Տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ, այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Այդ մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:
«Այն լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։
Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։
Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից, մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ մի խումբ ադրբեջանցիներ դանակահարել են Աննա անունով հայ կնոջը էթնիկ պատկանելության պատճառով: