Երուսաղեմի Տաճարի լեռան վրա մայիսի 7-ի երեկոյան կրկին կատաղի բախումներ են սկսվել պաղեստինցիների և իսրայելցի ոստիկանների միջև։ Լեռան վրա աղոթքի ավարտից հետո հազարավոր պաղեստինցիներ սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Պաղեստինցիներին ցրելու ժամանակ 6 ոստիկան է տուժել, հաղորդվում է մոտ 200 վիրավոր պաղեստինցու մասին։ Անկարգությունների տասնյակ մասնակիցներ ձերբակալվել են։ Արևելյան Երուսաղեմում կատարվածի պատճառով Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են սիրիական հակամարտության կարգավորումը միջազգային հարաբերություների ֆոնին: Նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունն անվտանգության խորհրդի, ռազմական միջամտության ու տնտեսական ուղղություններով: Երկու երկրի ղեկավարները փոխադարձ շնորհավորանքներ են հղել միմյանց Մեծ հայրենականում տարած Հաղթանակի օրվա առիթով:
Մերձավորարևելյան սրացումների ֆոնին հաշտեցման գործարք են կնքել Սաուդյան Արաբիան ու Պակիստանը: Պակիստանի վարչապետը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները, պայմանավորվելու Քաշմիրի վիճելի տարածքի հարցում տարաձայնությունների շուրջ: Էր-Ռիադը չեզոք դիրք է գրավում Հնդակստան-Պակիստան պատերազմում, ինչը դուր չի գալիս Իսլամաբադին: Երկու պայմանագիր է կնքվել երկրների միջև՝ նաև հաղորդակցման նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ: Պակիստանի վարչապետ Իմրան Խանին Սաուդյան Արաբիայի օդանավակայանում դիմավորել է արքայազն Մոհամմադ Բին Սալմանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սառը պատերազմի վտանգ է տեսնում: Գերտերությունները պետք է ամեն գնով կանխեն նոր Սառը պատերազմի վերսկսումը,- հայտարարել է Անտոնիու Գուտերեշը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի անդամ երկրների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվում է ՄԱԿ-ի հաջորդ ղեկավարի ընտրությունների հարցը: Այս պահին Գուտերեշը միակ թեկնածուն է: