժածներ 22:5222 Մար, 2026
  • Կրեմլից սնվող «Եվրասիա» ՀԿ գործունեությունը ընտրակաշառք է՝ բարեգործության քողի տակ. Նանե Մանասյան 22:2822 Մար, 2026
  • Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ 22:0522 Մար, 2026
  • 6 ժամից ավելի ուղիղ եթերում, սեր ու էմոցիաներ. Վարչապետը ղարաբաղցի կնոջն առաջարկում է հանգիստ խոսել 21:5822 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015